ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՆՀ-32 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի մասին» ՆՀ-32 հրամանագրի` որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):
2. Հրամանագրով հաստատված կանոնադրության`
ա) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6. Հանձնաժողովը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից և անդամներից:
Հանձնաժողովի նախագահի տեղակալին նշանակում է հանձնաժողովի նախագահը` հանձնաժողովի անդամներից:».
բ) 9-րդ կետի «երեք ամիսը մեկ անգամ» բառերը փոխարինել «ամիսը մեկ անգամ« բառերով:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի մասին» ՆՀ-32 հրամանագրի 2-րդ կետը և 1999 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու մասին» ՆՀ-357 հրամանագիրը:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
|
|
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ | Հանձնաժողովի նախագահ |
|
| |
|
| |
|
| |
| Լևոն ՄԿՐՏՉՅԱՆ | Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի նախագահի պաշտոնակատար |
| Սուրեն ԶՈԼՅԱՆ | Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ռեկտոր |
| Հովհաննես ԱՍՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականների գրասենյակի գլխավոր մասնագետ, «Հանուն ժողովրդավարության» ընկերակցություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն |
| Աղասի ԱՐՇԱԿՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
| Գրետա ՄԻՐԶՈՅԱՆ | Հայաստանի «Զինվորի մայր» բարեգործական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
| Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Քաղաքացիական իրավունքների պաշտպանության «Արժանապատվություն» միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
| Մանուկ ԹՈՓՈՒԶՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
| Հայկ ԱԼՈՒՄՅԱՆ | Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության անդամ, փաստաբան |
| Ռուբեն ՌՇՏՈՒՆԻ | Փաստաբանների միջազգային միության անդամ, փաստաբան |
| Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ | լրագրող |
| Էդուարդ ՊՈԼԱՏՈՎ | Հայաստանի հույների «Պատրիդա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
| Վլադիմիր ՉԱՏՈև | Հայաստանի «Ազգությունների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
| Պասիոնարիա ՀԱԿՈԲՅԱՆ | «Կանանց հանրապետական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ |
|
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Ս. Սարգսյան |