Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 196
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.12.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

6 դեկտեմբերի 2016 թվականի

թիվ 196

քաղ. Մոսկվա

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ՝ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) ցանկում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 
ԽՈՐՀՈՒՐԴ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«   »   ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ՝ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 59-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 46-րդ կետին համապատասխան`

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) ցանկում, որը հաստատվել է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ, կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) I բաժնում՝

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0603 11 000 0-0603 19 800 0 ծածկագրերով դիրքում երկրորդ վանդակում «0603 19 800 0» ծածկագիրը փոխարինել «0603 19 700 0» ծածկագրով.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2530 90 000 9 և 3824 90 970 8 ծածկագրերով դիրքում երկրորդ վանդակում «3824 90 970 8-ից» բառերը փոխարինել «3824 99 960 9-ից» բառերով.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4401 10 000 ծածկագրով դիրքում երկրորդ վանդակում «4401 10 000» ծածկագիրը փոխարինել «4401 11 000, 4401 12 000» ծածկագրերով.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4401 39 ծածկագրով դիրքում երկրորդ վանդակում «4401 39-ից» բառերը փոխարինել «4401 40» ծածկագրով.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4403 ծածկագրով դիրքում երկրորդ վանդակում «(բացի 4403 10 000-ից)» բառերը փոխարինել «(բացի 4403 11 000-ից, 4403 12 000-ից)» բառերով.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1404 90 000 9 և 4401 39 900 0 ծածկագրերով դիրքում երկրորդ վանդակում «1404 90 000 9-ից, 4401 39 900 0-ից» բառերը փոխարինել «1404 90 000 8-ից, 4401 39 000 0-ից, 4401 40 900 0-ից» բառերով.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4406 10 000 0 ծածկագրով դիրքում երկրորդ վանդակում «4406 10 000 0» ծածկագիրը փոխարինել «4406 11 000 0, 4406 12 000 0» ծածկագրերով.

բ) II բաժնում՝

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2309 90 950 0 և 2309 90 990 0 ծածկագրերով դիրքում երկրորդ վանդակում «2309 90 950 0-ից, 2309 90 990 0-ից» բառերը փոխարինել «2309 90 960 1-ից, 2309 90 960 9-ից» բառերով.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2309 90 990 0 ծածկագրով դիրքում երկրորդ վանդակում «2309 90 990 0» ծածկագիրը փոխարինել «2309 90 960 9-ից» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալը։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով