ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ նշանակել`
| Կառլոս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարար |
| Արարատ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար |
| Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար |
| Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար |
| Դավիթ ԶԱԴՈՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար |
| Վարդան ՕՍԿԱՆՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար |
| Մուրադ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար |
| Զավեն ԳևՈՐԳՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար |
| Կարեն ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար |
| Անդրանիկ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
| Էդուարդ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար |
| Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար |
| Հայկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար |
| Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար |
| Դավիթ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարար |
| Գագիկ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար |
| Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար |
| Լեոնիդ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար |
| Էդուարդ ՄԱԴԱԹՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար |
| Լևոն ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար: |
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|