ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մայիսի 27-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ մասով.
«21. Ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի իրականացման լիցենզիա ունեցող՝ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցը (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարելու դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում տվյալ ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) հետագա օտարման ժամանակ Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի և Օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն կազմվող փաստաթղթով հիմնավորված՝ ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման գնի դրական տարբերությունը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ կետով.
«41) սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) օտարումից ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի իրականացման լիցենզիա ունեցող՝ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունից ստացվող եկամուտները, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ եկամուտները ձևավորվում են այն տրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) օտարումից, որը ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի իրականացման լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից շահագործման նպատակով հետագայում ներկայացվում է պետական հաշվառման։»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հունիսի 9 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2021 թվական
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|