Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-193-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 25.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 5-ին

 

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 10-րդ մասի չորրորդ պարբերության «չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20 տոկոսից ավելին» բառերը փոխարինել «թույլատրվում է ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 2.2-րդ մասի «նախատեսված» բառը փոխարինել «սույն օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ, 11.1-ին, 11.2-րդ, 11.3-րդ, 12-րդ, 12.1-ին, 13-րդ և 15-րդ մասերով սահմանված պահանջների» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մայիսի 24
Երևան
ՀՕ-193-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2021 թվական: