ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի դեկտեմբերի 29-ին
«ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» 2008 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-185-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում՝
1) (կետն ուժը կորցրել է 07.05.21 ՀՕ-212-Ն)
2) (կետն ուժը կորցրել է 07.05.21 ՀՕ-212-Ն)
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ կետով․
«2.2) «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ստուգումը․»։
(1-ին հոդվածը փոփ. 07.05.21 ՀՕ-212-Ն)
Հոդված 2.
(հոդվածն ուժը կորցրել է 07.05.21 ՀՕ-212-Ն)
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հունվարի 18 Երևան ՀՕ-8-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.05.2021, ՀՕ-212-Ն | 28.05.2021, ՀՕ-8-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|