Basic information
Number
N 862-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.06.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.06.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.06.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
27.06.2006
Effective date
28.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2006 թվականի N 862-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 581-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Էներգետիկայի բնագավառում տեխնիկական օգնության և դրամաշնորհային ծրագրերով նախատեսված սարքավորումների տնօրինումը կանոնակարգելու մասին» N 581-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 1-ին կետի «դ» ենթակետը «մասով» բառից հետո լրացնել «և «Տասիս տարածաշրջանային համագործակցության ծրագիր 1998/1999» շրջանակներում իրականացվող «Արևելյան Եվրոպա` Փոքրածավալ ֆինանսավորում Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի տարածաշրջանային նավթի և գազի ենթակառուցվածքներում» նախագծի արդյունքում ստացված 323 528 912 դրամ արժեքով գույքի մասով» բառերով:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հունիսի 23
Երևան