«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2006 թվականի N 865-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 479-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի «Կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման թույլտվություն տալու մասին» N 479-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) որոշման 1-ին կետում «4524 հեկտար» բառերը փոխարինել «5329,91 հեկտար» բառերով, իսկ «վերարտադրություն» բառից հետո լրացնել «49 տարի ժամկետով:» բառերով.
բ) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ուժը կորցրած ճանաչել ՀՍՍՌ Մինիստրների Սովետի 1958 թվականի նոյեմբերի 12-ի N Պ-406 որոշման 18-րդ կետի 1-ին մասը:».
գ) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
| 
 
  | 
Ա. Մարգարյան | 
| 
 2006 թ. հունիսի 22  | 
| 
 Հավելված  | 
| 
 «Հավելված  | 
Ս Խ Ե Մ Ա
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Մ. Թոփուզյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|