Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 145
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-31.08.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
27.09.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.09.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.08.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

27 սեպտեմբերի 2016 թվականի

թիվ 145

քաղ. Մոսկվա

 

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մարտի 31-ի թիվ 23 կարգադրությամբ հաստատված՝ Ձեռնարկատիրության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բարսեղյան Սերյոժա Սոսիկի՝

- «Հայաստան-Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության Տավուշի բաժնի նախագահ

Բելառուսի Հանրապետությունից՝

Արուշանյանց
Պյոտր Բորիսի՝

- Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ձեռնարկատիրության հարցերով դեպարտամենտի տնօրեն

Գորբաչ
Պավել Ֆրանցի՝

- Ձեռնարկատերերի ֆինանսական աջակցության բելառուսական հիմնադրամի գլխավոր տնօրեն

Կալինովսկի 
Ալեքսանդր Ալեքսանդրի՝

- Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Ձեռնարկատիրության հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Կարպուկ
Ալեքսանդր Նիկոլայի՝

- «ԲԱՄԱՊ» միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի վարչության անդամ, «Ալվեստ» մասնավոր ունիտար առևտրային ձեռնարկության տնօրեն

Կոզաչենկո
Սերգեյ Նիկոլայի՝

- «ԲելԱՊՊ» արդյունաբերական ձեռնարկությունների հանրապետական ասոցիացիայի խորհրդական

Ղազախստանի Հանրապետությունից՝

Աբենով
Արման Դաուլետի՝

- «Առևտրային քաղաքականության զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

Արիֆխանով
Այդար Աբդրազախի՝

- Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի փոխնախարար

Ախմետով
Չինգիս Կայրատի՝

- Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության Ձեռնարկատիրության զարգացման հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Դենգելբաևա
Սայաժան Բակիտի՝

- Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության Միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի՝ ԵԱՏՄ-ի և Մաքսային միության գործունեության հարցերով վարչության գլխավոր փորձագետ

Եգեմբերդիևա
Ասել Երիկի՝

- «Առևտրային քաղաքականության զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերության՝ ԵԱՏՄ հարցերով համակարգող

Կասենովա
Գուլնար Մայտանի՝

- Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության Ձեռնարկատիրության զարգացման հարցերով դեպարտամենտի փոխտնօրեն

Կուլբատիրով
Նուրլան Նայզաբեկի՝

- «Առևտրային քաղաքականության զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ

Կուրազով
Անարխան Տուրետայի՝

- Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի ներկայացուցչության տնօրեն

Նուրխան
Սաբինա Ակեդիլկիզի

- Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության Միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի՝ ԵԱՏՄ-ի և Մաքսային միության գործունեության հարցերով վարչության գլխավոր փորձագետ.

 

բ) նշել Խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

 

Բերյոզին Վլադիմիր Բրոնիսլավի՝

- Ձեռնարկատերերի և վարձակալների՝ պրոֆեսոր Մ.Ս. Կունյավսկու անվան գործարար միության վարչության անդամ, «Պիկսել Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ արտասահմանյան ընկերության գլխավոր տնօրեն

Կոլեսնիկ
Վալերի Գեորգիի՝

- Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արտաքին տնտեսական գործունեության հարցերով դեպարտամենտի Արտաքին առևտրի քաղաքականության հարցերով վարչության պետ, արտաքին տնտեսական գործունեության հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Նարկևիչ
Իրինա Վլադիմիրի՝

- Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարի տեղակալ

Տարասևիչ
Ժաննա Կազիմիրի՝

- Ձեռնարկատերերի և վարձակալների՝ պրոֆեսոր Մ.Ս. Կունյավսկու անվան գործարար միության տնօրեն, վարչության համանախագահ

Ժունուսովա
Դանա Բեյսենի՝

- Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի վարչության նախագահի տեղակալ

Իբրագիմովա
Լյազատ Երկենի՝

- ««Բայտերեկ» ազգային կառավարող հոլդինգ» բաժնետիրական ընկերության վարչության նախագահի տեղակալ

Կուրբանբաևա
Գուլնար Տուրետայի՝

- Ղազախստանի Հանրապետության կառավարության Ձեռնարկատիրական գործունեության կարգավորման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամ, «РROFI-Т» մրցունակության արդյունավետ կառավարման և զարգացման միջազգային գործակալության նախագահ.

 

գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ի.Վ. Բաբաչենոկին, Է.Ա. Սելիցկայային, Գ.Ն. Չեմերկոյին, Գ.Տ. Ջոլդիբաևային, Տ.Մ. Ժակսիլիկովին, Տ.Բ. Ժանտասովին, Ա.Ե. Մամբետալինին, Ռ.Ս. Օշակբաևին և Ռ.Ս. Սուլտանովին:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան