Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 101
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.08.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.08.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

18 օգոստոսի 2017 թվականի

թիվ 101

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակներում տեղեկատվության փոխանակման համակարգի ձեւավորման որոշ հարցերի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի մասին» որոշման նախագծին (կցվում է), եւ այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    » ի 20   թվականի

թիվ

քաղ.

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակներում տեղեկատվության փոխանակման համակարգի ձեւավորման որոշ հարցերի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է), և այն ներկայացնել միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«    » ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 20 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակներում տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորման նպատակով՝

1. Հնարավոր համարել հետևյալի օգտագործումը՝

Միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) առկա տեղեկատվության փոխանակման մեխանիզմները՝ հաշվի առնելով Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի սուբյեկտների փոխգործակցությունն ապահովելու համար դրանց արդիականացումը (անհրաժեշտության դեպքում), այդ թվում՝ պլանավորման, Միության էներգետիկակական ընդհանուր շուկայի գործունեության տեխնիկական ապահովման հետ կապված անհրաժեշտ գործառույթների կատարման և Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայում էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի իրականացման գործընթացում.

Միության այն ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորման համար Միության ինտեգրված տեղեկատվական համակարգը, որոնք անհրաժեշտ են նաև Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի սուբյեկտներին Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի գործունեության և զարգացման մասին տեղեկացնելու համար։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ՝

Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման միջոցառումների պլանի (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 20 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի հավելված) I բաժնի 2-րդ կետով նախատեսված տեղեկատվության փոխանակման կանոնները մշակելիս սահմանել Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի սուբյեկտներին Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի գործունեության և զարգացման մասին տեղեկացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության կազմը և ծավալը, ինչպես նաև պատրաստել Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի զարգացման ու գործունեության ապահովմանը նպաստող՝ «Էներգետիկ քաղաքականություն» ուղղվածությամբ ընդհանուր գործընթացները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկում ընդգրկելու մասին առաջարկություններ.

ապահովել Միության ինտեգրված տեղեկատվական համակարգերի ինտեգրացիոն և ազգային հատվածների զարգացումը՝ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման և սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ տեղեկատվական ռեսուրսների ձևավորման նպատակով։

3. Սահմանել, որ՝

Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի սուբյեկտների միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովման միջոցառումների իրագործման ֆինանսավորումն իրականացվում է անդամ պետությունների կողմից սահմանված կարգով.

Միության ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացման միջոցառումների իրագործման ֆինանսավորումն իրականացվում է Միության իրավունքով նախատեսված միջոցների հաշվին և կարգով։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան