ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մայիսի 7-ին
«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կուսակցությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-224-Ն սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 5-րդ կետը «առաջին երեք տասնյակի հաստատումը» բառերից հետո լրացնել «, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում՝ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն երեք տասնյակի հաստատումը» բառերով․
2) 5-րդ մասի 4-րդ կետը «համագումարի կողմից հաստատվելուց հետո» բառերից հետո լրացնել «կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի» բառերով․
3) 5-րդ մասի 5.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.1) հաստատում է Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները թեկնածուների այն մասով, որոնց հաստատումը սույն օրենքով և կուսակցության կանոնադրությամբ վերապահված չէ համագումարին, ինչպես նաև արտահերթ ընտրություններում՝ կուսակցության և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները․»։
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից։»։
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մայիսի 27 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|