ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 1996 թ. N 274
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կայուն զարգացման և բնակարանային հետևողական քաղաքականության վարման նպատակով`
1. Հաստատել Հայաստանի բնակավայրերի զարգացման և բնակարանային քաղաքականության կոորդինացիոն հանձնաժողովի կազմը, համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 12.01.99 N 11)
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել բնակավայրերի զարգացման և բնակարանային քաղաքականության կոորդինացիոն հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգը:
(2-րդ կետը փոփ. 12.01.99 N 11)
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
| 
 Հավելված  | 
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության բնակավայրերի զարգացման եվ բնակարանային քաղաքականության կոորդինացիոն հանձնաժողովի
| ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) | 
ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)  | 
ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարար  | 
ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար  | 
ՀՀ քաղաքաշինության նախարար  | 
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար  | 
ՀՀ բնապահպանության նախարար  | 
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար  | 
ՀՀ գյուղատնտեսության նախարար  | 
ՀՀ տրանսպորտի նախարար  | 
Երևանի քաղաքապետ  | 
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ  | 
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ  | 
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ  | 
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ  | 
ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության ենթակառուցվածքների վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)  | 
Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ  | 
ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետության վարչության պետ  | 
Գյումրիի քաղաքապետ  | 
ՄԱԿ-ի զարգացման Հայաստանի գրասենյակի պատասխանատու  | 
(Կազմը խմբ. 12.01.99 N 11, լրաց. 02.02.99 N 58)