ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հունիսի 3-ին
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ գլխի վերնագիրը «մասնակցությունը» բառից հետո լրացնել «և իրական շահառուները» բառերով։
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 62.1-ին հոդվածով․
«Հոդված 62.1. | Իրական շահառուները |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձ հանդիսացող ներդրումային ֆոնդերի, կառավարչի և օտարերկրյա կառավարչի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի և ներկայացուցչության իրական շահառուների բացահայտման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ներդրումային ընկերությունների վերաբերյալ համապատասխան դրույթները:»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հունիսի 17 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|