Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-215-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 04.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 26-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետում «0106 90 00 90» թիվը փոխարինել «0106 49 000» թվով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը «նպատակային դրամական միջոցների,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվի ստացած նպատակային դրամական միջոցների,» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետի՝

ա. «ա» ենթակետի «հացահատիկաոլոռային» բառը փոխարինել «հատիկաընդեղենային» բառով,

բ. «ժ» ենթակետի «անասնաբուծության» բառը փոխարինել «տավարաբուծության» բառով,

գ. «ժդ» ենթակետը «ձիաբուծության,» բառից հետո լրացնել «գոմեշաբուծության,» բառով,

դ. «ժե» ենթակետը «եղջերվաբուծության» բառից հետո լրացնել «, ջայլամաբուծության» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) գյուղատնտեսական արտադրանք արտադրող է համարվում նաև «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» և «Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվը կամ սպառողական կոոպերատիվը՝ իր անդամների (մասնակիցների) արտադրած գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքի 1-ին հոդվածը կիրառվում է նաև 2018 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների նկատմամբ, իսկ սույն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածները կիրառվում են նաև 2021 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների նկատմամբ:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. հունիսի 2
Երևան
ՀՕ-215-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան