Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-211-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2022-15.12.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 7-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Տեղական հանրաքվեի մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-347-Ն օրենքի 14-րդ հոդվածի 13-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

 «12) Հանրապետության նախագահին։»։

 

 Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝

 1) վերնագրի «մուծումներ» բառը փոխարինել «նվիրատվություն» բառով․

 2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «3. Հիմնադրամը ձևավորվում է տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների նվիրատվություններից։»․

 3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հիմնադրամին նվիրատվություններ չեն թույլատրվում`

1) տվյալ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեցող անձանցից,

2) օտարերկրյա պետություններից,

3) ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանցից և միջազգային կազմակերպություններից, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների,

4) պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից,

5) պետական և համայնքային կազմակերպություններից, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններից,

6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից,

7) անանուն անձանցից։»․

4) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5․ Հիմնադրամին նվիրատվություն կատարելու իրավունք չունեցող սուբյեկտների կողմից քարոզչության հիմնադրամին կատարած նվիրատվությունները փոխանցվում են համայնքային բյուջե։»․

5) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Քարոզչության հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։»․

6) 7-րդ մասի «մուծում» բառը փոխարինել «նվիրատվություն» բառով․

7) 8-րդ մասի «մուծում» և «կամավոր մուծում» բառերը փոխարինել «նվիրատվություն» բառով․

8) 9-րդ մասի «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով․

9) 12-րդ մասի առաջին նախադասության «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում իր համացանցային կայքում։»․

10) 14-րդ մասի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերով․

11) 15-րդ մասի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովին» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին» բառերով․

12) 16-րդ մասի առաջին նախադասության «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով․

13) 16-րդ մասի առաջին նախադասության «վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով։

 

Հոդված 3.   Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերաբերելի մասով, ինչպես նաև 9-11-րդ և 13-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

3. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է քարոզչության հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մայիսի 27
Երևան
ՀՕ-211-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.12.2024, ՀՕ-515-Ն 01.01.2025, ՀՕ-211-Ն
22.12.2023, ՀՕ-418-Ն 27.12.2023, ՀՕ-211-Ն
24.11.2022, ՀՕ-447-Ն 15.12.2022, ՀՕ-211-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան