Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-216-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 04.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

     

Ընդունված է 2021 թվականի մայիսի 26-ին

  

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.

«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերից բացի, մաքսային մարմնի հանրային ծառայողները ծառայողական շներ կարող են կիրառել նաև՝

1) մաքսային հսկողության իրականացման շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետությունից ապօրինի արտահանվող թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի և յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ.

2) քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման շրջանակներում՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի և յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ:

2.2. Ծառայողական շների կիրառման, վարժեցման և պահման կարգը հաստատվում է մաքսային մարմնի ղեկավարի հրամանով:»:

    

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասում «զինամթերքի» բառը փոխարինել «ռազմամթերքի» բառով:

   

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

    

Հոդված 4. Մաքսային մարմնի ղեկավարը ծառայողական շների կիրառման, վարժեցման և պահման կարգը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

             

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. հունիսի 2
Երևան
 ՀՕ-216-Ն

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2021 թվական: