Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-196-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 25.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 5-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.28-րդ հոդվածով.

 

«Հոդված 47.28. Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը խախտելը

 

1. Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև երեսնապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 157.16-րդ հոդվածով.

 

«Հոդված 157.16. Բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, բնակելի, հասարակական արտադրական նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծման, շինարարության և վերակառուցման դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը չպահպանելը

 

1. Բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, բնակելի, հասարակական արտադրական նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծման, շինարարության և վերակառուցման (հանրային նշանակության շենքերի և շինությունների դեպքում՝ նաև հիմնանորոգման) դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը չպահպանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրհիսնապատիկի չափով:

2. Տուգանքի նշանակումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը կամ չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 230-րդ հոդվածը «47.27-րդ,» բառից հետո լրացնել «47.28-րդ,» բառով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 244.11-րդ հոդվածի 1-ին մասը «157.1-157.14-րդ» բառերից հետո լրացնել «և 157.16-րդ» բառերով, 2-րդ մասի 1-ին կետը «հարյուրապատիկից բարձր չափով,» բառերից հետո՝ «157.16-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով,» բառերով, 2-րդ մասի 2-րդ կետը «հարյուրապատիկի չափով,» բառերից հետո՝ «157.16-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով,» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին և 3-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մայիսի 24
Երևան
ՀՕ-196-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան