Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-186
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.05.2021-16.05.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.01.11/1
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.01.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
27 դեկտեմբերի 1997 թ.

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

Ընդհանուր դրույթներ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է`

- Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքի հասկացությունը,

- տուրքերի տեսակները և դրույքաչափերը,

- տուրք վճարողներին,

- տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները և կարգավորում է պետական տուրքի հետ կապված մյուս հարաբերությունները:

  

Հոդված 2. Պետական տուրքի հասկացությունը

 

Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

(2-րդ հոդվածը փոփ. 13.12.00 ՀՕ-123)

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

Պետական տուրք վճարողները, նրանց իրավունքները ԵՎ պարտաԿԱՆությունները

Հոդված 3. Պետական տուրք վճարողները

 

Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում սույն օրենքի 7 հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` պետական տուրք վճարողներ):

(3-րդ հոդվածը փոփ. 13.12.00 ՀՕ-123)

 

Հոդված 4. Պետական տուրք վճարողների իրավունքները

 

Պետական տուրք վճարողներն իրավունք ունեն`

- պահանջել պետական տուրք գանձող մարմնից` կատարելու տուրքի հաշվարկ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վերահաշվարկ.

- վերադասության, ինչպես նաև դատական կարգով բողոքարկել պետական տուրք գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.

- դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար.

- ստանալ պետական տուրքի վճարման մասին տեղեկանք.

- սույն օրենքով սահմանված դեպքերում պահանջել և ստանալ վերադարձման ենթակա պետական տուրքի գումարը:

(4-րդ հոդվածը փոփ. 09.02.18 ՀՕ-111-Ն)

 

Հոդված 5. Պետական տուրք վճարողների պարտականությունները

 

Պետական տուրք վճարողները պարտավոր են`

- ժամանակին և լրիվ վճարել սույն օրենքով սահմանված պետական տուրքերը.

- պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց ներկայացնել պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրքը վճարվում է լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, գործունեության իրականացման թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման, գործունեության իրականացման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, գործունեության իրականացման թույլտվության վերաձևակերպման համար.

- ներկայացնել պետական տուրքի վճարման գծով իրեն վերապահված արտոնությունները հաստատող փաստաթղթերը.

- սույն օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջե վճարել պետական տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները:

(5-րդ հոդվածը փոփ. 13.12.00 ՀՕ-123, լրաց. 29.04.13 ՀՕ-49-Ն, 29.06.16 ՀՕ-123-Ն)

Հոդված 6. Պետական տուրքի գծով պարտավորության դադարումը

 

Պետական տուրքի վճարման` իրավաբանական անձանց պարտավորությունը դադարում է այդ պարտականության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ օրենքով սահմանված այլ հիմքերով, իսկ ֆիզիկական անձանց համար` պարտավորության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ պետական տուրք վճարողի մահվան դեպքում: (նախադասությունը հանվել է 15.12.05 ՀՕ-11-Ն)

(6-րդ հոդվածը փոփ. 13.12.00 ՀՕ-123, լրաց. 14.12.01 ՀՕ-283, փոփ. 15.12.05 ՀՕ-11-Ն) 

Հոդված 61. Տարեկան պետական տուրքի վճարման պարտավորության դադարումը

 

1. Անկախ սույն օրենքի 6 հոդվածում նշված դրույթներից՝ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հերթական տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է`

1) այդ պարտավորության կատարմամբ` սույն օրենքով սահմանված դրույքաչափերով ու ժամկետներում հերթական տարեկան պետական տուրքի գումարների (պետական տուրքի գումարը համարվում է վճարված Հայաստանի Հանրապետության բյուջեի համապատասխան հաշվին հաշվեգրվելու օրվանից), ինչպես նաև դրանց վճարումն ուշացնելու համար սույն օրենքով սահմանված տույժերի գումարների վճարմամբ, տարեկան պետական տուրքի վճարումից ազատումով, օրենքով տարեկան պետական տուրքի վերացմամբ, ինչպես նաև ֆիզիկական անձի մահվան դեպքում.

2) մինչև հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների, որակավորման վկայականների) գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման դեպքերում.

3) եթե տարեկան պետական տուրք վճարողը մինչև հերթական տարեկան պետական տուրքի վճարման կամ ծանուցված գործունեության դադարեցման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը լիազոր մարմին դիմում է ներկայացնում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների, որակավորման վկայականների) գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման համար և այդ դիմումի հետագա բավարարման դեպքում:

Եթե տարեկան պետական տուրք վճարողն իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման համար դիմումը լիազոր մարմին ներկայացնում է հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից հետո, ապա դրա բավարարման դեպքում հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից (դիմումում դադարեցման ավելի ուշ ժամկետ նշված լինելու դեպքում` այդ օրվանից) սկսած հաշվարկվում է միայն տույժ` մինչև գործողության կամ ծանուցված գործունեության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար դիմումի ներկայացման օրը: Եթե դիմումում նշված է ավելի վաղ ժամկետ, քան դիմումի ներկայացման օրը, ապա տույժը հաշվարկվում է մինչև իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման համար դիմումի ներկայացման օրը.

4) արտոնագրման, թույլտվության, լիցենզավորման, որակավորման կամ ծանուցման ենթակա գործունեության տեսակն օրենքով արտոնագրման, թույլտվության, լիցենզավորման, որակավորման կամ ծանուցման ենթակա չհամարվելու դեպքում` համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից` հերթական տարեկան պետական տուրքի մասով:

2. Արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողությունը կամ ծանուցված գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցվելու դեպքում (բացառությամբ կասեցված լինելու ժամանակահատվածում դիմումի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության ուժը կորցրած ճանաչելու դեպքերի կամ ծանուցված գործունեության դադարեցման դեպքերի) հերթական տարեկան պետական տուրքերի գումարները ենթակա են վճարման անկախ արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության կամ ծանուցված գործունեության կասեցման հիմքերից ու ժամկետներից:

(61  -ին հոդվածը լրաց. 15.12.05 ՀՕ-11-Ն, լրաց., փոփ. 26.02.13 ՀՕ-14-Ն, փոփ., լրաց, խմբ. 13.11.15 ՀՕ-124-Ն)

 

Հոդված 6.2. Տարեկան պետական տուրքի վերաբերյալ սահմանված դրույթների կիրառումը ամսական և եռամսյակային պետական տուրքերի նկատմամբ

 

Սույն օրենքով տարեկան պետական տուրքի վերաբերյալ սահմանված դրույթները կիրառվում են նաև ամսական և եռամսյակային պետական տուրքերի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով կամ չի հակասում ամսական կամ եռամսյակային պետական տուրքերի վճարման հարաբերությունների էությանը:

(6.2-րդ հոդվածը լրաց. 20.11.14 ՀՕ-171-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

Պետական տուրքի գանձման օբյեկտները

 

Հոդված 7. Պետական տուրքի գանձման օբյեկտները

 

Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է`

ա) դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար.

ա1) Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների համար.

բ) (կետը հանվել է 28.12.98 ՀՕ-277)

գ) նոտարի կողմից նոտարական գործողություններ կատարելու համար.

դ) քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման վկայականներ տալու համար.

ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար.

զ) հյուպատոսական ծառայություններ կամ գործողություններ իրականացնելու համար.

է) պետական գրանցման համար.

ը) մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար.

թ) գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների (արդյունաբերական սեփականության օբյեկտների), ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար.

ժ) ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար.

ժա) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար.

ժբ) սույն օրենքի 14.2-րդ հոդվածով, 19-րդ հոդվածի 15.4-րդ ենթակետով, 191, 192, 194, 19.7, 19․8 և 20 հոդվածներով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար.

ժգ) օրենքով սահմանված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար.

ժդ) մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար:

(7-րդ հոդվածը խմբ., փոփ. 28.12.98 ՀՕ-277, փոփ. 13.12.00 ՀՕ-123, խմբ. 02.05.01 ՀՕ-181, 12.06.02 ՀՕ-375-Ն, 28.11.07 ՀՕ-282-Ն, լրաց. 28.04.09 ՀՕ-108-Ն, փոփ. 29.04.10 ՀՕ-62-Ն, լրաց. 28.11.11 ՀՕ-282-Ն, 20.11.14 ՀՕ-167-Ն, 22.06.15 ՀՕ-83-Ն, 13.11.15 ՀՕ-124-Ն, փոփ. 17.11.17 ՀՕ-202-Ն, լրաց. 08.12.17 ՀՕ-234-Ն, 17.01.18 ՀՕ-45-Ն, փոփ. 09.02.18 ՀՕ-111-Ն, լրաց. 25.06.19 ՀՕ-69-Ն, 14.11.19 ՀՕ-230-Ն)

(հոդվածը 19.01.21 ՀՕ-68-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 16.05.2021 թվականին)

(հոդվածը 03.03.21 ՀՕ-110-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.07.2021 թվականին)

 

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 8. Պետական տուրքի դրույքաչափերը

 

Պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ սույն օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ:

Բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը:

(մասն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

(6-րդ հոդվածը փոփ. 13.12.00 ՀՕ-123)

 

Հոդված 9.

Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

(վերնագիրը փոփ. 28.11.07 ՀՕ-282-Ն, խմբ. 09.02.18 ՀՕ-111-Ն)

 

Առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1. հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար`

 

ա) դրամական պահանջով

հայցագնի երկու տոկոսի չափով,
բայց ոչ պակաս բազային տուրքի
150 տոկոսից

բ) ոչ դրամական պահանջով

բազային տուրքի քառապատիկի չափով

2. իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար`

բազային տուրքի 500-ապատիկի չափով

3. քաղաքացիներին սնանկ ճանաչելու դիմումների համար`

բազային տուրքի 100-ապատիկի չափով

4. հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների համար`

 

ա) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու համար

բազային տուրքի չափով

բ) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

գ) ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումների համար

բազային տուրքի չափով

դ) այլ դիմումների համար

բազային տուրքի եռապատիկի չափով

5. հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումների համար, արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու կամ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմումների համար, օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումների համար, արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմումների համար, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների համար`

բազային տուրքի

քառապատիկի չափով

6. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար`

 

ա) դրամական պահանջի գործերով

վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով

բ) ոչ դրամական պահանջի գործերով

բազային տուրքի տասնապատիկի չափով

գ) հատուկ վարույթի գործերով

բազային տուրքի ութապատիկի չափով

7. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար`

 

ա) դրամական պահանջի գործերով

հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից

բ) ոչ դրամական պահանջի գործերով

բազային տուրքի քսանապատիկի չափով

գ) հատուկ վարույթների գործերով

բազային տուրքի տասնապատիկի չափով

8. դատարանի վճռի, դատավճռի, դատարանի
որոշման պատճենը (կրկնօրինակը) գործին մասնակցող կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար`

բազային տուրքի 50 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 15 տոկոսի չափով

8.1. հարկադիր կատարման ծառայություն ուղարկած կատարողական թերթի թղթային պատճենը տրամադրելու համար`

բազային տուրքի չափով

9. գործին մասնակցող անձանց հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար`

բազային տուրքի 20 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 10 տոկոսի չափով

10. դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի բնօրինակից պատճենահանված կրիչ տալու համար`

պատրաստված յուրաքանչյուր կրիչի (կոմպակտ լազերային սկավառակի) համար` բազային տուրքի չափով

(9-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-277, խմբ., փոփ. 12.10.99 ՀՕ-4, փոփ. 13.12.00 ՀՕ-123, լրաց., փոփ. 11.09.01 ՀՕ-219, փոփ. 29.05.02 ՀՕ-358-Ն, լրաց. 07.07.05 ՀՕ-148-Ն, խմբ. 25.12.06 ՀՕ-60-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-282-Ն, խմբ. 09.02.18 ՀՕ-111-Ն, լրաց. 09.07.19 ՀՕ-133-Ն)

(հոդվածը 19.04.21 ՀՕ-177-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)

(19.04.21 ՀՕ-177-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

 

Հոդված 9.1.

Սահմանադրական դատարան տրվող անհատական դիմումների, Սահմանադրական դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Սահմանադրական դատարան դիմելու, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1. Սահմանադրական դատարան դիմելու համար`

բազային տուրքի տասնապատիկի չափով

2. Սահմանադրական դատարանի որոշման պատճենը (կրկնօրինակը) գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար`

բազային տուրքի 50 տոկոսի և յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 15 տոկոսի չափով

(9.1-ին հոդվածը  լրաց. 17.01.18 ՀՕ-45-Ն)

(հոդվածը 19.04.21 ՀՕ-177-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)

(19.04.21 ՀՕ-177-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)
 

Հոդված 10. Պետական արբիտրաժ տրվող հայցադիմումների, ինչպես նաև պետական արբիտրաժի վճիռները (որոշումները) վերանայելու վերաբերյալ տրվող դիմումների համար պետական տուրքի դրույքաչափերը

(հոդվածը հանվել է 28.12.98 ՀՕ-277)
 

Հոդված 11. Նոտարական գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը


Նոտարական գրասենյակները նոտարական գործողությունների համար պետական տուրքը գանձում են հետևյալ դրույքաչափերով`

 

1. անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (բացառությամբ` նվիրատվության) պայմանագրերը վավերացնելու համար`  
ա) գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի կամ տնամերձերի կամ պետական կամ համայնքային սեփականության հողամասերի բազային տուրքի հիսուն տոկոսի չափով
բ) այլ անշարժ գույքի բազային տուրքի հնգապատիկի չափով
2. անշարժ գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց օգտագործման, ռենտայի և այլն) պայմանագրերը վավերացնելու համար`  
ա) գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի կամ տնամերձ հողամասերի, պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի, ինչպես նաև հանրակացարանների համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով
բ) բնակարանների համար բազային տուրքի չափով
գ) այլ անշարժ գույքի համար բազային տուրքի հնգապատիկի չափով
3. ավտոտրանսպորտային միջոցների օտարման (բացի նվիրատվությունից) պայմանագրերը վավերացնելու համար`  
ա) առաջին հերթի ժառանգներին բազային տուրքի կրկնապատիկի չափով
բ) երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին բազային տուրքի եռապատիկի չափով
գ) այլ անձանց բազային տուրքի հնգապատիկի չափով
4. գրավի (բացառությամբ անշարժ գույքի հիփոթեքի կամ շարժական գույքի կոշտ գրավի) պայմանագրերի վավերացման համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
5. անշարժ գույքի հիփոթեքի կամ շարժական գույքի կոշտ գրավի պայմանագրերի վավերացման (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի, տնամերձերի և այգեգործական հողամասերի յուրաքանչյուր միավորի և բնակելի նշանակության գույքի) համար բազային տուրքի չափով
6. գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի, տնամերձերի և այգեգործական  հողամասերի յուրաքանչյուր միավորի և բնակելի նշանակության գույքի պայմանագրերի վավերացման համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով
7. գյուղատնտեսական նշանակության հողերի, տնամերձերի, այգեգործական հողերի միավորման,  բաժանման պայմանագրերի վավերացման համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով
8. այլ պայմանագրերի վավերացման համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
8.1. էլեկտրոնային պայմանագրերի էլեկտրոնային եղանակով վավերացման համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով
9. կտակների վավերացման համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
10. ժառանգության իրավունքի վկայագրեր տալու և նվիրատվության պայմանագրերի վավերացման համար`  
ա) առաջին հերթի ժառանգներին բազային տուրքի կրկնապատիկի չափով
բ) երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին բազային տուրքի եռապատիկի չափով
գ) այլ անձանց բազային տուրքի հնգապատիկի չափով
10.1. կտակակատարի լիազորությունների հավաստման
վկայագրեր տալու համար

բազային տուրքի
չափով

11. անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրեր  վավերացնելու համար բազային տուրքի եռապատիկի չափով
12. շարժական գույքի տիրապետման, օգտագործման  և տնօրինման (բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների) լիազորագրեր վավերացնելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
13. գույքային իրավունքների կառավարման լիազորագրերի վավերացման համար բազային տուրքի չափով
14. ավտոտրանսպորտային միջոցները տնօրինելու իրավունքի լիազորագրերը վավերացնելու համար`  
ա) առաջին հերթի ժառանգներին բազային տուրքի չափով
բ) երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին բազային տուրքի հնգապատիկի չափով
գ) այլ անձանց բազային տուրքի քսանապատիկի չափով
15. ավտոտրանսպորտային միջոցները տնօրինելու իրավունքի վերալիազորման իրավունքով լիազորագրերի վավերացման համար`  
ա) առաջին հերթի ժառանգներին բազային տուրքի չափով
բ) այլ անձանց բազային տուրքի երեսնապատիկի չափով
16. այլ լիազորագրերի վավերացման համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով
17. ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
18. փաստաթղթերի թարգմանության յուրաքանչյուր էջի իսկության վավերացման համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով
19. փաստաթղթերի պատճենների և դրանցից քաղվածքների յուրաքանչյուր էջի իսկության վավերացման համար բազային տուրքի երեսուն տոկոսի չափով
20. փաստաթղթերի ստորագրությունների, այդ թվում` թարգմանչի ստորագրության յուրաքանչյուր փաստաթղթի իսկության վավերացման համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով
21. առանց դատարան դիմելու` գրավ դրված գույքի հաշվին գրավառուի պահանջները բավարարելու  վերաբերյալ գրավառուի և գրավատուի միջև կնքված համաձայնության վավերացման համար բազային տուրքի հնգապատիկի չափով
21.1.

կատարողական մակագրության թերթ տալու համար

բազային տուրքի հնգապատիկի չափով

21.2.

իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի
հաստատման համար`

 
ա)

անձանց ազգակցական հարաբերությունները հաստատելու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

բ)

անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատելու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

գ)

ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցումը հաստատելու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

դ)

ժառանգությունն ընդունելու և ժառանգության բացման վայրի փաստի հաստատման համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

ե)

իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը հաստատելու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

զ)

սեփականության իրավունքով գույքի տիրապետումը հաստատելու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

21.3.

գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու ծանուցման համար

բազային տուրքի չափով

21.4. քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում նոտարական գրասենյակում տեղում ստորագրություն տալու դեպքում քաղաքացու ստորագրության իսկության վավերացման համար յուրաքանչյուր ստորագրության համար՝ բազային տուրքի 10 տոկոսի չափով
22. նոտարական այլ գործողությունների համար բազային տուրքի կրկնապատիկի չափով:

(11-րդ հոդվածը լրաց. 19.06.98 ՀՕ-227, խմբ., լրաց., փոփ. 28.12.98 ՀՕ-277, 12.10.99 ՀՕ-4, խմբ., փոփ. 06.11.00 ՀՕ-111, փոփ. 13.12.00 ՀՕ-123, լրաց. 15.12.00 ՀՕ-136, խմբ. 12.06.02 ՀՕ-375-Ն, փոփ. 04.10.05 ՀՕ-198-Ն, լրաց. 19.10.16 ՀՕ-187-Ն, 13.12.17 ՀՕ-317-Ն, 23.03.18 ՀՕ-156-Ն)

Հոդված 12. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերը

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`


1. ազգանվան, անվան և հայրանվան փոխման համար, ներառյալ` վկայական տալը

բազային տուրքի հնգապատիկի չափով

2. ամուսնության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը

բազային տուրքի չափով

3. ամուսնալուծության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը

բազային տուրքի տասնապատիկի չափով

4. քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխություն, լրացում և ուղղում կատարելու համար, ներառյալ` վկայական տալը

բազային տուրքի  հնգապատիկի չափով

5. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականների կրկնօրինակը տալու

բազային տուրքի եռապատիկի չափով

6. հայրություն (մայրություն) ճանաչելու համար

բազային տուրքի չափով

7. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից երեխայի որդեգրում գրանցելու համար

բազային տուրքի երեսնապատիկի չափով

8. քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու համար, ներառյալ`  վկայականներ տալը

բազային տուրքի եռապատիկի չափով

9. քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանք տալու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

10. քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու ծանուցում Հայաստանի Հանրապետության տարածքում ուղարկելու համար

բազային տուրքի չափով
11. Օտարերկրյա պետություններից քաղաքացիների դիմումի համաձայն` նրանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու համար 

բազային տուրքի կրկնապատիկի չափով

12. ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու համար

բազային տուրքի չափով

13. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ տեղեկանք տալու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից (բաժնից) դուրս կատարվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով:

(12-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, խմբ., փոփ., լրաց. 08.04.08 ՀՕ-28-Ն, լրաց. 16.09.10 ՀՕ-125-Ն)

(հոդվածը 19.01.21 ՀՕ-68-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 16.05.2021 թվականին)

 

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոփոխելու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար

բազային տուրքի չափով

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար

բազային տուրքի 25-պատիկի չափով:

 

Հոդված 14. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար

բազային տուրքի չափով
1.1. Հայաստանի Հանրապետության

քաղաքացու կենսաչափական

տվյալներ պարունակող

էլեկտրոնային անձնագիր

կամ փախստականի կենսաչափական

տվյալներ պարունակող

կոնվենցիոն ճամփորդական

փաստաթուղթ տալու համար 

բազային տուրքի 
25-ապատիկի չափով

1.2. Հայաստանի Հանրապետության

քաղաքացու կամ փախստականի

նույնականացման քարտ

տալու համար

բազային տուրքի
3-ապատիկի չափով

2. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց տրվող կացության վկայականի համար

բազային տուրքի 150 տոկոսի չափով

3. օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն հրավերի փաստաթղթեր տալու համար

բազային տուրքի 5-ապատիկի չափով

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների,
Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես
բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն
չունեցող անձանց (բացառությամբ փախստականների և
Հայաստանի Հանրապետության տասնվեց տարին չլրացած
քաղաքացիների) հաշվառելու կամ փաստացի բնակության
վայրի մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացու
անձնագրում նշումներ կատարելու համար

բազային տուրքի չափով

5. ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների
վերաբերյալ Հայաստանի Հանրապետության
ոստիկանության մարմինների կողմից տեղեկանք
տալու համար (բացառությամբ Հայաստանի
Հանրապետության տասնվեց տարին չլրացած
քաղաքացիների հաշվառման հասցեների վերաբերյալ
կամ Հայաստանի Հանրապետության պետական և
տեղական ինքնակառավարման մարմինների
պահանջով` քաղաքացիներին տրվող տեղեկանքի)

բազային տուրքի չափով
5.1. հարկային մարմնի կողմից ֆիզիկական անձանց անհատական հաշվի քաղվածքը փաստաթղթային տեսքով մեկ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամից ավելի տրամադրելու համար բազային տուրքի չափով

6. (կետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

  

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերում և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կացության վկայականներում այլ պետություններում վավերական լինելու մասին նշում կատարելու համար` վավերական լինելու ժամկետի յուրաքանչյուր տարվա համար

բազային տուրքի չափով

8. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար

ա) Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար

բազային տուրքի նաև 105-պատիկի չափով

բ) Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ, մշտական կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար

բազային տուրքի 140-ապատիկի չափով

գ) Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ, հատուկ անձնագիր տալու, ինչպես նաև հաշվառելու համար

բազային տուրքի 150-ապատիկի չափով

դ) Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարացնելու համար

բազային տուրքի 105-պատիկի չափով

ե) մշտական կացության քարտը փոխելու համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով

զ) (ենթակետն ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-49-Ն)

է) Հայաստանի Հանրապետության կացության մշտական և ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների կացության քարտը վերականգնելու համար

բազային տուրքի 12-պատիկի չափով

ը) Հայաստանի Հանրապետության կորցրած հատուկ անձնագրի փոխարեն նորը տալու համար

բազային տուրքի 75-ապատիկի չափով

9. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր տալու համար`


ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար`

 

մինչև 120 օր ժամկետով գտնվելու

իրավունքով

բազային տուրքի 15-ապատիկի չափով

մինչև 21 օր ժամկետով գտնվելու

իրավունքով

բազային տուրքի 3-ապատիկի չափով

բ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր տալու համար`

 

մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև մեկ տարի վավերականության ժամկետով

բազային տուրքի 40-ապատիկի չափով

մինչև 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև 6 ամիս վավերականության ժամկետով

բազային տուրքի 20-ապատիկի չափով

գ) Հայաստանի Հանրապետության պաշտոնական մուտքի համար արտոնագիր տալու համար

0

դ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մուտքի արտոնագիր տալու համար

0

ե) Հայաստանի Հանրապետություն մեկ մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

զ) Հայաստանի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի վավերականության) տալու համար

բազային տուրքի 18-ապատիկի չափով

10. Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտական բնակության մեկնելու ելքի փաստաթղթեր ձևակերպելու համար

բազային տուրքի 15-ապատիկի չափով

11. Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտական բնակության մեկնելու ելքի կորցրած փաստաթղթերը վերականգնելու համար

բազային տուրքի 20-պատիկի չափով

12. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից ռուսերեն ներդիր տալու համար

բազային տուրքի չափով:

(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 06.07.98 ՀՕ-237, 28.12.98 ՀՕ-277, փոփ., խմբ., լրաց. 13.12.00 ՀՕ-123, խմբ. 19.11.02 ՀՕ-462-Ն, լրաց. 31.03.04 ՀՕ-59-Ն, փոփ., խմբ. 25.12.06 ՀՕ-49-Ն, խմբ. 28.04.09 ՀՕ-108-Ն, 15.11.10 ՀՕ-168-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-283-Ն, 30.11.11 ՀՕ-302-Ն, խմբ. 17.12.15 ՀՕ-195-Ն)
 

Հոդված 14.1. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Մուտքի արտոնագրի երկարաձգման յուրաքանչյուր օրվա համար գանձվում է պետական տուրք` բազային տուրքի 50 տոկոսի չափով:

(14.1-ին հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-49-Ն)

 

Հոդված 14.2. Օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը

 

1. Օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստանալու համար գործատուից գանձվում է պետական տուրք` բազային տուրքի 25-ապատիկի չափով:

(14.2-րդ հոդվածը լրաց. 22.06.15 ՀՕ-83-Ն)

 

Հոդված 14.3. Փոխադարձության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող դրույքաչափը

 

1. Փոխադարձության հիման վրա օտարերկրյա պետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել պետական տուրքի՝ օրենքով սահմանված առավելագույն դրույքաչափը չգերազանցող այլ դրույքաչափեր:

(14.3-րդ հոդվածը լրաց. 13.06.18 ՀՕ-352-Ն)

 

Հոդված 15. Հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը (հյուպատոսական գանձումը) գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

 

Դրույքաչափերը գործակիցներով բազային տուրքի նկատմամբ

 

1.

Անձնագրերի հետ կապված հյուպատոսական գործողություններ

Դրույքաչափ

 

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար

65

 

բ) 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար

30

 

գ) օտարերկրյա պետություններում վավերական`
Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար

65

 

դ) 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար

30

 

ե) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը մինչև երկու տարի ժամկետով երկարաձգելու համար

10

 

զ) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը երկու տարուց ավելի ժամկետով երկարաձգելու համար

20

 

է) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար՝ անձնագրի կորստյան դեպքում, եթե առկա չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթուղթ

30

 

ը) ժամկետանց կամ այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթղթի հիմքով Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար

10

 

թ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար

0

 

ժ) հյուպատոսական հաշվառման վերցնելու համար

0

 

ժա) հյուպատոսական հաշվառումից դուրս գալու համար

0

2.

(կետն ուժը կորցրել է 19.06.13 ՀՕ-65-Ն)

 

3.

Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպում

 

 

ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր (մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար

3

 

բ) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր (մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար

15

 

գ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչև 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև վեց ամիս վավերականության ժամկետով) տալու համար

20

 

դ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար

40

 

ե) Հայաստանի Հանրապետություն պաշտոնական մուտքի համար արտոնագիր տալու համար

0

 

զ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական արտոնագիր տալու համար

0

 

է) Հայաստանի Հանրապետություն մեկ մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար

10

 

ը) Հայաստանի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար

18

4.

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում

 

 

ա) մահվան պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը

0

 

բ) ամուսնության մեջ չգտնվող մորից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը

5

 

գ) ամուսնության մեջ գտնվող ծնողներից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը

20

 

դ) ամուսնության, հայրության որոշման կամ որդեգրման պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը

25

 

ե) ամուսինների համատեղ դիմումի կամ դատական կարգով ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը

120

 

զ) սահմանված կարգով անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչված կամ երեք տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկված անձի հետ ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը

20

 

է) ազգանվան, անվան և հայրանվան փոփոխության պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը

45

 

ը) քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու համար

30

 

թ) հյուպատոսական հիմնարկում պահվող ՔԿԱԳ ակտի հիման վրա կրկնակի վկայական տալու համար

10

5.

Նոտարական գործողություններ

 

 

ա) անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրերի վավերացման համար

30

 

բ) այլ լիազորագրերի վավերացման համար

15

 

բ.1) կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագիր տալու համար

15

 

գ) պայմանագրերի նոտարական վավերացման համար

25

  գ.1) գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու ծանուցման համար

3

 

դ) փաստաթղթերի պատճենների և փաստաթղթերից քաղվածքների հաստատման յուրաքանչյուր էջի համար

10

 

ե) փաստաթղթերի` օտար լեզվից հայերեն թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար

10

 

զ) փաստաթղթերի (բացառությամբ անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների)` հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար

15

 

է) անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների` հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար

7

 

ը) քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու և այլ տեղեկանքների ձևակերպման և հաստատման համար

15

 

թ) ստորագրության իսկության վավերացման համար

7

 

ժ) ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար

15

 

ժա) կտակների վավերացման համար

15

 

ժբ) ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար

10

 

  ժգ) ի պահ ընդունված փաստաթղթերը պահպանելու համար` ամսական

5

 

ժդ) ի պահ ընդունված դրամը, արժեթղթերը և այլ արժեքները պահպանելու համար` ամսական

10

 

ժե) այլ նոտարական ծառայությունների համար

7

6.

Փաստաթղթերի հյուպատոսական վավերացում

 

 

ա) փաստաթղթերի վավերացման համար ֆիզիկական անձանցից

5

 

բ) փաստաթղթերի վավերացման համար իրավաբանական անձանցից

15

7.

Փաստաթղթեր պահանջելու հետ կապված հյուպատոսական գործողություններ

 

 

ա) փաստաթղթեր պահանջելու և դրանք դիմողին հանձնելու համար

10

 

բ) փաստաթղթեր և (կամ) տեղեկատվություն պահանջելու և դրանց հիման վրա տեղեկանքներ ձևակերպելու համար

25

8.

Հյուպատոսական գործողությունները ոչ աշխատանքային ժամերին կատարելու համար` յուրաքանչյուր ժամի համար լրացուցիչ

 

 

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից

7

 

բ) օտարերկրյա քաղաքացիներից

14

9.

Այլ ծառայությունների համար

10

Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների հետ կապված ծախսերը:

(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 28.12.98 ՀՕ-277, խմբ. 25.12.06 ՀՕ-49-Ն, 28.04.09 ՀՕ-108-Ն, 08.12.10 ՀՕ-203-Ն, խմբ., փոփ.19.06.13 ՀՕ-65-Ն, լրաց. 19.10.16 ՀՕ-187-Ն)

(«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-187-Ն ՀՀ օրենքի  (ՀՀՊՏ N 83, 16.11.2016 թ.) 2-րդ հոդվածի 3-դ կետով 27.12.1997 ՀՕ-186 (ՀՀՊՏ N 1, 11.01.1998 թ.) օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «ժգ» ենթակետը «արժեթղթերը»  բառից հետո լրացվում է «, թանկարժեք մետաղները, քարերը» բառերով, իսկ «պահպանելու» բառից հետո` «և վկայագիր տալու» բառերով:

Նշված  լրացումները հնարավոր չէ կատարել, քանի որ «արժեթղթերը» և «պահպանելու» բառերը հաջորդաբար գտնվում են օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «ժդ» ենթակետում:)

Հոդված 16. Պետական գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Պետական գրանցման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` 

 

1.

(կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-41-Ն)
1.1 (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-41-Ն)
1.2 (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-131-Ն)
1.3 (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-41-Ն)
1.4 (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-41-Ն)
1.5 (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-131-Ն)
1.6

պետական գրանցում իրականացնող այլ մարմնի կողմից գրանցված (հաշվառված) կազմակերպություններին, առանձնացված ստորաբաժանումներին ու հիմնարկներին անձի դիմումի համաձայն պետական ռեգիստրի կողմից գրանցման (հաշվառման) համար (առանց փոփոխությունների գրանցման կամ հաշվառման)

բազային տուրքի

10-ապատիկի չափով

1.7 (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-41-Ն)
1.8 (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-41-Ն)
1.9 (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-131-Ն)
1.10 պետական ռեգիստրում գրանցման ենթակա օտարերկրյա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման նախնական գրանցման համար բազային տուրքի տասնապատիկի չափով
1.11 պետական ռեգիստրում գրանցման ենթակա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն ռեդոմիցիլացման համար բազային տուրքի քսանապատիկի չափով

1.12.

պետական միասնական գրանցամատյանում գրանցման (հաշվառման) ենթակա՝

 

1) ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցությունների) պետական գրանցման համար

բազային տուրքի

10-ապատիկի չափով

2) կուսակցությունների պետական գրանցման համար

բազային տուրքի

50-ապատիկի չափով

3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների հաշվառման համար

բազային տուրքի

10-ապատիկի չափով

4) օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների հաշվառման համար

բազային տուրքի

50-ապատիկի չափով

5) իրավաբանական անձանց և դրանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների փոփոխությունների (բացառությամբ իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման, լուծարման գործընթացում գտնվելու վերաբերյալ տեղեկությունների գրառման, պետական ռեգիստրում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված գրանցման համար, ինչպես նաև այն տեղեկությունների փոփոխությունների գրանցման համար, որոնք արդիականանում են պետական միասնական գրանցամատյանում ինքնաշխատ կերպով) գրանցման համար

բազային տուրքի

10-ապատիկի չափով

 6) իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների գործադիր մարմնի ղեկավարի կամ մասնակցի տվյալների (բացառությամբ այն տեղեկությունների, որոնք արդիականանում են ինքնաշխատ կերպով) փոփոխության պետական գրանցման համար

բազային տուրքի

5-ապատիկի չափով

 7) դիմումի համաձայն՝ պետական ռեգիստրում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված՝ գրանցման (գրանցումների) համար

բազային տուրքի

20-ապատիկի չափով

8) իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցման համար

բազային տուրքի

20-ապատիկի չափով

9) իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված յուրաքանչյուր պետական գրանցման համար (նոր ստեղծվող իրավաբանական անձի պետական գրանցում, փոփոխության պետական գրանցում, գործունեության դադարման վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցում)

բազային տուրքի

50-ապատիկի չափով

10) հիմնարկների և առանձնացված ստորաբաժանումների վերակազմակերպմամբ պայմանավորված յուրաքանչյուր պետական հաշվառման համար (նոր ստեղծվող պետական հաշվառում, փոփոխության պետական հաշվառում, գործունեության դադարման վերաբերյալ տեղեկությունների պետական հաշվառում)

բազային տուրքի

50-ապատիկի չափով

2.

անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման նպատակով թղթային եղանակով դիմումի ընդունման համար

բազային տուրքի եռապատիկի չափով

2.1 անհատ ձեռնարկատերերի տվյալների փոփոխության պետական հաշվառման համար, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք ինքնաշխատ կերպով արդիականանում են պետական ռեգիստրի տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի բազային տուրքի
150 տոկոսի չափով
2.2 (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-131-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-41-Ն)
3.1 (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-41-Ն)
3.2 (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-41-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-131-Ն)
4.1 (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-131-Ն)
47.

(կետն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-109-Ն)

5. բանկերը, կորպորատիվ ներդրումային ֆոնդերը, պայմանագրային ներդրումային ֆոնդերի կանոնները, ներդրումային ֆոնդի կառավարիչները, արժեթղթավորման հիմնադրամները, ապահովագրական ընկերությունները, կենսաթոշակային հիմնադրամները, գրանցելու համար բազային տուրքի
40-պատիկի չափով
51. ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների ընթացիկ պետական գրանցումների համար բազային տուրքի
քսանապատիկի չափով
52. ներդրումային ընկերություններին որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ վերագրանցելու համար բազային տուրքի քսանապատիկի չափով
6. օտարերկրյա բանկերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային  հիմնադրամների մասնաճյուղերը գրանցելու համար բազային տուրքի
40-պատիկի չափով 
7. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բանկերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների մասնաճյուղերը գրանցելու համար բազային տուրքի
20-պատիկի չափով
8. օտարերկրյա բանկերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների ներկայացուցչությունները գրանցելու համար բազային տուրքի
տասնապատիկի չափով
81. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բանկերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների ներկայացուցչությունները գրանցելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
9. (կետն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-249-Ն) 
10. (կետն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-27-Ն)
11. (կետն ուժը կորցրել է 13.12.03 ՀՕ-16-Ն) 
12. (կետն ուժը կորցրել է 13.12.03 ՀՕ-16-Ն) 
13. (կետն ուժը կորցրել է 12.06.02 ՀՕ-375-Ն) 
14. (կետն ուժը կորցրել է 12.06.02 ՀՕ-375-Ն) 
15. (կետն ուժը կորցրել է 11.10.00 ՀՕ-99) 
16. արժեթղթերի ազդագրի գրանցման համար`  
ա) եթե արժեթղթերի ազդագրերը գրանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բազային տուրքի
50-ապատիկի չափով
բ) եթե արժեթղթերի ազդագրերը գրանցվում են ֆոնդային բորսայի կողմից բազային տուրքի
25-ապատիկի չափով
17.

ավտոմոբիլի հաշվառման համարանիշ
(բացառությամբ տարանցիկ և ժամանակավոր
համարանիշի) հատկացնելու համար

բազային տուրքի
տասներկուապատիկի
չափով

17.1.

մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի,
քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) հաշվառման
համարանիշ հատկացնելու համար

բազային տուրքի
վեցապատիկի
չափով

18. (կետն ուժը կորցրել է 15.11.10 ՀՕ-173-Ն)
19. (կետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123) 
20. ջրային փոխադրամիջոցները գրանցելու համար բազային տուրքի
տասնապատիկի չափով
21. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների գրանցման և պետական համարանիշներ տալու համար բազային տուրքի
հնգապատիկի չափով
22. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների կորցրած պետական համարանիշը վերականգնելու համար բազային տուրքի
տասնապատիկի չափով
23. տրակտորային կցանքների պետական համարանիշեր տալու համար բազային տուրքի
եռապատիկի չափով
24. տրակտորային կցանքների պետական համարանիշեր վերականգնելու համար բազային տուրքի
վեցապատիկի չափով
25.

դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին և միջազգային կազմակերպություններին տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ հատկացնելու համար

բազային տուրքի քսանհինգապատիկի չափով

26.

ավտոմոբիլի, մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի, քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) հաշվառման վկայագիր տալու համար

բազային տուրքի վեցապատիկի չափով

27. (կետն ուժը կորցրել է 15.11.10 ՀՕ-173-Ն)
28. տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննությունը ճանապարհային ոստիկանության մարմինների կողմից անցկացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տալու համար բազային տուրքի
վեցապատիկի չափով 
28.1 Լիցենզառուներին տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության համապատասխան նմուշի փաստաթուղթ տրամադրելու համար բազային տուրքի
250 տոկոսի չափով
29. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների տարեկան տեխնիկական զննությունն անցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տալու համար բազային տուրքի
150 տոկոսի չափով
30. (կետն ուժը կորցրել է 29.11.06 ՀՕ-229-Ն)
31. (կետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)
32. ջրային փոխադրամիջոցները վերագրանցելու, հաշվառումից հանելու, ինչպես նաև դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն կատարելու համար բազային տուրքի չափով
33. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաները գրանցելու, վերագրանցելու, հաշվառումից հանելու, ինչպես նաև դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն կատարելու համար բազային տուրքի
50 տոկոսի չափով
33.1

Ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների և մեխանիզմների գրանցման համար

բազային տուրքի
150 տոկոսի չափով
34. (ենթակետն ուժը կորցրել է 02.05.01 ՀՕ-181) 
35. դեղերի պետական գրանցման համար`  
ա) դեղերի համար, այդ թվում` նոր, վերարտադրված, կենսատեխնոլոգիական ծագման, արյունից կամ պլազմայից ստացված, իմունաբանական (պատվաստանյութեր, շիճուկներ, ալերգածիններ), ռադիոակտիվ, բազմաբաղադրատարր հոմեոպաթային, անասնաբուժական

բազային տուրքի 60-ապատիկի չափով

բ) դեղերի յուրաքանչյուր դեղաչափի և (կամ) դեղաձևի համար

բազային տուրքի 40-ապատիկի չափով

գ) գրանցված դեղերի նոր ցուցում(ներ)ի համար

բազային տուրքի 40-ապատիկի չափով

դ) գրանցված դեղերի նոր համակցությունների համար

բազային տուրքի 60-ապատիկի չափով

ե) ավանդական և բուսական դեղերի համար (այդ թվում` փաթեթավորված և պիտակավորված դեղաբուսական հումք, բուժիչ թեյեր) բազային տուրքի
10-ապատիկի չափով
զ) միաբաղադրատարր հոմեոպաթային դեղերի առաջին դեղաձևի, դեղաչափի, յուրաքանչյուր հաջորդ դեղաձևի, դեղաչափի, նոր ցուցում(ներ)ի համար

բազային տուրքի 5-ապատիկի չափով

է) հիվանդությունների հարուցիչների, ինչպես նաև դրանց փոխանցող միջատներին, մակաբույծներին ոչնչացնող հակասեպտիկները և հակապարազիտային դեղերը, որոնք նախատեսված են մաշկի, լորձաթաղանթի, մազերի, եղունգների համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով

ը) պետական գրանցման հավաստագրի վերաձևակերպման համար

բազային տուրքի
5-ապատիկի չափով

թ) վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 60-ապատիկի չափով

35.1.

սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման համար

բազային տուրքի տասնապատիկի չափով
36. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար`  
1.

անշարժ գույքի միավորի կամ անշարժ գույքի միավորի մաս կազմող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար, բացառությամբ օտարման կամ դատական ակտի հիման վրա սեփականության իրավունքի պետական գրանցման

բազային տուրքի չափով
2.

անշարժ գույքի միավորի կամ դրա մասի կամ անշարժ գույքի միավորի նկատմամբ բաժնեմասի (բաժնեմասերի) օտարման (առք ու վաճառքի, նվիրատվության, փոխանակման, փոխանցման) հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարելու համար, բացառությամբ պետական կամ համայնքային սեփականություն համարվող չկառուցապատված հողամասերի.

 
 

ա) չկառուցապատված հողամասերի, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի կամ մինչև 200 քառակուսի մետր ներքին մակերեսով հասարակական կամ արտադրական նշանակության շինությունների

բազային տուրքի քսանապատիկի չափով
 

բ) 200 քառակուսի մետրից ավելի ներքին մակերեսով հասարակական կամ արտադրական նշանակության շինությունների

բազային տուրքի քառասնապատիկի չափով
  գ) գյուղատնտեսական նշանակության հողամասերի բազային տուրքի չափով
  դ) այլ անշարժ գույքի բազային տուրքի քսանապատիկի չափով
3.

պետական կամ համայնքային սեփականություն համարվող չկառուցապատված հողամասերի օտարման (առք ու վաճառքի, նվիրատվության, փոխանակման) հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարելու համար

բազային տուրքի չափով
4.

անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, բացառությամբ սեփականության իրավունքի, պետական գրանցում կատարելու համար

բազային տուրքի չափով
5.

անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար, բացառությամբ օրենքի ուժով կիրառվող սահմանափակման դեպքերի

բազային տուրքի չափով
6.

դատական ակտի հիման վրա անշարժ գույքի նկատմամբ իրավունքի ծագման, փոփոխման, փոխանցման կամ դադարման պետական գրանցման համար

բազային տուրքի հնգապատիկի չափով
7.

անշարժ գույքի սեփականատիրոջ փոփոխման հիման վրա, եթե սեփականատիրոջ փոփոխությունը պայմանավորված է իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում որպես ավանդ անշարժ գույքի հանձնմամբ (ներդրմամբ, փոխանցմամբ) կամ իրավաբանական անձի վերակազմակերպմամբ (միաձուլմամբ, միացմամբ, բաժանմամբ, առանձնացմամբ, վերակազմավորմամբ) կամ իրավաբանական անձի լուծարմամբ կամ իրավաբանական անձի բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) դիմաց անշարժ գույքը բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) սեփականատիրոջը փոխանցմամբ

բազային տուրքի չափով
8.

շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի, այդ թվում՝ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքի գրավի գրանցում կատարելու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

Անշարժ գույքի միավորի նկատմամբ միաժամանակ տարբեր հիմքով, ինչպես նաև անշարժ գույքի միավորի նկատմամբ միաժամանակ մեկից ավելի իրավունքների պետական գրանցման դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը, իսկ պետական տուրքի դրույքաչափերը հավասար լինելու դեպքում՝ մեկ պետական տուրք:

37. չափման միջոցների տեսակի հաստատման, ստանդարտ նմուշների հաստատման պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի
հնգապատիկի չափով
38. անշարժ հուշարձանների հետախուզության և հնագիտական պեղումների թույլտվության և պետական գրանցման համար`
ա) ֆիզիկական անձանցից բազային տուրքի
կրկնապատիկի չափով
բ) իրավաբանական անձանցից և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից բազային տուրքի
քառապատիկի չափով
39. (կետն ուժը կորցրել է 11.10.07 ՀՕ-205-Ն)
40. Մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և այդ ապրանքների ցանկացած մաքսային ռեժիմով բացթողումը կասեցնելու մասին դիմումը վերադաս մաքսային մարմնի կողմից ընդունելու համարուղղ. բազային տուրքի
20-ապատիկի չափով
41. Համապատասխանության գնահատման մարմնի նշանակման համար` բազային տուրքի 120-ապատիկի չափով 

 

Սույն հոդվածի 35-րդ և 36-րդ կետերով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:

(16-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.06.98 ՀՕ-227, 28.12.98 ՀՕ-277, փոփ., խմբ., լրաց. 12.10.99 ՀՕ-4, 11.10.00 ՀՕ-99, 13.12.00 ՀՕ-123, լրաց. 15.12.00 ՀՕ-136, փոփ. 02.05.01 ՀՕ-181, խմբ., փոփ. 12.06.02 ՀՕ-375-Ն, փոփ. 13.12.03 ՀՕ-16-Ն, խմբ. 11.05.04 ՀՕ-77-Ն, փոփ. 26.05.04 ՀՕ-84-Ն, 04.10.05 ՀՕ-198-Ն, 08.12.05 ՀՕ-249-Ն, 01.06.06 ՀՕ-109-Ն, խմբ. 27.11.06 ՀՕ-201-Ն, խմբ., փոփ. 09.04.07 ՀՕ-168-Ն, փոփ., լրաց. 29.11.06 ՀՕ-229-Ն, լրաց. 05.12.06 ՀՕ-238-Ն, փոփ. 11.10.07 ՀՕ-205-Ն, լրաց. 26.05.08 ՀՕ-109-Ն, փոփ., լրաց. 15.11.10 ՀՕ-173-Ն, փոփ. 21.12.10 ՀՕ-221-Ն, փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-283-Ն, խմբ. 01.03.11 ՀՕ-63-Ն, փոփ., լրաց. 19.03.12 ՀՕ-131-Ն, լրաց. 30.04.13 ՀՕ-44-Ն, խմբ., փոփ. 17.12.14 ՀՕ-275-Ն, խմբ. 20.10.16 ՀՕ-167-Ն, 17.05.16 ՀՕ-88-Ն, լրաց. 17.11.16 ՀՕ-208-Ն, խմբ. 09.12.19 ՀՕ-280-Ն, լրաց. 19.01.21 ՀՕ-20-Ն, փոփ., խմբ., լրաց. 19.01.21 ՀՕ-41-Ն)

(19.01.21 ՀՕ-41-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

(հոդվածը 20.01.21 ՀՕ-60-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 16.08.2021 թվականին)

 

Հոդված 17.

Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը

(վերնագիրը փոփ. 17.11.17 ՀՕ-202-Ն)

 

Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

ա) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) տալու համար` բազային տուրքի հնգապատիկի չափով.

բ) (կետն ուժը կորցրել է 06.12.04 ՀՕ-177-Ն)

գ) (կետն ուժը կորցրել է 06.12.04 ՀՕ-177-Ն)

դ) (կետն ուժը կորցրել է 06.12.04 ՀՕ-177-Ն)

ե) (կետն ուժը կորցրել է 06.12.04 ՀՕ-177-Ն)

զ) մշակութային արժեքներն արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակը տալու համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով:

Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:

(17-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, փոփ., լրաց. 13.12.00 ՀՕ-123, խմբ., փոփ. 06.12.04 ՀՕ-177-Ն, փոփ.17.11.17 ՀՕ-202-Ն)

 

Հոդված 18. Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

(վերնագիրը փոփ. 26.10.99 ՀՕ-14, 13.12.00 ՀՕ-123, 29.04.10 ՀՕ-62-Ն, լրաց. 08.12.17 ՀՕ-234-Ն)

 

Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով (բազային տուրքի նկատմամբ գործակիցներով).

 

1.

գյուտերի իրավական պահպանության գծով՝

 
ա)

գյուտի արտոնագրի հայտ ներկայացնելու, այդ թվում՝ միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու համար եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող գյուտերի խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի համար` լրացուցիչ

20


5
բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար) 10
գ) գյուտի նախնական փորձաքննության, որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 15
դ) (ենթակետն ուժը կորցրել է 10.06.08 ՀՕ-113-Ն)
ե) գյուտի նկարագրության հրապարակման համար` քսանհինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար 2,5
զ)

(ենթակետն ուժը կորցրել է 28.09.16 ՀՕ-154-Ն)

է) (ենթակետն ուժը կորցրել է 10.06.08 ՀՕ-113-Ն)
ը) գյուտի արտոնագիր տալու վերաբերյալ լիազոր մարմնի որոշման  հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 20
թ) գյուտի արտոնագիր տալու համար 15
ժ) գյուտի արտոնագիր տալու դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 64
ժա) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար 15
ժբ) գյուտի հայտը օգտակար մոդելի հայտի փոխակերպելու դիմում ներկայացնելու համար 10
ժգ) գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)`
  երկրորդ, երրորդ տարվա համար 20
  չորրորդ, հինգերորդ տարվա համար 25
  վեցերորդ, յոթերորդ տարվա համար 30
  ութերորդ, իններորդ տարվա համար 38
  տասներորդ, տասնմեկերորդ տարվա համար 48
  տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա համար 58
  տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա համար 68
  տասնվեցերորդ, տասնյոթերորդ տարվա համար 80
  տասնութերորդ, տասնիններորդ, քսաներորդ տարվա համար 100
քսանմեկերորդ, քսաներկուերորդ տարվա համար 130
քսաներեքերորդ, քսանչորսերորդ, քսանհինգերորդ տարվա համար 160
ժդ) արտոնագրատիրոջ իրավունքների զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) 38
ժե) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է`
  մեկ արտոնագրի 60
  մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) 45
ժզ) արտոնագրատիրոջ իրավունքների զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 10
ժէ) արտոնագրի կրկնակը տալու համար 10
ժը) գյուտերի` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8
ժթ) գյուտի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար 15
ի) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար 8
իա) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար 10
իբ) (ենթակետն ուժը կորցրել է 10.06.08 ՀՕ-113-Ն)
իէ) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10
իը) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10
իթ)

հայտատուի դիմումի համաձայն` հայտը վաղաժամկետ հրապարակելու համար

10
լ) արտոնագրաունակության մասին եզրակացություն հրապարակելու մասին դիմում ներկայացնելու համար 20
լա)

տեխնիկայի մակարդակի մասին տեղեկատվություն տրամադրելու համար

100
իգ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2
իդ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10
իե) լրացուցիչ իրավական պահպանություն տրամադրելու համար 50
իզ) արտոնագրի գործողությունը վերականգնելու համար 50
2. օգտակար մոդելների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով`
ա) օգտակար մոդելի արտոնագրի հայտ ներկայացնելու, այդ թվում՝ միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու համար 20
  եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող օգտակար մոդելների խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր օգտակար մոդելի համար լրացուցիչ 5
բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար) 10
գ) օգտակար մոդելի հայտի փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 15
դ) օգտակար մոդելի արտոնագիր տալու համար 15
ե) օգտակար մոդելի նկարագրության հրապարակման համար` քսանհինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար 2.5
զ) օգտակար մոդելի արտոնագիր տալու դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50
է) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար 15
ը) օգտակար մոդելի հայտը գյուտի հայտի փոխակերպելու դիմում ներկայացնելու համար 10
թ) օգտակար մոդելի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)`
  երկրորդ, երրորդ տարվա համար 20
  չորրորդ, հինգերորդ տարվա համար 25
  վեցերորդ, յոթերորդ տարվա համար 30
  ութերորդ, իններորդ տարվա համար 38
  տասներորդ տարվա համար 50
ժ) արտոնագրատիրոջ իրավունքների զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) 38
ժա) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է`
  մեկ արտոնագրի 60
  մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) 45
ժբ) արտոնագրատիրոջ իրավունքների զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 10
ժգ) արտոնագրի կրկնակը տալու համար 10
ժդ) օգտակար մոդելների` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8
ժե) օգտակար մոդելի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար 15
ժզ) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար 8
ժէ) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար 10
ժը) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2
ժթ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10
ի) արտոնագրի գործողությունը վերականգնելու համար 30
իա) (ենթակետն ուժը կորցրել է 10.06.08 ՀՕ-113-Ն)
իբ) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10
իգ) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10
3. արդյունաբերական նմուշի իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով`
ա) արդյունաբերական նմուշի գրանցման հայտ ներկայացնելու համար 20
 

եթե հայտը պարունակում է 2-5 իրեր՝ լրացուցիչ

20
 

եթե հայտը պարունակում է 5-ից ավելի իրեր՝ լրացուցիչ

30
բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար) 10
գ) փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 15
դ) արդյունաբերական նմուշի վկայագիր տալու համար 15
ե)

(ենթակետն ուժը կորցրել է 28.09.16 ՀՕ-154-Ն)

զ) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար 15
է) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների երկարաձգման համար՝
 

առաջին հինգ տարվա համար

60
 

երկրորդ հինգ տարվա համար

180
  երրորդ հինգ տարվա համար 360
 

չորրորդ հինգ տարվա համար

540
  հինգերորդ հինգ տարվա համար 720
ը)

արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների զիջման գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արդյունաբերական նմուշի համար)

38
թ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է`
  մեկ վկայագրի 60
  մի քանի վկայագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) 45
ժ) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 10
ժա) վկայագրի կրկնակը տալու համար 10
ժբ) արդյունաբերական նմուշների Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8
ժգ) արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու իրավունքը զիջելու մասին դիմում ներկայացնելու համար 15
ժդ) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար 8
ժե) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար 10
ժզ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2
ժէ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10
ժը) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքները վերականգնելու համար 40
ժթ) (ենթակետն ուժը կորցրել է 10.06.08 ՀՕ-113-Ն)
ի) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10
իա) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10
3.1 Բույսերի սորտերի հետ կապված գործողությունների գծով՝

ա)

բույսի սորտի հայտ ներկայացնելու համար

5

բ)

Կոնվենցիայով` առաջնություն խնդրարկելու համար

4

գ)

բույսի սորտի նկարագրության հրապարակման համար` հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար

2

դ)

արտոնագիր տալու համար

3

ե)

լիցենզիոն պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է մեկ արտոնագրի մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար)

10
5

զ)

արտոնագրի կրկնակը տալու համար

1
 4.

ապրանքային նշանների իրավական պահպանության հետ

 
 

կապված գործողությունների գծով՝

 
ա)

ապրանքային նշանի հայտ ներկայացնելու համար

30
բ)

ապրանքային նշանի փորձաքննություն անցկացնելու համար

40
 

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ

15
գ)

առաջնության իրավունքից օգտվելու համար

10
դ)

ապրանքային նշանի հայտի զատման համար

15
ե)

պետական լիազոր մարմնում որևէ գործընթացի իրականացման

 
 

ժամկետի բացթողնման հետևանքով կորցրած իրավունքի վերականգնման

 
 

մասին դիմում ներկայացնելու համար

20
զ)

իրավունքների վերականգնման մասին որոշման դեմ բողոքարկման

 
 

խորհուրդ բողոք ներկայացնելու համար

50
է)

ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման

 
 

մասին կրկնական փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու

 
 

դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար

50
ը)

բաց թողած ժամկետի վերականգնման համար

30
թ)

պետական լիազոր մարմնում որևէ գործընթացի գործողություն

 
 

կատարելու համար նախատեսված ժամկետի երկարաձգման համար

10 
ժ)  

ապրանքային նշանի հայտում փոփոխություն կատարելու համար

10
ժա)

ապրանքային նշանի գրանցման համար

50
ժբ)

ապրանքային նշանի վկայագրի կրկնակ տալու համար

30
ժգ)

ապրանքային նշանների պետական գրանցամատյանում

 
 

ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցումը

 
 

գրանցելու համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր

 
 

ապրանքային նշանի համար)

60
ժդ)

ապրանքային նշանների պետական գրանցամատյանում

 
 

փոփոխություն կատարելու համար

20
ժե)

հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ

 
 

առարկություն ներկայացնելու համար

10
ժզ)

յուրաքանչյուրի կոլեկտիվ նշանի և հավաստագրային

 
 

նշանի գրանցման համար

90
ժէ)

ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում

 
 

հանրահայտ ճանաչելու համար

250
ժը)

ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը

 
 

երկարաձգելու համար

120
 

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ

10
ժթ)

ապրանքային նշանների պետական գրանցամատյանում

 
 

ապրանքային նշանի լիցենզիայի կամ ենթալիցենզիայի

 
 

գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր

 
 

ապրանքային նշանի համար)

60
ի)

գրանցված լիցենզիայի կամ ենթալիցենզիայի պայմանների

 
 

փոփոխությունների կամ դրա չեղյալ հայտարարումը

 
 

գրանցելու համար

25
իա)

ապրանքային նշանի գրանցումը զատելու համար

40
իբ)

ապրանքային նշանի միջազգային գրանցման կամ

 
 

տարածքային ընդարձակման հայտ ներկայացնելու

 
 

համար

50
իգ)

ապրանքային նշանների միջազգային գրանցման

 
 

մասին Մադրիդյան համաձայնագրի արձանագրության

 
 

8(7)(a) հոդվածի համաձայն` յուրաքանչյուր միջազգային

 
 

գրանցման նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը

 
 

3ter հոդվածին համապատասխան նշելու համար՝

 
 

մեկ դասի ապրանքների համար

100
 

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար

 10
 

այդպիսի միջազգային գրանցումը երկարաձգելու համար՝

 
 

մեկ դասի ապրանքների համար՝

100
 

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար

 10
իդ)

ապրանքային նշանների պետական գրանցամատյանում և

 
 

ապրանքային նշանների հայտերի ընթացիկ

 
 

հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝

 
 

ապրանքների և ծառայությունների միջազգային

 
 

դասակարգմանը համապատասխան յուրաքանչյուր դասով

 
 

ներկայացված բառային կամ պատկերային նշանին

 
 

նույնական կամ նման ապրանքային նշանների համար

20
 

ապրանքների և ծառայությունների միջազգային

 
 

դասակարգմանը համապատասխան յուրաքանչյուր դասով

 
 

ներկայացված համակցված նշանին նույնական կամ նման

 
 

ապրանքային նշանների համար

40
 

մեկ սեփականատիրոջը և(կամ) հայտատուին պատկանող ապրանքային

 
 

նշանների համար

60
իե) ապրանքային նշանների պետական գրանցամատյանից քաղվածքներ տալու համար

2

 5.

աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և

 
 

երաշխավորված ավանդական արտադրանքների իրավական

 
 

պահպանության հետ կապված գործողությունների գծով՝

 
ա)

աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ

 
 

երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտ

 
 

ներկայացնելու համար

30
բ)

աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան

 
 

օգտագործման իրավունքի հայտ ներկայացնելու համար

30
գ)

աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ

 
 

երաշխավորված ավանդական արտադրանքի փորձաքննություն

 
 

անցկացնելու համար

40
դ)

աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված

 
 

ավանդական արտադրանքի հայտերի վերաբերյալ կայացված

 
 

ցանկացած որոշման դեմ բողոքարկման խորհուրդ բողոք

 
 

ներկայացնելու համար

50
ե)

աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ

 
 

երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման

 
 

դեմ առարկություն ներկայացնելու համար

10
զ)

աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ

 
 

երաշխավորված ավանդական արտադրանքի հայտը

 
 

հետ կանչելու համար

10
է)

աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ

 
 

երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի փաստաթղթերում

 
 

փոփոխություն, լրացում կամ ճշգրտում կատարելու համար

10

ը)

փորձաքննության ընթացքում պետական լիազոր մարմնի

 
 

հարցմանը համապատասխան լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու

 
 

ժամկետի երկարաձգման համար

10
թ)

աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան

 
 

օգտագործման իրավունքի վկայագիր տալու համար

50

ժ)

աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան

 
 

օգտագործման իրավունքի վկայագրի կրկնակ տալու համար

30
ժա)

աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան

 
 

օգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգելու համար

100
 6. ֆիրմային անվանումների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով`  
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ֆիրմային անվանումների գրանցման հայտ ներկայացնելու համար 5
բ) (ենթակետն ուժը կորցրել է 01.03.11 ՀՕ-63-Ն)
գ) (ենթակետն ուժը կորցրել է 01.03.11 ՀՕ-63-Ն)
7. ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով`
ա) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման հայտ ներկայացնելու և վկայական տալու համար 20
բ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի նկատմամբ գույքային բացառիկ իրավունքները զիջելու մասին պայմանագրի գրանցման համար 30
գ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի նկատմամբ գույքային իրավունքները փոխանցելու պայմանագրի գրանցման համար 20
դ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման վկայականի կրկնակը տալու համար 2
8. այլ գործողությունների գծով`
ա) արտոնագրային տեղեկատվության յուրաքանչյուր էջի համար 0.2
բ) արդյունաբերական սեփականության օբյեկտների` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյաններից քաղվածքներ տալու, ինչպես նաև հայտի մասին տեղեկություններ տրամադրելու համար (յուրաքանչյուր օբյեկտի համար) 2
գ) արդյունաբերական սեփականության օբյեկտի հայտի վավերացված պատճենը տալու համար 10
դ) գյուտի միջազգային հայտի առաքման համար 32
ե) Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն փորձաքննության պահանջներին (ձևական հատկանիշներով) հայտի համապատասխանությունը ստուգելու և առաքելու համար 30
զ) արտոնագրային հավատարմատարի թեկնածուի որակավորման քննություն ընդունելու համար 8
է) արտոնագրային հավատարմատարի գրանցման կամ գրանցման մեջ փոփոխություն կատարելու համար 4
ը) արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին պաշտոնական հրապարակումներում հայտատուի մեղքով տեղ գտած ակնհայտ սխալներն ուղղելու մասին նրա կողմից դիմում ներկայացնելու համար (յուրաքանչյուր սխալի համար) 2.5
թ) լիցենզային կամ զիջման մասին պայմանագրերի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50
ժ) ֆրանչայզինգի գրանցման համար (արդյունաբերական սեփականության յուրաքանչյուր օբյեկտի համար) 60
ժա) գրանցված ֆրանչայզինգի պայմանների փոփոխությունը գրանցելու համար (արդյունաբերական սեփականության յուրաքանչյուր օբյեկտի համար) 30

(մասն ուժը կորցրել է 10.06.08 ՀՕ-113-Ն)

(18-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-277, խմբ., փոփ. 26.10.99 ՀՕ-14, փոփ., խմբ., լրաց. 13.12.00 ՀՕ-123, փոփ., լրաց. 02.05.01 ՀՕ-178, խմբ., լրաց. 29.05.02 ՀՕ-358-Ն, լրաց. 18.11.03 ՀՕ-32-Ն, լրաց., փոփ., խմբ. 24.11.04 ՀՕ-140-Ն, 05.12.06 ՀՕ-255-Ն, փոփ., լրաց., խմբ. 10.06.08 ՀՕ-113-Ն, փոփ., խմբ., լրաց. 29.04.10 ՀՕ-62-Ն, խմբ., փոփ. 01.03.11 ՀՕ-63-Ն, փոփ. 28.09.16 ՀՕ-154-Ն, փոփ., լրաց. 28.09.16 ՀՕ-156-Ն, լրաց. 08.12.17 ՀՕ-234-Ն)

(հոդվածը 03.03.21 ՀՕ-110-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.07.2021 թվականին)

 

Հոդված 19. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

 

1. ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

(բաժինն ուժը կորցրել է 27.10.17 ՀՕ-171-Ն)

 

2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

  2.1 դեղերի արտադրության համար` տարեկան բազային տուրքի
200-ապատիկի չափով
2.2 (ենթակետն ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-117-Ն) 
2.3 (ենթակետն ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-117-Ն) 
2.4 դեղատնային գործունեության համար` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
2.5 բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
2.6 (ենթակետն ուժը կորցրել է 25.10.17 ՀՕ-160-Ն)
2.7 (ենթակետն ուժը կորցրել է 19.06.13 ՀՕ-85-Ն)
2.71. (ենթակետն ուժը կորցրել է 19.06.13 ՀՕ-85-Ն)
2.8 շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար՝
ա) ավագ բուժաշխատողի համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով
բ) միջին բուժաշխատողի համար՝ բազային տուրքի չափով
2.9. դեղերի մեծածախ իրացում

տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով

2.10.

Բժշկական արտադրատեսակի պետական գրանցման համար՝

բազային տուրքի 40-ապատիկի չափով

2.11.

Բժշկական արտադրատեսակի փորձաքննությունների համար՝

բազային տուրքի 20-ապատիկի չափով

2.12.    
2.13    

3. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

     

2020 թվականի հունվարի 1-ից

 2021 թվականի հունվարի 1-ից
3.1. արտարժույթի (յուրաքանչյուր առանձին հասցեում) առք ու վաճառքի համար՝ տարեկան՝

բազային տուրքի 500-ապատիկի չափով

 բազային տուրքի 1000-ապատիկի չափով
3.2.

արտարժույթի առք ու վաճառքի սակարկությունների կազմակերպման համար` տարեկան

բազային տուրքի 500-ապատիկի չափով

3.3.

(կետն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-181-Ն)

 


4. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

4.1 (ենթակետն ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-117-Ն) 
4.2

ներդրումային ծառայությունների մատուցման համար՝ տարեկան

բազային տուրքի 500-ապատիկի չափով

4.3

կարգավորվող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության համար՝ տարեկան

բազային տուրքի 500-ապատիկի չափով

4.4.

ֆոնդի կառավարման գործունեության իրականացման համար՝ տարեկան

բազային տուրքի 500-ապատիկի չափով

   


5. ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

5.1

բանկերի (նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, որոնք ներգրավում են ավանդներ) գործունեության համար` տարեկան

բազային տուրքի 8000-ապատիկի չափով

  5.1.1.

բանկի յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար՝ տարեկան

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

  5.1.2.

բանկի յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար՝ տարեկան

բազային տուրքի 500-ապատիկի չափով

  5.1.3.

օտարերկրյա բանկի յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար՝ տարեկան

բազային տուրքի 500-ապատիկի չափով

  5.1.4.

օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (որոնք չեն ներգրավում ավանդներ) գործունեության համար՝ տարեկան

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

5.2

գրավատների (յուրաքանչյուր առանձին հասցեում) կազմակերպման համար՝ տարեկան

2020 թվականի հունվարի 1-ից՝ բազային տուրքի 1500-ապատիկի չափով
2021 թվականի հունվարի 1-ից՝ բազային տուրքի 2000-ապատիկի չափով

5.3 (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-283-Ն)
5.4

կյանքի յուրաքանչյուր դասի ապահովագրության իրականացման համար` տարեկան

բազային տուրքի 700-ապատիկի չափով
5.4.1.

ոչ կյանքի յուրաքանչյուր դասի ապահովագրության իրականացման համար` տարեկան

բազային տուրքի 300-ապատիկի չափով
5․4.2.

յուրաքանչյուր դասի վերաապահովագրության իրականացման համար՝ տարեկան

բազային տուրքի 3000-ապատիկի չափով
  5.4.3.

ապահովագրական ընկերության յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար՝ տարեկան

բազային տուրքի 200-ապատիկի չափով

  5.4.4.

ապահովագրական ընկերության յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար՝ տարեկան

բազային տուրքի 300-ապատիկի չափով

  5.4.5.

օտարերկրյա ապահովագրական ընկերության յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար՝ տարեկան

բազային տուրքի 300-ապատիկի չափով

5.5 ինկասացիոն ծառայությունների մատուցման համար` տարեկան բազային տուրքի
300-ապատիկի չափով
5.6

ապահովագրական բրոկերային գործունեության համար` տարեկան

բազային տուրքի 250-ապատիկի չափով
5.7 (կետն ուժը կորցրել է 04.12.19 ՀՕ-289-Ն)
5.8

վարկային կազմակերպության գործունեության համար` տարեկան

բազային տուրքի 6000-ապատիկի չափով
   5.8.1. վարկային կազմակերպության յուրաքանչյուր մասնաճյուղի (որն իրականացնում է արտարժույթի կանխիկ փոխանակում) գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
   5.8.2.

վարկային կազմակերպության յուրաքանչյուր մասնաճյուղի (որը չի իրականացնում արտարժույթի փոխանակում) գործունեության համար՝ տարեկան

բազային տուրքի 500-ապատիկի չափով
  5.8.3. վարկային կազմակերպության յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար՝ տարեկան

բազային տուրքի 100-ապատիկի չափով

5.9

դրամական (փողային) փոխանցումների իրականացման համար` տարեկան

բազային տուրքի 1000-ապատիկի չափով
  5.9.1. Դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպության յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
5.10

վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման համար` տարեկան

բազային տուրքի 1000-ապատիկի չափով
5.11

վարկային բյուրոյի գործունեության համար՝ տարեկան

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

5.12 (կետն ուժը կորցրել է 24.11.04 ՀՕ-151-Ն) 

6. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
(կետն ուժը կորցրել է 13.11.15 ՀՕ-124-Ն)
 


7. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌ

7.1 բնական գազի ներկրման համար` տարեկան բազային տուրքի
10000-ապատիկի չափով
7.2 բնական գազի փոխադրման համար` տարեկան բազային տուրքի
15000-ապատիկի չափով
7.3 բնական գազի բաշխման համար` տարեկան բազային տուրքի
15000-ապատիկի չափով
7.4 բնական գազի արտահանման համար` տարեկան բազային տուրքի
10000-ապատիկի չափով
7.5 Էլեկտրական էներգիայի

 արտադրության համար, այդ թվում`

 
7.5.1

Էլեկտրաէներգետիկական համակարգում

նոր արտադրական հզորությունների

կառուցման (վերակառուցման)

ժամանակահատվածի համար՝

տարեկան

բազային տուրքի
100-ապատիկի չափով
7.5.2

Էլեկտրական էներգիայի արտադրության

ժամանակահատվածի համար, այդ թվում՝

7.5.2.1

մինչև 6 ՄՎտ (ներառյալ) դրվածքային

հզորության կայանների համար`

տարեկան

բազային տուրքի
100-ապատիկի չափով
7.5.2.2

6-15 ՄՎտ (ներառյալ) դրվածքային

հզորության կայանների համար`

տարեկան

բազային տուրքի
1000-ապատիկի չափով
7.5.2.3

15-25 ՄՎտ (ներառյալ) դրվածքային

հզորության կայանների համար`

տարեկան

բազային տուրքի

2500-ապատիկի չափով

  7.5.2.4

25-50 ՄՎտ (ներառյալ) դրվածքային

հզորության կայանների համար`

տարեկան

բազային տուրքի

5000-ապատիկի չափով

  7.5.2.5

50 ՄՎտ-ից բարձր դրվածքային

հզորության կայանների համար`

տարեկան

բազային տուրքի

15 000-ապատիկի չափով

7.6 էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի համար` տարեկան բազային տուրքի
1000-ապատիկի
չափով
7.7 էլեկտրական էներգիայի հաղորդման համար` տարեկան բազային տուրքի
15000-ապատիկի չափով
7.8 էլեկտրական էներգիայի բաշխման համար` տարեկան բազային տուրքի
30000-ապատիկի չափով
7.9 էլեկտրական էներգիայի մատակարարման (ներառյալ՝ երաշխավորված) համար` տարեկան բազային տուրքի
1000-ապատիկի
չափով
7.10 ջերմային էներգիայի արտադրության համար` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
7.11 ջերմային էներգիայի փոխադրման համար` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
7.12 ջերմային էներգիայի բաշխման համար` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
7.13 էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերի օպերատորի ծառայությունների համար` տարեկան բազային տուրքի
5000-ապատիկի չափով
7.14 էներգետիկ շուկայի օպերատորի ծառայությունների համար` տարեկան բազային տուրքի
5000-ապատիկի չափով
7.15 գազամատակարարման համակարգում

նոր արտադրական հզորությունների

կառուցման (վերակառուցման) համար`

տարեկան

բազային տուրքի
100-ապատիկի չափով

7.1. ՋՐԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ

7.1.1.

խմելու ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար` տարեկան

բազային տուրքի 100-ապատիկի չափով

 

8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

8.1

Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում

բազային տուրքի
10-ապատիկի չափով

8.2

Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում

 բազային տուրքի
15-ապատիկի չափով
8.3

Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում

բազային տուրքի
25-ապատիկի չափով

8.4

Միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում

բազային տուրքի
25-ապատիկի չափով

8.5 (ենթակետն ուժը կորցրել է 10.07.09 ՀՕ-164-Ն)
8.5.1 նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացման համար բազային տուրքի
30-ապատիկի չափով
8.5.2 միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար բազային տուրքի
150-ապատիկի չափով
8.5.3 բակալավրի կրթական ծրագրի իրականացման համար`տարեկան բազային տուրքի
300-ապատիկի չափով
8.5.4.

(ենթակետն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-242-Ն)

8.5.5. մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման համար` տարեկան

բազային տուրքի

300-ապատիկի

չափով


9. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

9.1. (ենթակետն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-49-Ն)
9.1.1. (ենթակետն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-49-Ն)
9.1.2. (ենթակետն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-49-Ն)
9.1.3. (ենթակետն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-49-Ն)
9.1.4. (ենթակետն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-49-Ն)
9.1.1

հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման համար` այդ թվում`

9.1.1.1

Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում ցանցի շահագործման համար` տարեկան
բազային տուրքի

500-ապատիկի չափով

9.1.1.2

Երևան քաղաքի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան բազային տուրքի

300-ապատիկի չափով

9.1.1.3

Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան
բազային տուրքի

200-ապատիկի չափով

9.1.1.4

մեկ մարզի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան բազային տուրքի

100-ապատիկի չափով
  9.2. (ենթակետն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-49-Ն)
  9.3. (ենթակետն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-242-Ն)
  9.4. (ենթակետն ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-117-Ն) 
  9.5. (ենթակետն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-49-Ն)
  9.6. հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար` այդ թվում`  
ա) 9.6.1. հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար`  
9.6.1.1.

հանրապետական սփռման համար` տարեկան

բազային տուրքի
1000-ապատիկի չափով

9.6.1.2.

մայրաքաղաքային սփռման համար` տարեկան

բազային տուրքի
500-ապատիկի չափով

9.6.1.3.

տարածքային սփռման համար` տարեկան (բացառությամբ անալոգային հեռարձակումների) 

բազային տուրքի
100-ապատիկի չափով
բ) 9.6.2.

ռադիոհաղորդումների հեռարձակման համար`

9.6.2.1.

Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար՝ տարեկան

բազային տուրքի
500-ապատիկի չափով
9.6.2.2.

Երևան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան

բազային տուրքի
200-ապատիկի չափով
9.6.2.3.

Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան

բազային տուրքի
25-ապատիկի չափով

9.6.2.4.

մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան

բազային տուրքի
10-ապատիկի չափով 

(պարբերությունը հանվել է 29.04.13 ՀՕ-49-Ն)

Միաժամանակ հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների հեռարձակման գործունեության իրականացման դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը: 

9.7.


Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիր (լիցենզիա) ստանալու համար` այդ թվում`

9.7.1. թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար`
9.7.1.1. հանրապետական սփռման համար`

բազային տուրքի
500-ապատիկի չափով

9.7.1.2. մայրաքաղաքային սփռման համար`

բազային տուրքի
400-ապատիկի չափով

9.7.1.3. տարածքային սփռման համար` բազային տուրքի
200-ապատիկի չափով
9.7.2. ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման համար՝
9.7.2.1. Երևան քաղաքի տարածքում և
մեկ կամ մի քանի մարզերի տարածքներում
ռադիոհաղորդումների եթերային
հեռարձակման համար`
բազային տուրքի 250-ապատիկի չափով
9.7.2.2. Երևան քաղաքի տարածքում
ռադիոհաղորդումների եթերային
հեռարձակման համար`
բազային տուրքի 200-ապատիկի չափով
9.7.2.3. մի քանի մարզերի տարածքներում
ռադիոհաղորդումների եթերային
հեռարձակման համար`
բազային տուրքի 200-ապատիկի չափով
9.7.2.4. մեկ մարզի տարածքում
ռադիոհաղորդումների եթերային
հեռարձակման համար`
բազային տուրքի 150-ապատիկի չափով
9.7.3. հեռուստահաղորդումների կաբելային (մալուխային) հեռարձակման համար`
9.7.3.1.

Երևանում և մեկ կամ մի քանի մարզերում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար` տարեկան

բազային տուրքի 500-ապատիկի չափով
9.7.3.2.

Երևանում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար` տարեկան

բազային տուրքի 400-ապատիկի չափով
9.7.3.3.

մեկից ավելի մարզերում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար` տարեկան

բազային տուրքի 250-ապատիկի չափով
9.7.3.4.

մեկ մարզում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար` տարեկան

բազային տուրքի
100-ապատիկի չափով
9.8. մասնավոր մուլտիպլեքսորի

գործունեության համար՝ տարեկան

բազային տուրքի

100.000-ապատիկի

չափով

91. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌ

9.1.1 փոստային կապի գործունեության 
համար` տարեկան
բազային տուրքի
3000-ապատիկի չափով
 


10. ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ
(բաժինն ուժը կորցրել է 27.10.17 ՀՕ-171-Ն)

 


11. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

11.1.

միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման համար` տարեկան

բազային տուրքի
1000-ապատիկի չափով
11.2

ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի ընտրման համար` տարեկան

բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.3

ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրման համար` տարեկան

բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.4

միջուկային տեղակայանքների նախագծման համար` տարեկան

բազային տուրքի
1000-ապատիկի չափով
11.5

ռադիոակտիվ թափոնների պահեստարանների նախագծման համար` տարեկան

բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.6

ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման համար` տարեկան

բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.7

միջուկային տեղակայանքների կառուցման համար` տարեկան

բազային տուրքի
1000-ապատիկի չափով
11.8

ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման համար` տարեկան

բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.9

ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների
 կառուցման համար` տարեկան

բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.10

միջուկային տեղակայանքների շահագործման համար` տարեկան

 բազային տուրքի
1000-ապատիկի չափով
11.11

ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման համար` տարեկան

 բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.12

ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման համար` տարեկան

 բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.13

միջուկային տեղակայանքները շահագործումից հանելու համար` տարեկան

բազային տուրքի
1000-ապատիկի չափով
11.14

ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործումից հանելու համար` տարեկան

բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.15

ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու համար` տարեկան

բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.16

միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման համար` տարեկան

բազային տուրքի
20-ապատիկի չափով
11.17

ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ արտահանման համար տարեկան

բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.18

ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ արտահանման համար` տարեկան

բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.19

միջուկային նյութերի oգտագործման համար` տարեկան

բազային տուրքի
10-ապատիկի չափով

11.20

միջուկային նյութերի փոխադրման համար`
տարեկան

բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.21

միջուկային նյութերի պահեստավորման համար` տարեկան

բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.22

միջուկային նյութերի արտադրության համար` տարեկան

բազային տուրքի
2000-ապատիկի չափով
11.23

ռադիոակտիվ նյութերի արտադրության կամ օգտագործման կամ փոխադրման կամ պահեստավորման համար` տարեկան

բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.24

ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի արտադրության կամ օգտագործման կամ վերանորոգման կամ մոնտաժման և կարգաբերման կամ փոխադրման համար` տարեկան

բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.25

գեներացնող ճառագայթման աղբյուրների բազային տուրքի օգտագործման կամ կարգաբերման համար` տարեկան

բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.26

ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` վերամշակման համար` տարեկան

 բազային տուրքի
5-ապատիկի չափով
11.27

ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` պահման համար` տարեկան

բազային տուրքի
5-ապատիկի չափով
11.28

միջուկային տեղակայանքների և միջուկային
բազային տուրքի նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման համար` տարեկան

բազային տուրքի
50-ապատիկի չափով
11.29

ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծման համար` տարեկան

բազային տուրքի
50-ապատիկի չափով
11.30

ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման համար` տարեկան

 

բազային տուրքի
100-ապատիկի չափով

11.31

ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության համար` տարեկան

բազային տուրքի
50-ապատիկի չափով
11.32

ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության համար` տարեկան

բազային տուրքի
10-ապատիկի չափով
 


12. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

12.1 վտանգավոր թափոնների գործածության լիցենզիայի յուրաքանչյուր ներդիրի համար՝ տարեկան

բազային տուրքի
40-ապատիկի չափով

122 (ենթակետն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-242-Ն)
123 Օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվության տրման համար բազային տուրքի
50-ապատիկի չափով
12.4 Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն.

1. փորձաքննության գործընթացի իրականացման համար

ա) հիմնադրութային փաստաթղթի համար՝

բազային տուրքի 500-ապատիկի չափով

բ) նախատեսվող գործունեության
Ա կատեգորիայի համար՝

բազային տուրքի 500-ապատիկի չափով

գ) նախատեսվող գործունեության
Բ կատեգորիայի համար՝

բազային տուրքի 400-ապատիկի չափով

դ) նախատեսվող գործունեության
Գ կատեգորիայի համար՝

բազային տուրքի 15-ապատիկի չափով

12.5 (կետն ուժը կորցրել է  17.11.17 ՀՕ-210-Ն)

 

 


13. ՈՐԱԿԻ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
(բաժինն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-242-Ն)

       


14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

14.1

վիճակախաղերի կազմակերպման համար` տարեկան

բազային տուրքի 600000-ապատիկի չափով

14.2

յուրաքանչյուր վայրում շահումներով խաղերի և խաղատների կազմակերպման համար, այդ թվում`

 

14.2.1.

Ծաղկաձոր քաղաքում` տարեկան

բազային տուրքի 180000-ապատիկի չափով

 

14.2.2.

Սևան քաղաքում` տարեկան

բազային տուրքի 150000-ապատիկի չափով

 

14.2.3.

Ջերմուկ քաղաքում` տարեկան

բազային տուրքի 100000-ապատիկի չափով

 

14.2.4.

Մեղրի քաղաքում` տարեկան

բազային տուրքի 35000-ապատիկի չափով

 

14.2.5.

այլ վայրում` տարեկան

բազային տուրքի 5500000-ապատիկի չափով

14.3.

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար` տարեկան

բազային տուրքի 600000-ապատիկի չափով

 


15. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ

15.1 (ենթակետն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-242-Ն)
15.2 (ենթակետն ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-117-Ն, 22.02.07 ՀՕ-85-Ն) 
15.3 երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի
1000-ապատիկի չափով
15.4 տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեության իրականացման համար` օգտագործվող յուրաքանչյուր հոսքագծի հաշվով, տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
15.4.1. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար՝
 

 - կազմակերպությունների և անհատ
ձեռնարկատերերի կողմից միջպետական,
միջմարզային, ներմարզային,
ներքաղաքային երթուղու
(անկախ երթուղիների քանակից)
տարեկան սպասարկման համար

բազային տուրքի
100-ապատիկի չափով
15.5 Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կազմակերպելու համար՝
- անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի մեկից չորս ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան

բազային տուրքի 100-ապատիկի չափով

 

- անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի չորսից ավելի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան

բազային տուրքի 200-ապատիկի չափով
15.6 (կետն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-69-Ն)
15.7.

Չմասնատվող բեռ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցին օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրման իրականացման մեկանգամյա երթուղու թույլտվություն տալու համար

բազային տուրքի

տասնապատիկի

չափով

15.8.  

 

16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

16.1.

Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ ճարտարապետական և կոնստրուկտորական մասերի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան

բազային տուրքի 40-ապատիկի չափով

16.1.1.

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան

բազային տուրքի
40-ապատիկի չափով

16.2.

Շինարարության իրականացման 
յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան

 բազային տուրքի
80-ապատիկի չափով
16.3.

Շինարարության որակի տեխնիկական հսկողության յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան

 բազային տուրքի
50-ապատիկի չափով

16.4.

Ինժեներական հետազննման համար` տարեկան

բազային տուրքի
50- ապատիկի չափով

16.5.

Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության համար` տարեկան

բազային տուրքի
100-ապատիկի չափով
 


17. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԸՆԴԵՐՔԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ) ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ) ԲՆԱԳԱՎԱՌ
(կետն ուժը կորցրել է 28.11.11 ՀՕ-282-Ն)


171 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
(բաժինն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-242-Ն)

       
 


18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ

18.1 լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման համար` տարեկան բազային տուրքի
25-ապատիկի չափով
18.2 (ենթակետն ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-117-Ն) 
18.3 (ենթակետն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-242-Ն)
18.4 (ենթակետն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-242-Ն)
18.5 (ենթակետն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-338-Ն) 
18.6 (ենթակետն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-242-Ն)
18.7 (ենթակետն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-482-Ն) 
18.8 (ենթակետն ուժը կորցրել է 13.11.15 ՀՕ-124-Ն) 
18.8.1 (ենթակետն ուժը կորցրել է 13.11.15 ՀՕ-124-Ն) 
18.9 (ենթակետն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-242-Ն)
18.10 (ենթակետն ուժը կորցրել է 13.11.15 ՀՕ-124-Ն) 
18.11 (ենթակետն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-242-Ն)
18.12*

Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց
պրեկուրսորների`

- արտադրություն` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով

- արտահանում, ներմուծում կամ մեծածախ առևտուր` տարեկան

բազային տուրքի
100-ապատիկի չափով
18.13* (ենթակետն ուժը կորցրել է 04.02.10 ՀՕ-13-Ն)
18.14 (ենթակետն ուժը կորցրել է 13.11.15 ՀՕ-124-Ն) 
18.14.1. (ենթակետն ուժը կորցրել է 13.11.15 ՀՕ-124-Ն) 
18.14.2. (ենթակետն ուժը կորցրել է 13.11.15 ՀՕ-124-Ն) 
18.14.3. (ենթակետն ուժը կորցրել է 13.11.15 ՀՕ-124-Ն) 
19. Բացի սույն հոդվածի 1-18.14-րդ կետերում, ինչպես նաև 191-րդ և 192-րդ հոդվածներում նշված դեպքերից`  
  ֆիզիկական անձանցից` տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
  իրավաբանական անձանցից` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
   

19. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

19.1.

Տիեզերական գործունեության համար՝ տարեկան

բազային տուրքի

10000-ապատիկի չափով

20. լիցենզիայի կրկնօրինակը տալու համար լիցենզիայի տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի կրկնակի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 24-ապատիկից
21. Լիցենզիայի ներդիրի կրկնօրինակը

տալու համար

բազային տուրքի

10-ապատիկի չափով

22. լիցենզիայի վերաձևակերպման համար բազային տուրքի
10-ապատիկի չափով
23.

լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանից
այլ անձանց յուրաքանչյուր տեղեկատվության
թղթային տարբերակով տրամադրման համար՝

բազային տուրքի
եռապատիկի չափով

24. լիցենզիայի ժամկետի երկարաձգման համար բազային տուրքի եռապատիկի չափով
25. բացառությամբ սույն հոդվածի 3.1.1-ին, 5.2-րդ, 9.1-9.6-րդ, 14.2-րդ, 17.1-17.6-րդ և 18.14-րդ կետերում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների, մեկից ավելի յուրաքանչյուր վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեության տեսակով զբաղվելու լիցենզիայի տրման համար` տարեկան  

տվյալ լիցենզիայի տրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի հիսուն

տոկոսի չափով

 

Եթե «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում, ապա մեկից ավելի վայրերում լիցենզավորման ենթակա նույն գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար հայտերի միաժամանակ ներկայացման դեպքում հայտատուն կարող է ինքնուրույն ընտրել այն լիցենզիան, որի համար սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերը ենթակա են գանձման (վճարման) սույն հոդվածի 1-19-րդ կետերով սահմանված դրույքաչափերով: Հայտատուի կողմից ինքնուրույն չորոշելու և (կամ) լիցենզավորող մարմնին չհայտնելու դեպքում լիցենզավորող մարմինն իր հայեցողությամբ որոշում է, թե նույն գործունեության իրականացման լիցենզիաներից որի համար է սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքը ենթակա գանձման (վճարման) սույն հոդվածի 1-19-րդ կետերով սահմանված դրույքաչափերով:

Սույն հոդվածի 1-19-րդ կետերով սահմանված դրույքաչափերի համաձայն վճարված պետական տուրքի հիման վրա տրված լիցենզիայից բացի, յուրաքանչյուր այլ վայրի համար լիցենզիայի տրման համար տարեկան պետական տուրքերը ենթակա են գանձման (վճարման) սույն հոդվածի 25-րդ կետով սահմանված դրույքաչափով, եթե նույն կետով այլ բան սահմանված չէ:

Եթե լիցենզավորված անձն ստացել է լիցենզիա (լիցենզիաներ)՝ վճարելով տարեկան պետական տուրքը սույն օրենքի 19 հոդվածի 25-րդ կետի համաձայն, ապա սույն օրենքի 19 հոդվածի այլ կետերով սահմանված կարգով վճարված պետական տուրքի հիման վրա ստացված լիցենզիայի ուժը կորցրած ճանաչվելու կամ սահմանված տարեկան հերթական պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով կասեցված համարվելու օրվանից սույն օրենքի 19 հոդվածի 25-րդ կետի համաձայն վճարած տուրքը եռօրյա ժամկետում ենթակա է լրավճարման այդ լիցենզիաներից որևէ մեկի համար` 19 հոդվածի այլ կետերով տվյալ գործունեության իրականացման լիցենզիայի տրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50 տոկոսի չափով: Եռօրյա ժամկետում լրավճարումը չկատարելու դեպքում սույն օրենքի 19 հոդվածի 25-րդ կետի համաձայն վճարված տարեկան պետական տուրքի հիման վրա տրված լիցենզիան (լիցենզիաները) համարվում է (են) կասեցված եռօրյա ժամկետին հաջորդող օրվանից:

Լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող արտոնագրի, թույլտվության կամ լիցենզիայի գործողության ժամկետը լրիվ տարով (տարիներով) երկարաձգելու դեպքում դրանց տրման համար սահմանված տարեկան պետական տուրքը շարունակվում է վճարվել տարեկան պետական տուրքի գանձման և վճարման համար սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Լիցենզիայի, արտոնագրի կամ թույլտվության գործողության ժամկետն օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառապես ոչ լրիվ տարով երկարաձգվելու դեպքում պետական տուրք գանձող մարմնի կողմից օրենքով սահմանված տարեկան պետական տուրքը ենթակա է համամասնորեն հաշվարկման և գանձման` հաշվի առնելով լիցենզիայի գործողության երկարաձգված ժամկետի ոչ լրիվ տարվա ամիսների թիվը (լիցենզիայի, արտոնագրի կամ թույլտվության գործողության ժամկետը ոչ լրիվ տարով օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է երկարաձգվել բացառապես ամիսներով):

(պարբերությունն ուժը կորցրել է 23.12.13 ՀՕ-133-Ն)

(19-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, լրաց., խմբ. 07.07.00 ՀՕ-77, լրաց. 11.10.00 ՀՕ-99, փոփ., լրաց. 13.12.00 ՀՕ-123, լրաց. 02.05.01 ՀՕ-181, խմբ. 14.12.01 ՀՕ-283, խմբ., փոփ. 03.04.02 ՀՕ-321, լրաց. 29.05.02 ՀՕ-369-Ն, փոփ., խմբ. 11.12.02 ՀՕ-482-Ն, լրաց. 31.03.03 ՀՕ-523-Ն, խմբ. 17.12.03 ՀՕ-5-Ն, լրաց. 16.03.04 ՀՕ-51-Ն, խմբ., լրաց. 11.06.04 ՀՕ-102-Ն, խմբ. 28.09.04 ՀՕ-114-Ն, 08.12.04 ՀՕ-170-Ն, լրաց. 05.05.05 ՀՕ-99-Ն, խմբ., փոփ. 24.11.04 ՀՕ-151-Ն, խմբ. 25.05.05 ՀՕ-128-Ն, խմբ., լրաց. 25.05.05 ՀՕ-139-Ն, լրաց. 14.12.04 ՀՕ-47-Ն, փոփ. 04.10.05 ՀՕ-198-Ն, խմբ. 15.12.05 ՀՕ-11-Ն, 16.12.05 ՀՕ-30-Ն, լրաց. 23.03.06 ՀՕ-42-Ն, խմբ. 23.05.06 ՀՕ-93-Ն, լրաց. 23.05.08 ՀՕ-88-Ն, 20.12.06 ՀՕ-248-Ն, խմբ. 27.11.06 ՀՕ-198-Ն, լրաց. 27.11.06 ՀՕ-219-Ն, 05.12.06 ՀՕ-243-Ն, 13.06.06 ՀՕ-151-Ն, 25.12.06 ՀՕ-23-Ն, փոփ., խմբ., լրաց. 22.02.07 ՀՕ-117-Ն, խմբ., փոփ. 22.02.07 ՀՕ-85-Ն, փոփ. 09.04.07 ՀՕ-161-Ն, լրաց. 29.11.06 ՀՕ-229-Ն, 05.12.06 ՀՕ-238-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-52-Ն, լրաց., փոփ. 09.04.07 ՀՕ-187-Ն, խմբ., լրաց. 11.10.07 ՀՕ-205-Ն, լրաց. 13.11.07 ՀՕ-266-Ն, փոփ. 19.05.08 ՀՕ-71-Ն, լրաց., փոփ., խմբ. 21.08.08 ՀՕ-141-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-157-Ն, խմբ. 22.10.08 ՀՕ-178-Ն, փոփ. 19.03.09 ՀՕ-74-Ն, լրաց. 22.10.08 ՀՕ-190-Ն, լրաց. 28.04.09 ՀՕ-108-Ն, 28.04.09 ՀՕ-112-Ն, 26.12.08 ՀՕ-2-Ն, խմբ., փոփ. 10.07.09 ՀՕ-164-Ն, խմբ. 20.05.10 ՀՕ-86-Ն, լրաց., փոփ. 04.02.10 ՀՕ-13-Ն, խմբ. 16.09.10 ՀՕ-121-Ն, փոփ., խմբ. 08.12.10 ՀՕ-242-Ն, լրաց., փոփ., 22.12.10 ՀՕ-283-Ն, փոփ. 25.05.11 ՀՕ-201-Ն, խմբ. 23.06.11 ՀՕ-231-Ն, 11.05.11 ՀՕ-159-Ն, փոփ. 28.11.11 ՀՕ-282-Ն, 30.11.11 ՀՕ-302-Ն, լրաց. 08.12.11 ՀՕ-326-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-338-Ն, խմբ., լրաց. 08.12.11 ՀՕ-350-Ն, 06.12.12 ՀՕ-232-Ն, փոփ. 29.04.13 ՀՕ-49-Ն, խմբ. 19.06.13 ՀՕ-88-Ն, փոփ., խմբ. 23.12.13 ՀՕ-133-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-85-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-111-Ն, խմբ. 20.11.14 ՀՕ-167-Ն, խմբ., լրաց. 20.11.14 ՀՕ-171-Ն, լրաց. 01.12.14 ՀՕ-196-Ն, փոփ. 13.11.15 ՀՕ-124-Ն, լրաց. 18.12.15 ՀՕ-204-Ն, 23.06.15 ՀՕ-112-Ն, 21.12.15 ՀՕ-10-Ն, 06.10.15 ՀՕ-114-Ն, 21.12.15 ՀՕ-20-Ն, 17.05.16 ՀՕ-88-Ն, փոփ. 23.12.16 ՀՕ-218-Ն, խմբ. 16.12.16 ՀՕ-19-Ն, փոփ. 25.10.17 ՀՕ-160-Ն,  27.10.17 ՀՕ-171-Ն, 17.11.17 ՀՕ-210-Ն,խմբ. 31.05.17 ՀՕ-88-Ն, 21.12.17 ՀՕ-265-Ն, 08.02.18 ՀՕ-105-Ն, 25.10.17 ՀՕ-163-Ն, խմբ., լրաց. 06.12.17 ՀՕ-237-Ն, փոփ. 07.02.18 ՀՕ-102-Ն, փոփ., խմբ., լրաց. 25.06.19 ՀՕ-69-Ն, խմբ. 31.05.19 ՀՕ-38-Ն, խմբ. 02.03.18 ՀՕ-128-Ն, փոփ. 04.12.19 ՀՕ-289-Ն, լրաց. 06.03.20 ՀՕ-154-Ն, փոփ. 25.03.20 ՀՕ-181-Ն, լրաց. 06.05.20 ՀՕ-272-Ն)

(16.12.16 ՀՕ-19-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող դրույթ)

(25.06.19 ՀՕ-69-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթներ:)

(հոդվածը 19.01.21 ՀՕ-34-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 12.08.2021 թվականին)

(հոդվածը 20.01.21 ՀՕ-50-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 16.08.2021 թվականին)

 

Հոդված 19.1

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիցենզիաներ, թույլտվություններ և սերտիֆիկատներ տալու և դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը


Իրավաբանական անձանց տրվող լիցենզիաներ
1. Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների արտադրություն կազմակերպելու համար`  
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի
300-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի
200-ապատիկի չափով
2. Քաղաքացիական և ծառայողական զենքի գեղարվեստական հարդարում, նորոգում կազմակերպելու համար`  
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի
100-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի
80-ապատիկի չափով
3. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտուր իրականացնելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի
250-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի
150-ապատիկի չափով
Իրավաբանական անձանց տրվող թույլտվություններ
4. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետությունից դուրս քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)`
ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար բազային տուրքի չափով
բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար բազային տուրքի
կրկնապատիկի չափով
գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար բազային տուրքի
եռապատիկի չափով
դ) հրազենի և գազային զենքի 100-ական փամփուշտներից և ռազմամթերքից բաղկացած յուրաքանչյուր խմբաքանակի համար բազային տուրքի
50 տոկոսի չափով
5. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)`
ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր) 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար բազային տուրքի
50 տոկոսի չափով
բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար բազային տուրքի չափով
գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար բազային տուրքի
կրկնապատիկի չափով
6. Քաղաքացիական կամ ծառայողական զենք ձեռք բերելու իրավունք ունեցող կազմակերպություններին` զենք ձեռք բերելու համար`
ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար բազային տուրքի չափով
բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային, անփող, ողորկ-երկարափող, 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար բազային տուրքի
կրկնապատիկի չափով
գ) յուրաքանչյուր միավոր ակոսափող, համակցված կամ կարճ ակոսափող զենքի համար բազային տուրքի
քառապատիկի չափով
7. Զենքի հավաքածու կազմելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի
քսանապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի
տասնապատիկի չափով
8. Զենքի հավաքածու ցուցադրելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի
ութսունապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի
քառասնապատիկի չափով
9. Քաղաքացիական և ծառայողական, առանձին դեպքերում մարտական զենք պահելու և օգտագործելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի
քսանապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի
տասնապատիկի չափով
10. Քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (6 ամիս գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար)` բազային տուրքի
քառապատիկի չափով
Ֆիզիկական անձանց տրվող թույլտվություններ
11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` յուրաքանչյուր միավոր քաղաքացիական զենք ձեռք բերելու համար`
ա) գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի, ազդանշանային զենքի համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) բազային տուրքի
քառապատիկի չափով
բ) ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով oդաճնշիչ զենքի համար (6 ամիս գործողության ժամկետով) բազային տուրքի
քառապատիկի չափով
գ) որսորդական ակոսափող կամ համակցված հրազենի համար (6 ամիս գործողության ժամկետով) բազային տուրքի
վեցապատիկի չափով
12. Օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք ձեռք բերելու համար (5 oր գործողության ժամկետով)`
ա) մեկ միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար բազային տուրքի
քառապատիկի չափով
բ) մեկ միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի ազդանշանային զենքի համար բազային տուրքի
վեցապատիկի չափով
գ) մեկ միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով oդաճնշիչ զենքի համար բազային տուրքի
12-ապատիկի չափով
դ) մեկ միավոր ակոսափող կամ համակցված հրազենի համար բազային տուրքի
20-ապատիկի չափով
13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու կազմելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի
տասնապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի
վեցապատիկի չափով
14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու ցուցադրելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի
40-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի
20-ապատիկի չափով
15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազեն պահելու (առանց կրելու իրավունքի) համար (5 տարի գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար) բազային տուրքի
կրկնապատիկի չափով
16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` հրազեն, oդաճնշիչ զենք, սպորտային ողորկափող հրազեն պահելու և կրելու համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) բազային տուրքի
կրկնապատիկի չափով
17. Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ծառայողական, այդ թվում նաև` մարտական զենքի առանձին տեսակներ պահելու և կրելու համար (մինչև 3 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) բազային տուրքի
քառապատիկի չափով
18. Քաղաքացիական և պարգևատրական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (մինչև 2 ամիս գործողության ժամկետով կամ մինչև 2 ամսով երկարաձգելու համար) բազային տուրքի
կրկնապատիկի չափով
19. Օտարերկրյա քաղաքացիներին` քաղաքացիական զենք և դրանց փամփուշտներ արտահանելու համար (5 oր գործողության ժամկետով) բազային տուրքի
եռապատիկի չափով
20. Սույն հոդվածում նշված լիցենզիաներն ու թույլտվությունները վերաձևակերպելու կամ կրկնoրինակը տալու համար (առանց ժամկետի երկարաձգման) լիցենզիայի կամ թույլտվության տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 12-ապատիկից

 

(191-րդ  հոդվածը լրաց. 02.05.01 ՀՕ-181, խմբ. 22.02.07 ՀՕ-117-Ն)


Հոդված 19.2. 

Զբոսաշրջության բնագավառում լիցենզիաներ տրամադրելու և հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար պետական տուրքի դրույքաչափերը

 

1. (մասն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-242-Ն)

2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար`

 

ա) մինչև երեք աստղ հյուրանոցի, մոթելի

յուրաքանչյուր աստղի համար` տարեկան

բազային տուրքի 150 -ապատիկի չափով.
   

բ) չորս աստղ հյուրանոցի, մոթելի

յուրաքանչյուր աստղի համար` տարեկան

բազային տուրքի 200-ապատիկի չափով.
   

գ) հինգ աստղ հյուրանոցի, մոթելի

յուրաքանչյուր աստղի համար` տարեկան 

բազային տուրքի 250-ապատիկի չափով.
   

գ.1) հինգ աստղ «Դելյուքս»

հյուրանոցի համար` տարեկան

բազային տուրքի 1500-ապատիկի չափով.
   

դ) հյուրանոցատիպ հանգրվանի, առողջարանի

յուրաքանչյուր աստղի համար` տարեկան 

բազային տուրքի 100-ապատիկի չափով.

 

ե) հանգստյան և մասնագիտացված

ճամբարի կամ տան, պանսիոնի,

զբոսաշրջային, մանկապատանեկան,

ճամբարային բնակատեղի (համալիրի)`

   

I կարգի համար` տարեկան

II կարգի համար` տարեկան

III կարգի համար` տարեկան

բազային տուրքի 150-ապատիկի չափով

բազային տուրքի 100-ապատիկի չափով

բազային տուրքի 50-ապատիկի չափով.

 

զ) զբոսաշրջային տան`

 

I կարգի համար` տարեկան

II կարգի համար` տարեկան

III կարգի համար` տարեկան

բազային տուրքի 15-ապատիկի չափով

բազային տուրքի 10-ապատիկի չափով

բազային տուրքի 5-ապատիկի չափով:

 

(19.2-րդ հոդվածը լրաց. 28.04.09 ՀՕ-108-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-242-Ն, լրաց. 26.02.13 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 19.3. Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման ու տարանցիկ փոխադրման և ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության համար լիցենզիաներ տրամադրելու և դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

1. Ռազմական նշանակության արտադրանք
ներմուծելու և արտահանելու համար`

 

ա) 3 տարի գործողության ժամկետով

բազային տուրքի 500-ապատիկի չափով

բ) 5 տարի երկարաձգելու համար

բազային տուրքի 300-ապատիկի չափով

2. Ռազմական նշանակության արտադրանքի
տարանցիկ փոխադրում իրականացնելու
համար`

 

ա) 3 տարի գործողության ժամկետով

բազային տուրքի 400-ապատիկի չափով

բ) 5 տարի երկարաձգելու համար

բազային տուրքի 300-ապատիկի չափով

3. Ռազմական նշանակության արտադրանքի
առևտրի միջնորդական գործունեություն
իրականացնելու համար`

 

ա) 3 տարի գործողության ժամկետով

բազային տուրքի 400-ապատիկի չափով

բ) 5 տարի երկարաձգելու համար

բազային տուրքի 300-ապատիկի չափով

 

(19.3-րդ հոդվածը լրաց. 17.09.09 ՀՕ-167-Ն)

 

Հոդված 19.4.  Պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը

1) ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի

 

10000-ապատիկի չափով

2) վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի

50-ապատիկի չափով

3) շինանյութերի արտադրության հումքի,
այդ թվում` երեսպատման, շինարարական
քարերի, լցանյութերի և բալաստային հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի

500-ապատիկի չափով

4) գունագեղ քարերի, բացառությամբ վանակատի (օբսիդիանի),  յուրաքանչյուր
հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման
համար` տարեկան

բազային տուրքի

10000-ապատիկի չափով

4.1. Վանակատի (օբսիդիանի) յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի 

100-ապատիկի չափով

5) մետաղագործական, քիմիական, թեթև
և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի

10000-ապատիկի չափով

6) հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի`

 

 

- արդյունաբերական (շշալցման) նպատակով
օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի

 

5000-ապատիկի չափով

- արդյունաբերական (ածխաթթու գազ
ստանալու) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի

 

500-ապատիկի չափով

-բուժական (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի

 

500-ապատիկի չափով

7) ջրօգտագործման թույլտվության տրամադրման, թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձևակերպման համար`

 

ֆիզիկական անձանցից

բազային տուրքի չափով

 

 

իրավաբանական անձանցից

բազային տուրքի

 

10-ապատիկի չափով

8) (կետն ուժը կորցրել է 23.06.15 ՀՕ-112-Ն)

   
9) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
 
10) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
 

11) կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի 500-ապատիկի չափով

 

 

(19.4-րդ հոդվածը լրաց. 28.11.11 ՀՕ-282-Ն, 19.12.12 ՀՕ-255-Ն, փոփ. 23.06.15 ՀՕ-112-Ն, լրաց. 12.05.16 ՀՕ-78-Ն, փոփ. 29.06.16 ՀՕ-123-Ն, լրաց. 13.11.19 ՀՕ-257-Ն)

 

Հոդված 19.5.

Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիա տալու և դրա ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

1) մասնավոր պահնորդական

գործունեություն իրականացնելու

համար

  բազային տուրքի
500-ապատիկի չափով
     

2) մասնավոր պահնորդական

գործունեություն իրականացնելու

համար լիցենզիան վերաձևակերպելու

կամ կրկնօրինակը տալու համար

 

սահմանված դրույքաչափի 

10 տոկոսի չափով

(19.5-րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-9-Ն)

 

Հոդված 19.6. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (կամ դրանց կրկնօրինակներ) տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Եվրասիական տնտեսական

միության շրջանակներում

արտաքին առևտրի ոլորտում

սահմանափակումների ենթակա

ապրանքներ երրորդ երկրներից

ներմուծելու և (կամ) երրորդ

երկրներ արտահանելու

լիցենզիաներ կամ թույլտվություններ

կամ հավաստագրեր (կամ դրանց

կրկնօրինակներ) տրամադրելու համար

բազային տուրքի չափով, 

եթե սույն օրենքով այլ 

դրույքաչափ 

նախատեսված չէ

(19.6-րդ հոդվածը լրաց. 12.05.16 ՀՕ-79-Ն)

 

Հոդված 19.7. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղու շահագործման կամ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղևորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար՝

 

Ավտոբուսներով շահագործման դեպքում՝

շահագործվող ավտոբուսների նստատեղերի քանակի և բազային տուրքի 1.8-ապատիկի արտադրյալի չափով

Միկրոավտոբուսներով շահագործման դեպքում՝

շահագործվող միկրոավտոբուսների նստատեղերի քանակի և բազային տուրքի 2.3-ապատիկի արտադրյալի չափով

2. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար՝ ամսական

 

Երևան քաղաքում

Մարզկենտրոններում

Այլ քաղաքներում

Սահմանամերձ գյուղերում

Այլ վայրերում

թեթև մարդատար մեքենայի քանակի և բազային տուրքի 9.5-ապատիկի արտադրյալի չափով

թեթև մարդատար մեքենայի քանակի և բազային տուրքի 5.6-ապատիկի արտադրյալի չափով

թեթև մարդատար մեքենայի քանակի և բազային տուրքի 5.6-ապատիկի արտադրյալի չափով

թեթև մարդատար մեքենայի քանակի և բազային տուրքի 1.4-ապատիկի արտադրյալի չափով

թեթև մարդատար մեքենայի քանակի և բազային տուրքի 2.8-ապատիկի արտադրյալի չափով

3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝

1) ավտոբուս է համարվում այն ավտոմոբիլը, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է տասնյոթը.

2) միկրոավտոբուս է համարվում իննից մինչև տասնյոթ նստատեղ ունեցող (առանց վարորդի նստատեղի) ավտոմոբիլը.

3) թեթև մարդատար մեքենա է համարվում այն ավտոմոբիլը, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, չի գերազանցում ութը.

4) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում է համարվում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլով իրականացվող ուղևորափոխադրումը, այդ թվում` ըստ նախնական պատվերի, ինչպես նաև ըստ նախնական պատվերի՝ համապատասխան պայմանագրերի համաձայն իրականացվող ուղևորափոխադրումը.

5) ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրումների կազմակերպում է համարվում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոբուս կամ միկրոավտոբուս համարվող տրանսպորտային միջոցներով իրականացվող ուղևորափոխադրումը, այդ թվում` ըստ նախնական պատվերի, ինչպես նաև ըստ նախնական պատվերի՝ համապատասխան պայմանագրերի համաձայն իրականացվող ուղևորափոխադրումը:

4. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման արտոնագիր տրամադրելու պետական տուրքի հաշվարկման նպատակով կիրառվում են երթուղու հետ կապված հետևյալ գործակիցները.

1) երկու քաղաքների միջև, բացառությամբ Երևան քաղաքի (այսուհետ` միջքաղաքային)՝ 1.0.

2) Երևան քաղաքի հետ՝ 1.2.

3) ներմարզային, բացառությամբ միջքաղաքայինի և ներքաղաքայինի՝

ա. Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում՝ 0.75,

բ. այլ մարզերում՝ 0.5.

4) ներքաղաքային՝

ա. Երևան քաղաքում՝ 1.0,

բ. Գյումրի և Վանաձոր քաղաքներում՝ 0.9,

գ. մնացած քաղաքներում՝ 0.8:

Միևնույն ամսվա ընթացքում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով միջմարզային (բացառությամբ միջքաղաքայինի և Երևան քաղաքի հետ) երթուղիներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ մարզերի համար սույն մասի 3-րդ կետով սահմանված գործակիցներից առավելագույնը:

5. Միևնույն ամսվա ընթացքում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև նույն թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում պետական տուրքի հաշվարկման համար կիրառվում է տվյալ բնակավայրերի համար սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքի առավելագույն չափը: Այն դեպքում, երբ բնակության միևնույն հասցեում գրանցված (հաշվառված) անհատ ձեռնարկատերերը, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը միևնույն թեթև մարդատար մեքենայով իրականացնում են ուղևորափոխադրում, կարող են ստանալ անհատ ձեռնարկատիրոջ անվամբ միայն մեկ արտոնագիր: Ընդ որում, այս դեպքում սույն մասով սահմանված պետական տուրքի չափը ավելացվում է յուրաքանչյուր վարորդի համար՝ 1000 դրամով:

6. Սույն հոդվածով սահմանված՝ միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղու շահագործման կամ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման արտոնագրերը տրամադրում է հարկային մարմինը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով:

7. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածով սահմանված արտոնագրերն ստանալու նպատակով մինչև յուրաքանչյուր ամսվան նախորդող ամսվա վերջինը օրը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղու շահագործման կամ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների գործունեություն իրականացնելու վերաբերյալ հայտարարություն (այսուհետ՝ սույն հոդվածում՝ Հայտարարություն): Գործունեությունը նոր սկսելու դեպքում կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Հայտարարությունը հարկային մարմին են ներկայացնում մինչև գործունեությունն իրականացնելու օրվան նախորդող օրը` անկախ այդ օրվա աշխատանքային կամ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից: Հայտարարության ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը։

8. Որևէ ամսվա համար արտոնագիր ստացած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ գործունեության մասով ավտոբուսների, միկրոավտոբուսների կամ թեթև մարդատար մեքենաների (այսուհետ՝ սույն հոդվածում՝ ավտոմեքենա) քանակի ավելացման դեպքում մինչև ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացվում նոր Հայտարարություն` տվյալ ամսվա համար նախկինում ներկայացված ավտոմեքենաների քանակի և ավելացվող ավտոմեքենաների քանակի մեծությունների հանրագումարով: Սույն մասով սահմանված կարգով նոր Հայտարարություն ներկայացվում է նաև այն դեպքում, երբ տեղի է ունենում միայն սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ երթուղու հետ կապված գործակիցների ավելացում: Ավտոմեքենաների քանակի կամ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ երթուղու հետ կապված գործակիցների ավելացման դեպքում ավելացված ավտոմեքենաների նստատեղերի կամ ավտոմեքենաների քանակի կամ երթուղու ավելացված գործակցի մասով հաշվարկվում է պետական տուրք` սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով: Յուրաքանչյուր ամսվա համար արտոնագրի մասով վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա չէ:

9. Սույն հոդվածով սահմանված դեպքերում Հայտարարություն ներկայացրած կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը Հայտարարությունում նշված` գործունեության տեսակի (տեսակների) և ամսվա մասով` մինչև տվյալ ամսվա սկզբի օրը (գործունեությունը նոր սկսելու դեպքում` գործունեությունն սկսելու օրը) ներառյալ տրամադրվում է հարկային մարմնի սահմանած ձևի արտոնագիր: Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում նոր Հայտարարությունում ավտոմեքենաների քանակի կամ գործակցի ավելացման օրը ներառյալ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը տրամադրվում է նոր արտոնագիր` նախկին արտոնագրում նշված ավտոմեքենաների քանակի և ավելացվող ավտոմեքենաների քանակի հանրագումարով կամ գործակցի ավելացման` ավտոմեքենաների կամ գործակցի ավելացման ամսաթիվն ընդգրկող օրվանից մինչև այդ ամսվա ավարտը ներառող ժամանակաշրջանի համար:

10. Յուրաքանչյուր կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը սույն հոդվածով սահմանված յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով յուրաքանչյուր ամսվա համար տրամադրվում է մեկ արտոնագիր:

11. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման համար պետական տուրքի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում տվյալ ամսվա ընթացքում տվյալ երթուղու սպասարկման նպատակով շահագործվող ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը, բացառությամբ պահուստային տրանսպորտային միջոցների: Ընդ որում, պետական տուրքի հաշվարկման նպատակով ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների կամ միկրոավտոբուսների (բացառությամբ պահուստային տրանսպորտային միջոցների) քանակից:

12. Սույն հոդվածի կիրառության իմաստով, թեթև մարդատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում չի համարվում Հայաստանի Հանրապետության տարածքից սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքում չավարտվող կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտվող երթուղիներով իրականացվող ուղևորափոխադրումը, ինչպես նաև թեթև մարդատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով բացառապես սեփական ներարտադրական (ներտնտեսական) ուղևորափոխադրումը:

13. Ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելիս ավտոբուսի անսարքության դեպքում արտոնագիր ստացած կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը այդ ամսվա ընթացքում կարող է այն փոխարինել նստատեղերի նույն կամ պակաս քանակ ունեցող ավտոբուսով` նախապես այդ մասին տեղեկացնելով հարկային մարմնին` Կառավարության սահմանած կարգով: Սույն մասի դրույթները չեն տարածվում Երևան քաղաքում և Երևան քաղաքի հետ կապված երթուղիների շահագործման գործունեության վրա:

14. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող ամսվա վերջին օրը (գործունեությունը նոր սկսելու դեպքում` գործունեությունն սկսելու օրվան նախորդող օրը) ներառյալ, իսկ ավտոմեքենայի քանակի կամ գործակցի ավելացման դեպքում՝ մինչև ավտոմեքենայի քանակի կամ գործակցի ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ:

15. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքի ամսական դրույքաչափի կիրառման համար հիմք են ընդունվում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնակավայրերը, բացառությամբ սահմանամերձ գյուղերի, որոնց ցանկը սահմանում է Կառավարությունը:

(19.7-րդ հոդվածը լրաց. 25.06.19 ՀՕ-69-Ն, լրաց., փոփ. 20.01.21 ՀՕ-29-Ն)

(25.06.19 ՀՕ-69-Ն օրենքն ունի 19.7-րդ հոդվածին վերաբերող անցումային դրույթ:)

 

Հոդված 19.8. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար՝ ամսական՝

 

Երևան քաղաքում

Մարզկենտրոններում

Այլ քաղաքներում

Սահմանամերձ գյուղերում

Այլ վայրերում

ավտոմատների քանակի և բազային տուրքի 5-ապատիկի արտադրյալի չափով

ավտոմատների քանակի և բազային տուրքի քառապատիկի արտադրյալի չափով

ավտոմատների քանակի և բազային տուրքի եռապատիկի արտադրյալի չափով

ավտոմատների քանակի և բազային տուրքի արտադրյալի չափով

ավտոմատների քանակի և բազային տուրքի կրկնապատիկի արտադրյալի չափով

2. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար՝ ամսական՝

 

Երևան քաղաքում

Մարզկենտրոններում

Այլ քաղաքներում

Սահմանամերձ գյուղերում

Այլ վայրերում

ավտոմատների քանակի և բազային տուրքի 5-ապատիկի արտադրյալի չափով

ավտոմատների քանակի և բազային տուրքի քառապատիկի արտադրյալի չափով

ավտոմատների քանակի և բազային տուրքի եռապատիկի արտադրյալի չափով

ավտոմատների քանակի և բազային տուրքի արտադրյալի չափով

ավտոմատների քանակի և բազային տուրքի կրկնապատիկի արտադրյալի չափով

3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝

1) մետաղադրամով և (թղթադրամով) շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեություն է համարվում մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով պատրաստի սննդի (սուրճի, գազավորված ըմպելիքների և այլ սննդամթերքի) վաճառքի կազմակերպումը.

2) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեություն է համարվում զվարճությունների, հանգստի կազմակերպման և այլ վայրերում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունը:

4. Երևան քաղաքում կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի հաշվարկման նպատակով կիրառվում են հետևյալ գործակիցները.

1) առաջին և երկրորդ գոտիների համար` 1.4.

2) մյուս գոտիների համար` 1.05:

5. Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների, սահմանում է Կառավարությունը:

6. Սույն հոդվածով սահմանված՝ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման արտոնագրերը տրամադրում է հարկային մարմինը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով:

7. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածով սահմանված արտոնագրերն ստանալու նպատակով մինչև յուրաքանչյուր ամսվան նախորդող ամսվա վերջինը օրը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կամ մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեություն իրականացնելու վերաբերյալ հայտարարություն (այսուհետ՝ սույն հոդվածում՝ Հայտարարություն): Գործունեությունը նոր սկսելու դեպքում կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Հայտարարությունը հարկային մարմին են ներկայացնում մինչև գործունեությունն իրականացնելու օրվան նախորդող օրը` անկախ այդ օրվա աշխատանքային կամ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից: Հայտարարության ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:

8. Որևէ ամսվա համար արտոնագիր ստացած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ գործունեության մասով ավտոմատների քանակի ավելացման դեպքում մինչև ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացվում նոր Հայտարարություն` տվյալ ամսվա համար նախկինում ներկայացված ավտոմատների քանակի և ավելացվող ավտոմատների քանակի մեծությունների հանրագումարով: Յուրաքանչյուր ամսվա համար արտոնագրի մասով վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա չէ:

9. Սույն հոդվածով սահմանված դեպքերում Հայտարարություն ներկայացրած կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը Հայտարարությունում նշված` գործունեության տեսակի (տեսակների) և ամսվա մասով` մինչև տվյալ ամսվա սկզբի օրը (գործունեությունը նոր սկսելու դեպքում` գործունեությունն սկսելու օրը) ներառյալ տրամադրվում է հարկային մարմնի սահմանած ձևի արտոնագիր: Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում նոր Հայտարարությունում նշված ավտոմատների քանակի ավելացման հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրը ներառյալ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը տրամադրվում է նոր արտոնագիր: Սույն մասով սահմանված դեպքում տրամադրվում է նոր արտոնագիր` նախկին արտոնագրում նշված ավտոմատների քանակի և ավելացվող ավտոմատների քանակի հանրագումարով` ավտոմատների ավելացման ամսաթիվն ընդգրկող օրվանից մինչև այդ ամսվա ավարտը ներառող ժամանակաշրջանի համար:

10. Յուրաքանչյուր կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը սույն հոդվածով սահմանված յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով յուրաքանչյուր ամսվա համար տրամադրվում է մեկ արտոնագիր:

11. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող ամսվա վերջին օրը (գործունեությունը նոր սկսելու դեպքում` գործունեությունն սկսելու օրվան նախորդող օրը) ներառյալ, իսկ ավտոմատների քանակի ավելացման դեպքում՝ մինչև ավտոմատների քանակի ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ:

12. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պետական տուրքի ամսական դրույքաչափի կիրառման համար հիմք են ընդունվում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնակավայրերը, բացառությամբ սահմանամերձ գյուղերի, որոնց ցանկը սահմանում է Կառավարությունը:

(19.8-րդ հոդվածը լրաց. 25.06.19 ՀՕ-69-Ն)

(25.06.19 ՀՕ-69-Ն օրենքն ունի 19.8-րդ հոդվածին վերաբերող անցումային դրույթ:)

 

Հոդված 19.9.

Մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը

 

1. Մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 90-րդ հոդվածով նախատեսված անձանցից պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1) Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բանկերի կողմից տեղափոխվող
արժույթի և արտարժույթի մաքսային ձևակերպումների իրականացման (բացառությամբ ապրանքների զննման և հաշվառման) համար
 

բազային տուրքի 3.5-ապատիկի չափով

2) ապրանքների զննման և հաշվառման համար, բացառությամբ խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների համար՝
 

 

ա. միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված՝ մինչև
մեկ տոննա քաշ ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար
 

բազային տուրքի չափով

բ. միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված՝ մեկ տոննայից
ավելի քաշ ունեցող ապրանքների յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի մաքսային հսկողության համար
 

բազային տուրքի 0.3-ապատիկի չափով

3) խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով մեկ ամսվա ընթացքում
միևնույն պայմանագրի հիման վրա միևնույն ուղղությամբ տեղափոխվող ապրանքաքանակի մաքսային հսկողության համար
 

բազային տուրքի 500-ապատիկի չափով

4) Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների մաքսային ուղեկցման՝ յուրաքանչյուր հարյուր կիլոմետրի համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով
 

5) մաքսային մարմինների կողմից ժամանակավոր պահպանության համար՝
ա. օրական՝ մինչև մեկ տոննայի համար
բ. մեկ տոննայից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար

բազային տուրքի չափով
բազային տուրքի 0.3-ապատիկի չափով
 

6) տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության համար՝
ա. մինչև 10 նստատեղով մարդատար ավտոմեքենաներ
բ. այլ տրանսպորտային միջոցներ

բազային տուրքի 2-ապատիկի չափով
բազային տուրքի 5-ապատիկի չափով
 

7) մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով ապրանքների դասակարգման, ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի
որոշման մեթոդների և ապրանքների ծագման երկրի վերաբերյալ յուրաքանչյուր նախնական որոշման համար
 

բազային տուրքի 30-ապատիկի չափով

8) մաքսային մարմնի կողմից «Մաքսային կարգավորման մասին» օրենքով
սահմանված կարգով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝
չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման
տրամադրման համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

2. Մաքսային մարմինների սահմանած տեղերից և աշխատանքային ժամերից դուրս ապրանքների մաքսային ձևակերպումների կամ դրանց հետ կապված առանձին գործողությունների կատարման համար պետական տուրքը գանձվում է սույն հոդվածով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:

3. Հատուկ պահպանման պայմաններ պահանջող ապրանքների ժամանակավոր պահպանության համար պետական տուրքը գանձվում է սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:

(19.9-րդ հոդվածը լրաց. 14.11.19 ՀՕ-230-Ն)

Հոդված 20. Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

 

1.

վարորդական վկայական տալու (վարորդական վկայականը փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն
նորը տալու) համար

բազային տուրքի տասներկուապատիկի
չափով

2. (կետն ուժը կորցրել է 15.11.10 ՀՕ-173-Ն)
3. օդային և ջրային փոխադրամիջոցների վարման իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի
12-պատիկի չափով
4. օդային և ջրային փոխադրամիջոցների վարման իրավունքի վկայականի կրկնօրինակ տալու համար բազային տուրքի
24-պատիկի չափով
5. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների վարման իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի
եռապատիկի չափով
6. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների վարման իրավունքի վկայականի կրկնօրինակ տալու համար բազային տուրքի
վեցապատիկի չափով
7. տարանցիկ համարանիշ տալու համար բազային տուրքի
եռապատիկի չափով
8. պետական մենաշնորհային բնույթի ծառայությունների (գործողությունների) մատուցումը հաստատող փաստաթղթի (վկայականի) տրամադրման համար յուրաքանչյուր քննությունը ընդունելու համար (բացառությամբ բժշկական և դեղագործական, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության լիցենզավորման և արտոնագրային հավատարմատարների որակավորման համար քննությունների) բազային տուրքի
եռապատիկի չափով
8.1. արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնելու որակավորման քննությանը մասնակցելու համար բազային տուրքի
10-ապատիկի չափով
9. (կետն ուժը կորցրել է 26.12.02 ՀՕ-502-Ն)
10. փորձարկումներ կատարելու վկայագիր տալու համար բազային տուրքի
12-պատիկի չափով
11. համապատասխանության հավաստում կատարելու իրավունքի վկայագիր տալու համար բազային տուրքի
24-պատիկի չափով
12.

(կետն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-201-Ն)

13.

(կետն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-201-Ն)

14.

(կետն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-201-Ն)

15. անտառանյութի արտահանման սերտիֆիկատ տալու համար`
ա) յուրաքանչյուր ավտոմոբիլի կամ կոնտեյների համար բազային տուրքի 30-պատիկի չափով
բ) յուրաքանչյուր վագոնի համար բազային տուրքի 60-պատիկի չափով
15.1 ԱՏԳ ԱԱ 26 ապրանքային ծածկագրերին դասվող հանքաքարերի արտահանման սերտիֆիկատ տալու համար

յուրաքանչյուր անգամ

արտահանվող հանքաքարի
տվյալ ծավալում մետաղի
պարունակության և դրա միջազգային
շուկայական միջին գնի հիման վրա
հաշվարկված արժեքի 3 տոկոսի չափով

15.2. ԱՏԳ ԱԱ 7201, 7204, 7303 00, 7304, 7305, 7306, 7307, 7308 ծածկագրերին (իսկ 7325 և 7326 ծածկագրերից` սև մետաղից սալիկների) դասվող սև մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների յուրաքանչյուր տոննայի արտահանման համար (սույն կետով նախատեսված` պետական տուրքի վճարման պարտավորությունը չի տարածվում «Ժամանակավոր ներմուծում» և «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրված` վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204) ապրանքների վրա)

բազային տուրքի 60-ապատիկի չափով

15.3. ԱՏԳ ԱԱ 7404 00, 7503 00, 7602 00, 7802 00 000, 7902 00 000, 8002 00 000, 8101 97 000, 8102 97 000, 8103 30 000, 8104 20 000, 8105 30 000, 8106 00 100, 8107 30 000, 8108 30 000, 8109 30 000, 8110 20 000, 8111 00 190, 8112 13 000, 8112 22 000, 8112 52 000, 8112 92 200, 8113 00 400 ծածկագրերին դասվող գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի (բացառությամբ «ժամանակավոր ներմուծում» և «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների) յուրաքանչյուր տոննայի արտահանման համար բազային տուրքի 100-ապատիկի չափով
16.

(կետն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-201-Ն)

17.

(կետն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-201-Ն)

18.

(կետն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-201-Ն)

19.

(կետն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-201-Ն)

20. (կետն ուժը կորցրել է 23.03.06 ՀՕ-42-Ն) 
21. (կետն ուժը կորցրել է 23.03.06 ՀՕ-42-Ն) 
22. (կետն ուժը կորցրել է 23.03.06 ՀՕ-42-Ն) 
23. (կետն ուժը կորցրել է 23.03.06 ՀՕ-42-Ն) 
24. (կետն ուժը կորցրել է 23.03.06 ՀՕ-42-Ն) 
25. (կետն ուժը կորցրել է 02.05.01 ՀՕ-181) 
26. իրավաբանական անձանց կողմից պայթուցիկ նյութեր ձեռք բերելու թույլտվություն տալու, տեղափոխելու և պահպանելու համար բազային տուրքի
24-պատիկի չափով
27. իրավաբանական անձանց կողմից թունավոր, ռադիոակտիվ և իզոտոպային նյութեր ձեռք բերելու թույլտվություն տալու, տեղափոխելու և պահպանելու համար բազային տուրքի
վեցապատիկի չափով
28. (կետն ուժը կորցրել է 28.04.09 ՀՕ-107-Ն)
ա) բյուջետային հիմնարկներից բազային տուրքի
եռապատիկի չափով
բ) իրավաբանական անձանցից և ֆիզիկական անձանցից բազային տուրքի
վեցապատիկի չափով
29. շինություն քանդելու և շինարարության թույլտվություն տալու համար բազային տուրքի
18-պատիկի չափով
30. Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար բազային տուրքի
տասնապատիկի չափով
31. «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվության համար տարեկան բազային տուրքի
600-պատիկի չափով
32. Իրավաբանական անձանց պետական միասնական և պետական գրանցամատյաններից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող և ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենների տրամադրման համար բազային տուրքի եռապատիկի չափով
32.1. պետական ռեգիստրի կողմից առևտրային կազմակերպության ֆիրմային անվանման գրանցումը մերժելու մասին առանձին որոշման տրամադրման համար բազային տուրքի տասնապատիկի չափով.
33. պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով  սահմանված ծառայությունների կամ գործողությունների մատուցումը հաստատող փաստաթղթի (վկայականի)  փոխանակման, վերաձևակերպման կամ կորցրած վկայականի կրկնօրինակ տալու համար (բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի) տվյալ փաստաթուղթը (վկայականը) տալու համար դրույքաչափի կրկնապատիկը, սակայն ոչ ավելի բազային տուրքի տասնապատիկից
34. «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի 1 հոդվածով նախատեսված փաստաթղթերի վրա ապոստիլ (հավաստող մակագրություն) դնելու կամ այլ փաստաթղթերն օրինականացնելու համար բազային տուրքի
հնգապատիկի չափով
35. Պետական սեփականություն համարվող բնակարանների անհատույց մասնավորեցման համար բազային տուրքի չափով
36. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական հավատարմագրման անցկացման կամ հավատարմագրման վկայական տալու համար բազային տուրքի
40-պատիկի չափով
37. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին տրված պետական հավատարմագրման վկայականում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու համար բազային տուրքի
20-պատիկի չափով
38. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին պետական հավատարմագրման կորցրած վկայականի կրկնօրինակ տալու համար բազային տուրքի
80-պատիկի չափով
38.1.

Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման որակավորման քննությունների համար

բազային տուրքի 

երեսնապատիկի 

չափով

38.2. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար նախկին դատավորի կողմից ներկայացված դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար

բազային տուրքի քսանապատիկի չափով

38.3.

Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար

բազային տուրքի քսանապատիկի չափով

38.4.

Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար

բազային տուրքի քսանապատիկի չափով

39. նոտարի թեկնածուների որակավորման ստուգման համար բազային տուրքի
քսանապատիկի չափով
40. նոտարի թարգմանչի որակավորման ստուգման համար բազային տուրքի
քսանապատիկի չափով
41. իրավական ակտերի հաշվառման մատյանից յուրաքանչյուր իրավական ակտի վերաբերյալ տեղեկություններ տալու համար բազային տուրքի
հիսուն տոկոսի չափով
42. երկակի նշանակության ապրանքների արտահանման և երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման անհատական թույլտվություն տալու համար

 

բազային տուրքի 30-ապատիկի չափով
421. չափման միջոցների ստուգաճշտում, պետական չափագիտական հսկողության ենթակա ոլորտներում չափումների կատարման մեթոդիկաների վկայագրում իրականացնելու հավատարմագրման վկայագիր տալու համար` բազային տուրքի
տասնապատիկի չափով:
43. երկակի նշանակության ապրանքների արտահանման և երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման ընդհանուր թույլտվություն տալու համար բազային տուրքի 30-ապատիկի չափով
43.1. երկակի նշանակության ապրանքների արտահանման և երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման անհատական և ընդհանուր թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի
հնգապատիկի չափով
44. Թվային տախոգրաֆի`

ա) վարորդի քարտը տալու համար

բազային տուրքի 
50-ապատիկի չափով

բ) կազմակերպության քարտը տալու համար

բազային տուրքի
 70-ապատիկի չափով

գ) արհեստանոցի քարտը տալու համար

բազային տուրքի
70-ապատիկի չափով
44.

անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական տալու համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով
45. Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ կամ չվնասազերծված տարաներ փոխադրելու թույլտվություն տալու համար բազային տուրքի
10-ապատիկի չափով
46. Հայաստանի Հանրապետության բեռնափոխադրողներին Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի անդամ պետությունների միջև անսահմանափակ քանակով երթեր կատարելու իրավունք տալու համար`

ա) 6 շաբաթ ժամկետով

բազային տուրքի 
5-ապատիկի չափով

բ) 1 տարի ժամկետով

բազային տուրքի
20-ապատիկի չափով

47. Հայաստանի Հանրապետության բեռնափոխադրողներին ավտոմոբիլային փոխադրումների մասին միջազգային համաձայնագրերով սահմանված մեկանգամյա փոխադրման իրավունք տալու համար բազային տուրքի
5-ապատիկի չափով
48.

հարկային մարմնից անհատական հաշվի քաղվածքը փաստաթղթային տեսքով տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամից ավելի ստանալու համար

բազային տուրքի չափով
49. Կերի օպերատորին գործունեության
եզրակացություն տրամադրելու համար
բազային տուրքի
հնգապատիկի չափով
50. պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր տալու համար

տարեկան բազային տուրքի 30-ապատիկի չափով

51. պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր տալու համար

տարեկան բազային տուրքի 30-ապատիկի չափով

52. դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման կամ արտահանման հավաստագիր տալու համար

տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով

53. միջպետական ոչ կանոնավոր
ուղևորափոխադրումների 9-17 նստատեղ
ունեցող տրանսպորտային միջոցներով
մեկ երթ իրականացնելու համար՝
դեպի Վրաստան բազային տուրքի
15-ապատիկի չափով
դեպի այլ պետություններ բազային տուրքի
50-ապատիկի չափով
17-ից ավելի նստատեղ ունեցող
տրանսպորտային միջոցներով
մեկ երթ իրականացնելու համար՝
դեպի Վրաստան բազային տուրքի
50-ապատիկի չափով
դեպի այլ պետություններ բազային տուրքի
150-ապատիկի չափով
54. Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների մեկ երթ իրականացնելու համար՝
9-17 նստատեղ ունեցող տրանսպորտային
միջոցների համար
բազային տուրքի
100-ապատիկի չափով
  17-ից ավելի նստատեղ ունեցող
տրանսպորտային միջոցների համար
բազային տուրքի
200-ապատիկի չափով
55.

սնանկության կառավարչի որակավորման ստուգման համար

բազային տուրքի

30-ապատիկի չափով

56.

սնանկության կառավարչի հաշվառման համար

բազային տուրքի

10-ապատիկի չափով

57.

«Սնանկության մասին» օրենքով նախատեսված հատուկ համակարգչային ծրագրի միջոցով սպասարկման համար (յուրաքանչյուր տարվա համար)

բազային տուրքի

50-ապատիկի չափով

(20-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 28.12.98 ՀՕ-277, լրաց. 30.05.00 ՀՕ-67, 11.10.00 ՀՕ-99, փոփ., լրաց., խմբ. 13.12.00 ՀՕ-123, փոփ. 02.05.01 ՀՕ-181, խմբ., լրաց. 12.06.02 ՀՕ-375-Ն, լրաց. 04.11.02 ՀՕ-446-Ն, փոփ. 26.12.02 ՀՕ-502-Ն, լրաց. 24.09.03 ՀՕ-10-Ն, փոփ., լրաց. 26.05.04 ՀՕ-84-Ն, փոփ. 23.03.06 ՀՕ-42-Ն, 27.11.06 ՀՕ-201-Ն, 28.04.09 ՀՕ-107-Ն, խմբ. 08.04.08 ՀՕ-18-Ն, խմբ., լրաց. 08.04.10 ՀՕ-44-Ն, փոփ. 15.11.10 ՀՕ-173-Ն, փոփ., լրաց. 30.11.11 ՀՕ-302-Ն, լրաց. 08.12.11 ՀՕ-338-Ն, խմբ. 19.03.12 ՀՕ-131-Ն, լրաց. 12.11.12 ՀՕ-219-Ն, 19.12.12 ՀՕ-253-Ն, 20.06.13 ՀՕ-91-Ն, 21.06.14 ՀՕ-142-Ն, փոփ., լրաց. 29.06.16 ՀՕ-123-Ն, լրաց. 17.05.16 ՀՕ-88-Ն, 16.12.16 ՀՕ-19-Ն, խմբ., փոփ. 09.07.19 ՀՕ-125-Ն, խմբ. 09.12.19 ՀՕ-280-Ն, լրաց. 12.12.19 ՀՕ-299-Ն, 25.03.20 ՀՕ-209-Ն)

(հոդվածը 19.01.21 ՀՕ-68-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 16.05.2021 թվականին)

 

Հոդված 20.1. Օրենքով սահմանված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

1. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

 

1) հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի իրականացման իրավունք ձեռք բերելու համար՝

 

ֆիզիկական անձանցից

տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով

իրավաբանական անձանցից

տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով

2) անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով

3) անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման իրավունք ձեռք բերելու համար՝

 

ֆիզիկական անձանցից

տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով

իրավաբանական անձանցից

տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով

4) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի իրականացման իրավունք ձեռք բերելու համար՝

 

ֆիզիկական անձանցից

տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով

իրավաբանական անձանցից

տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով

5) թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության և իրացման, 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 2208 ծածկագրին դասվող` միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային
տուրքի 15000-ապատիկի չափով

5.1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության իրականացման և մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու համար:

Արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված արտադրանքի (բացառությամբ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի) յուրաքանչյուր լիտրի (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ:

Արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի յուրաքանչյուր լիտրի (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ:

տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով

 

 

25 դրամ

 

100 դրամ

5.2) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն՝ առանց իրացման իրավունքի

տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով

6) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով

7) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով

7.1) խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով

8) գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով

9) գարեջրի արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով

10) առևտրի իրականացման վայրի կազմակերպման իրականացման իրավունք ձեռք բերելու համար՝

 

ա. Երևան քաղաքում

տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով

բ. մարզկենտրոններում

տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով

գ. Երևան քաղաքից և մարզկենտրոններից դուրս

տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով

11) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում իրականացնելու իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով

11.1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծման, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծման իրավունք ձեռք բերելու համար:

Ներմուծողի կողմից 100 հազար լիտրից ավելի ներմուծված արտադրանքի (բացառությամբ՝ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի) յուրաքանչյուր լիտրի (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ:

Ներմուծողի կողմից 100 հազար լիտրից ավելի ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծված, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծված, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի յուրաքանչյուր լիտրի 100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ:

տարեկան բազային
տուրքի 10000-ապատիկի չափով

 

 

25 դրամ

 

 

100 դրամ

12) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման իրականացման իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
13) գենետիկ ինժեներիայի գործունեության
իրականացման իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային տուրքի
50-ապատիկի  չափով:

13) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող` բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրակցված ալմաստների առք ու վաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման համար`

տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով

14) ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով

15) (ենթակետն ուժը կորցրել է 03.06.19 ՀՕ-59-Ն)

2. Բացառությամբ սույն օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին կետի 5.1-ին, 5.2-րդ և 10-րդ ենթակետերում նշված ծանուցման ենթակա գործունեության տեսակների, մեկից ավելի յուրաքանչյուր վայրում ևս ծանուցման ենթակա նույն տեսակի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան տվյալ գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար՝ սահմանված պետական տուրքի դրույքաչափի հիսուն տոկոսի չափով:

2.1. Եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը միաժամանակ իրականացնում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին և 1.1-ին կամ 8-րդ և 8.1-ին կետերում նշված գործունեության տեսակները, ապա այդ գործունեության տեսակների իրականացման իրավունք ձեռք բերելու համար վճարում են սույն հոդվածի 1-ին կետի 5-րդ կամ 11-րդ ենթակետով սահմանված բազային տուրքի 15000-ապատիկի չափով տարեկան պետական տուրք, ընդ որում այն դեպքում, երբ իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերն ստացել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի`

ա. 1-ին կամ 8-րդ կետում նշված գործունեության տեսակների իրականացման իրավունք և լրացուցիչ ծանուցում է ներկայացրել միաժամանակ 1.1-ին կամ 8.1-ին կետի գործունեության տեսակներով զբաղվելու համար, ապա 1.1-ին կամ 8.1-ին կետի գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը գործում է մինչև 1-ին կամ 8-րդ կետի գործունեության տեսակով զբաղվելու համար պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը,

բ. 1.1-ին կամ 8.1-ին կետում նշված գործունեության տեսակների իրականացման իրավունք և լրացուցիչ ծանուցում է ներկայացրել միաժամանակ 1-ին կամ 8-րդ կետի գործունեության տեսակներով զբաղվելու համար, ապա վճարում է լրացուցիչ պետական տուրք` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով, իսկ 1-ին կամ 8-րդ կետի գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը գործում է մինչև 1.1-ին կամ 8.1-ին կետի գործունեության տեսակով զբաղվելու համար պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը:

3. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանից այլ անձանց յուրաքանչյուր տեղեկատվության թղթային տարբերակով տրամադրման համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով:

4. Եթե «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ծանուցում ներկայացրած անձը պարտավոր է ծանուցման ենթակա գործունեությունն իրականացնել միայն ծանուցման մեջ նշված վայրում, ապա մեկից ավելի վայրերում ծանուցման ենթակա նույն գործունեության իրականացման վերաբերյալ միաժամանակ ծանուցումներ ներկայացնելու դեպքում ծանուցումներ ներկայացրած անձը կարող է ինքնուրույն ընտրել այն ծանուցումը, որում նշված վայրում գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերը ենթակա են գանձման (վճարման) սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով: Ծանուցում ներկայացրած անձի կողմից ինքնուրույն չորոշելու և (կամ) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմնին չհայտնելու դեպքում լիազոր մարմինն իր հայեցողությամբ որոշում է, թե վայրերից որում նույն գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար է սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքը ենթակա գանձման (վճարման) սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով:

5. Եթե ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձը ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք է ձեռք բերել՝ վճարելով տարեկան պետական տուրքը սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապա ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սույն օրենքի այլ կետերով սահմանված կարգով վճարված պետական տուրքի հիման վրա ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման կամ սահմանված տարեկան հերթական պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով կասեցված համարվելու օրվանից սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վճարած տուրքը եռօրյա ժամկետում ենթակա է լրավճարման այդ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու որևէ մեկի համար` սույն օրենքի այլ կետերով տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50 տոկոսի չափով: Եռօրյա ժամկետում լրավճարումը չկատարելու դեպքում սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վճարված տարեկան պետական տուրքի հիման վրա ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը (իրավունքները) համարվում է (են) կասեցված եռօրյա ժամկետին հաջորդող օրվանից:

(20.1-ին հոդվածը  լրաց. 13.11.15 ՀՕ-124-Ն, խմբ., լրաց. 19.02.16 ՀՕ-30-Ն, լրաց. 25.10.17 ՀՕ-160-Ն, 27.10.17 ՀՕ-171-Ն, 17.11.17 ՀՕ-210-Ն, խմբ. 25.10.17 ՀՕ-163-Ն, լրաց., փոփ. 13.06.18 ՀՕ-359-Ն, լրաց., փոփ. 03.06.19 ՀՕ-59-Ն, 16.09.20 ՀՕ-419-Ն)

(16.09.20 ՀՕ-419-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

Պետական տուրքի գծով արտոնությունները

 

Հոդված 21. Պետական տուրքի գծով արտոնությունների տեսակները

 

Պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները`

ա) պետական տուրքի վճարումից ազատում.

բ) պետական տուրքի նվազեցում.

գ) պետական տուրքի դրույքաչափի նվազեցում.

դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում.

ե) պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:

 

Հոդված 22. Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները

 

1. Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝

1) հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով.

2) հայցվորները` ալիմենտի գանձման, ալիմենտի չափի ավելացման, ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով պարտք առաջանալիս մեղավոր անձին պատասխանատվության ենթարկելու, ալիմենտը ժամանակին չվճարելու համար տուգանք բռնագանձելու կամ ալիմենտային պարտավորությունների ուշացմամբ պատճառված վնասների հատուցման վերաբերյալ հայցերով.

3) հայցվորները` խեղման կամ առողջությանը պատճառված այլ վնասի, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.

4) սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության մարմինները` տուժողին կամ նրա ընտանիքի անդամներին վճարված թոշակի և նպաստի գումարները վնաս պատճառողից գանձելու վերաբերյալ ռեգրեսիվ հայցերով.

5) հայցվորները` հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.

6) հայցվորները` օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց` օրենքով պաշտպանվող իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով դատարան տրվող հայցադիմումների (դիմումների) գծով.

7) արդարացվածները՝

ա. իրենց անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավվելու և ապօրինի դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցման հայցերով,

բ. նախկին աշխատանքում (նախկին պաշտոնում) վերականգնման, իսկ դրա անհնարինության դեպքում` համարժեք աշխատանք (պաշտոն) ստանալու կամ նախկին աշխատանքը (պաշտոնը) կորցնելու հետևանքով պատճառված վնասի դրամական փոխհատուցման հայցերով,

գ. ազատազրկման, կալանքի կամ ազատության սահմանափակման ձևով պատիժը կրելու, ինչպես նաև կարգապահական գումարտակում պահվելու ժամանակը բոլոր տեսակի աշխատանքային ստաժների մեջ հաշվակցելու հայցերով,

դ. նախկինում զբաղեցրած բնակելի տարածքը հետ ստանալու, իսկ դրա անհնարինության դեպքում` բնակմակերեսով և գտնվելու վայրով համարժեք բնակելի տարածք ստանալու հայցերով.

8) հայցվորները՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.3-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ խոշտանգման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ հայցով.

9) ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք`

ա. կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումների վերաբերյալ բողոքներով,

բ. մշակութային արժեքներն ապօրինի տիրապետողից հետ պահանջելու մասին հայց ներկայացնելիս.

10) բողոք բերող անձինք՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքներով.

11) պետական մարմինները՝ սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեպքերում.

12) դիմողները՝ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմումների համար.

13) դիմողները կամ հայցվորները՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 29.3-րդ և 31.3-րդ գլուխներով նախատեսված գործերով.

14) հայցվորները՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ հայցերով.

15) դատախազության մարմինները` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով.

16) դիմողները` ընտրելու և (կամ) ընտրվելու իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներով.

17) ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված գործերով.

18) դիմողները՝ քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության սահմանափակումները վերացնելու վերաբերյալ դիմումներով.

19) ապաստան հայցողները և փախստականները՝

ա. ապաստանի հայցի և փախստականի ճանաչման վերաբերյալ ընդունված որոշումները բողոքարկելու վերաբերյալ հայցերով,

բ. ապաստանի հայցի կամ փախստականի ճանաչման առնչությամբ հարուցված՝ ապաստանի ընթացակարգի շրջանակներում իրենց իրավունքների և երաշխիքների խախտման վերաբերյալ հայցերով.

20) հոգեբուժական կազմակերպությունները՝ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դիմումներով.

21) բժշկական կազմակերպությունները կամ առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը` քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումներով.

22) հարկադիր կատարողը` կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի վճռի վերանայման վերաբերյալ դիմումներով.

23) ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը և լուծարային կառավարիչը` «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց խնդիրներն իրագործելու նպատակով ներկայացվող հայցերով.

24) պարտապանը` կամավոր սնանկության դիմումներով.

25) սնանկության գործով կառավարիչները (ժամանակավոր կառավարիչները)` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների համար, ինչպես նաև դատական ակտն իրենց վարձատրության մասով բողոքարկելու համար.

26) մարդու իրավունքների պաշտպանը` իր ներկայացրած հայցերով.

27) հայցվորները` պետական նպաստների (այդ թվում` նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման), պետական կենսաթոշակների, սոցիալական ապահովության ծրագրերով վճարվող դրամական այլ վճարների, սոցիալական ապահովագրության վճարների նշանակման, վճարման, հաշվարկման, վերահաշվարկման և այլ հայցերով.

28) հայցվորը` Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերով.

29) դիմողները՝ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործերով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

3. Դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկվելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում:

4. Միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված բողոքներով պետական տուրք չի գանձվում։

5. Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցի համար պետական տուրք չի գանձվում:

(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 28.12.98 ՀՕ-277, 12.10.99 ՀՕ-4, 13.12.00 ՀՕ-123, լրաց. 06.11.01 ՀՕ-258, խմբ., լրաց. 07.07.05 ՀՕ-159-Ն, լրաց. 01.06.06 ՀՕ-116-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-282-Ն, լրաց. 27.11.08 ՀՕ-220-Ն, փոփ. 07.04.09 ՀՕ-84-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-15-Ն, 25.10.11 ՀՕ-265-Ն, 16.12.16 ՀՕ-243-Ն, փոփ., լրաց. 09.02.18 ՀՕ-111-Ն, լրաց. 09.12.19 ՀՕ-305-Ն, խմբ. 19.04.21 ՀՕ-177-Ն)

(19.04.21 ՀՕ-177-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

 

Հոդված 23. Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժում պետական տուրքի գծով արտոնությունները

(հոդվածը հանվել է 28.12.98 ՀՕ-277)


Հոդված 24. Նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի գծով արտոնությունները

 

Նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) ֆիզիկական անձինք` պետության կամ համայնքի օգտին կտակի կամ գույքի նվիրատվության պայմանագիրը վավերացնելու համար.

բ) պետությանը կամ համայնքին ժառանգության իրավունքով անցած գույքի մասին նրանց վկայագիր, ինչպես նաև դրանց ստացման անհրաժեշտ փաստաթղթեր տալու համար.

գ) ֆիզիկական անձինք` ժառանգության իրավունքի մասին նրանց վկայագիր տալու համար, եթե`

- բնակելի տունը` հողամասով բնակարանը կամ բնակարանային-շինարարական կոոպերատիվում փայն անցնում է ժառանգատուի հետ համատեղ բնակվող այնպիսի անձանց, ովքեր ժառանգատուի մահվան օրվա դրությամբ եղել են հաշվառված նույն տանը և նրա մահից հետո շարունակում են բնակվել այնտեղ,

- ժառանգության իրավունքի օբյեկտ են համարվում բանկերում եղած ավանդները, անձնական և գույքային ապահովագրության գծով ապահովագրական գումարները, պետական փոխառության պարտատոմսերը, աշխատավարձի գումարները, կենսաթոշակները.

դ) ֆիզիկական անձինք` թոշակների և նպաստների ստացման վերաբերյալ լիազորագրերը վավերացնելու համար.

ե) մայրերը` բազմազավակության շքանշաններով և մեդալներով իրենց պարգևատրելու մասին փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու համար.

զ) այն քաղաքացիների ժառանգները, ովքեր իրենց աշխատանքի (ծառայության) վայրում կազմակերպությունների հաշվին ապահովագրված են եղել դժբախտ պատահարի հետևանքով մահվան կամ զոհվելու դեպքերից` ապահովագրական վարձատրության ժառանգման իրավունքը հաստատող վկայագիր տալու համար.

է) երկրորդ աշխարհամարտի հաշմանդամները և այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, կոնտուզիայի, խեղման կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով, նախկին պարտիզան հաշմանդամները, ինչպես նաև կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան զինծառայողների` վերը նշված խմբերին հավասարեցված մյուս հաշմանդամները, երկրորդ աշխարհամարտում Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս զոհված կամ անհայտ կորած անձանց ընտանիքի անդամները` վերոհիշյալ հիմքերով արտոնություններ վերապահելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու համար.

ը) (կետն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-27-Ն)

թ) սեփականատերերն ու օգտագործողները` կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման պայմանագրերը վավերացնելու համար.

ժ) ֆիզիկական անձինք` պետական սեփականություն համարվող բնակարանների անհատույց մասնավորեցման (նվիրատվության) պայմանագրի վավերացման համար.

ժա) սեփականատերը` օրենքով նախատեսված դեպքերում սեփականության իրավունքով անհատույց տրամադրված պետական սեփականություն համարվող հողամասերի օտարման պայմանագրերը վավերացնելու համար.

ժբ) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք` իրենց զբաղեցրած համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերը վավերացնելու համար.

ժգ) սեփականատերերը և օգտագործողները՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225 հոդվածով սահմանված բնակելի տարածության օգտագործման պայմանագրերը վավերացնելու համար.

ժդ) Հայաստանի Հանրապետության պետական ծրագրերի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիա) պայմանագրերը վավերացնելու համար.

ժե) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու համար.

ժզ) ռազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) կամ դատարանի կողմից մահացած ճանաչված զինծառայողի կամ այլ քաղաքացու ժառանգի դիմումի հիման վրա ժառանգության ընդունման կամ դրանից հրաժարման, ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիր տրամադրելու, սույն օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ (բացառությամբ նվիրատվության պայմանագրերի վավերացման), 17-րդ և 21.2-րդ մասերով նախատեսված նոտարական գործողություններ իրականացնելու համար:

(24-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, 12.10.99 ՀՕ-4, 30.05.00 ՀՕ-67, 15.12.00 ՀՕ-136, 09.10.01 ՀՕ-234, խմբ. 12.06.02 ՀՕ-375-Ն, լրաց. 04.10.05 ՀՕ-198-Ն, 16.07.20 ՀՕ-389-Ն, 19.04.21 ՀՕ-177-Ն)

(19.04.21 ՀՕ-177-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

 

Հոդված 25. Քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի գծով արտոնությունները

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) կրթության համակարգի մարմինները, անչափահասների գործերով հանձնաժողովները` ծնողազուրկ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բոլոր տեսակի գիշերօթիկ հիմնարկներ և ուսումնական հաստատություններ ուղարկելու կապակցությամբ ծննդյան վկայականների կրկնօրինակներ տալու համար.

բ) քաղաքացիները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման ժամանակ, գրանցող մարմնի աշխատակցի թույլ տված սխալների հետ կապված, գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու դեպքերում` նոր վկայականներ տալու համար.

գ) ամուսինները` ամուսնության գրանցման ժամանակ իրենցից մեկի ազգանունը որպես ամուսնական ընդհանուր ազգանուն ընտրելու դեպքում.

դ) անչափահաս երեխաների ակտային գրանցումներում ծնողի ազգանունը կամ անունը փոփոխելու կապակցությամբ կատարվող ուղղումների համար:

ե)

զ)

է)

ը)

(հոդվածը 19.01.21 ՀՕ-68-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 16.05.2021 թվականին)

 

Հոդված 26. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի և մատուցվող ծառայությունների, ինչպես նաև հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները

(վերնագիրը լրաց. 28.12.98 ՀՕ-277)

 

1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու, Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար պետական տուրքի վճարումից ազատվում են.

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներն ու նրանց ընտանիքի անդամները.

բ) Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական և տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական ու տեխնիկական (այլ) բնույթի իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր).

գ1) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող, աշխատող (մանկավարժ, դասախոս) օտարերկրյա անձինք.

դ) (ենթակետն ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-49-Ն)

ե) (ենթակետն ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-49-Ն)

զ) մինչև 18 տարեկան անձինք.

է) դիվանագիտական անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները.

ը) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահիուղղ, սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձինք և պատվիրակությունների անդամները.

թ) փախստականի կարգավիճակ ստացած անձի` Հայաստանի Հանրապետություն ժամանող մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր).

ժ) ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:

2. Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են.

ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-49-Ն)

գ) (ենթակետն ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-49-Ն)

դ) քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով որպես կողմ, վկա կամ փորձագետ Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների դատարաններ կամ նախաքննական մարմիններ հրավիրվող անձինք:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր (բացառությամբ կենսաչափականի) տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

3.1. Նույնականացման քարտ տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և առաջին անգամ նույնականացման քարտ ստացող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք 16 տարին լրանալուց հետո չեն ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ տեղեկանք տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) միայնակ կենսաթոշակառուները.

բ) առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները.

գ) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձինք:

5. Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձի ծնողներին, ամուսնուն, զավակին, քրոջը կամ եղբորը Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ տալու, կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարաձգելու, ինչպես նաև հաշվառելու համար պետական տուրքը նվազեցվում է 60 տոկոսի չափով: Սույն մասով նախատեսված արտոնությունից օգտվելու համար պահանջվող` Հայաստանի Հանրապետությունում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձանց ծնող, ամուսին, զավակ, քույր կամ եղբայր հանդիսանալու փաստը հավաստող փաստաթղթերի ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(26-րդ հոդվածը լրաց. 19.11.02 ՀՕ-462-Ն, 01.12.03 ՀՕ-46-Ն, 03.03.04 ՀՕ-50-Ն, 01.06.06 ՀՕ-116-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-49-Ն, լրաց. 28.11.07 ՀՕ-254-Ն, 10.05.11 ՀՕ-149-Ն, 24.10.12 ՀՕ-185-Ն, 19.06.13 ՀՕ-65-Ն, 11.12.13 ՀՕ-138-Ն)

 

Հոդված 27. Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի գծով արտոնությունները

(վերնագիրը փոփ. 17.11.17 ՀՕ-202-Ն)

 

Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) արտահանվող մշակութային արժեքների հեղինակը, իսկ հեղինակի մահից հետո նրա մահվան հաջորդ տարվա հունվարի 1-ից սկսած` 50 տարվա ընթացքում, նրա ժառանգները.

բ) Հայաստանի Հանրապետության, այլ պետությունների պետական պարգևներով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների պարգևներով պարգևատրված անձինք` այդ պարգևների գծով` համապատասխան հիմնավորող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում.

գ) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հեղինակի խնամակալը կամ հոգաբարձուն.

դ) պետության և (կամ) համայնքների սեփականությունը հանդիսացող թանգարանները, արխիվները, գրադարանները, մշակութային արժեքների այլ պահոցներն իրենց հավաքածուներում (ֆոնդերում) մշտապես պահպանվող մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելիս օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում.

ե) երաժշտական համույթները, երաժիշտ կատարողները հյուրախաղերի կամ ուսումնառության մեկնելիս հայրենական կամ արտասահմանյան վարպետների ձեռքով պատրաստված ժամանակավոր արտահանվող երաժշտական գործիքների և նվագարանների համար՝ օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում.

զ) (ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

Այն անձինք, ովքեր պետությանը նվիրաբերել են մշակութային արժեքներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված են կամ ենթակա են գրանցման պետական պահպանական ցուցակներում կամ գրանցամատյաններում, նվիրաբերված յուրաքանչյուր արժեքի դիմաց ազատվում են (մեկ անգամ) արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի վճարումից:

(27-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, խմբ., լրաց., փոփ. 13.12.00 ՀՕ-123, խմբ. 06.12.04 ՀՕ-177-Ն, փոփ. 17.11.17 ՀՕ-202-Ն)

Հոդված 28. Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները

(վերնագիրը փոփ. 26.10.99 ՀՕ-14, 13.12.00 ՀՕ-123, 29.04.10 ՀՕ-62-Ն, լրաց. 08.12.17 ՀՕ-234-Ն)

 

Պետության կողմից գաղտնի ճանաչված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրք չի վճարվում:

Արտոնագրատիրոջ կողմից՝ գյուտի կամ օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի իրավատիրոջ կողմից՝ արդյունաբերական նմուշի օգտագործման իրավունքը ցանկացած այլ անձի տալու պատրաստակամության մասին հայտարարության հրապարակումից հետո տրված յուրաքանչյուր լիցենզիայի համար դրան հաջորդող տարվանից արտոնագիրն ուժի մեջ պահելու պետական տուրքը նվազեցվում է 10 տոկոսով, բայց 50 տոկոսից ոչ ավելի:

Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի, oգտակար մոդելի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված, արդյունաբերական նմուշի, բույսերի սորտերի, գրանցման և դրա նկատմամբ իրավունքները գործողության մեջ պահելու հետ կապված` սույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ», «թ», «ժա»-«ժդ», «ժէ»-«իա» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-«դ», «է»-«ժ», «ժբ»-«ժէ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ»-«ժե» ենթակետերով նախատեսված պետական տուրքերը, ինչպես նաև ապրանքային նշանների (բացառությամբ կոլեկտիվ և հավաստագրային ապրանքային նշանների) գրանցման և վկայական ստանալու հետ կապված` սույն oրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի «ա»-«ժդ» և «ժը» ենթակետերով սահմանված պետական տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք` 50 տոկոս զեղչով:

Արտոնագրված գյուտի, օգտակար մոդելի, գրանցված արդյունաբերական նմուշի, բույսերի սորտերի, օգտագործման մասին լիցենզային պայմանագիր գրանցելու պահից տվյալ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար հետագա տարեկան պետական տուրքը վճարվում է լրիվ դրույքաչափով:

(28-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.10.99 ՀՕ-14, փոփ., խմբ. 13.12.00 ՀՕ-123, փոփ. 29.05.02 ՀՕ-358-Ն, 24.11.04 ՀՕ-140-Ն, փոփ., խմբ. 10.06.08 ՀՕ-113-Ն, 29.04.10 ՀՕ-62-Ն, լրաց. 28.09.16 ՀՕ-156-Ն, 08.12.17 ՀՕ-234-Ն)

(հոդվածը 03.03.21 ՀՕ-110-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.07.2021 թվականին)


 

Հոդված 281

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ ՏԱԼՈՒ և ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ուսումնական հաստատություններն ազատվում են զենք ձեռք բերելու լիցենզիաների և զենք պահելու և օգտագործելու թույլտվությունների համար նախատեսված պետական տուրքի վճարումներից:

Զենքով պարգևատրված անձինք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Սահմանադրական դատարանի դատավորները, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, դատավորները, դատախազները, քննիչները, գլխավոր դատախազի որոշմամբ` դատախազության մյուս աշխատողները, ինչպես նաև պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողները և կենսաթոշակի անցած աշխատակիցներն ազատվում են իրենց ժամանակավորապես հատկացված զենքը պահելու և կրելու թույլտվության համար նախատեսված պետական տուրքի վճարումներից:

(281-րդ  հոդվածը լրաց. 02.05.01 ՀՕ-181, փոփ. 17.01.18 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 28.2.

Մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար պետական տուրքի գծով արտոնությունները

 

1. Սույն օրենքի 19.9-րդ հոդվածով սահմանված պետական տուրքից ազատվում են՝

1) Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքները: Օրենսդրությամբ (այդ թվում` միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որակում է վարչապետի ստեղծած՝ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովը.

2) միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները` այդ փոխադրումների իրականացման ժամանակ.

3) ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման կամ մաքսատուրքերի և հարկերի վճարումից ազատմամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները.

4) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող` Միության անդամ պետություններում հաշվառված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները.

5) ցուցադրման նպատակով «Ժամանակավոր արտահանում» կամ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված, ինչպես նաև դրանց ժամկետի ավարտից հետո համապատասխանաբար «Վերաներմուծում» և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգերով վերաձևակերպված՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները.

6) մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող` ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները.

7) «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները:

2. Սույն հոդվածով սահմանված արտոնություններից բացի, այլ արտոնություններ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության օրենքով:

(28.2-րդ հոդվածը լրաց. 14.11.19 ՀՕ-230-Ն, խմբ., լրաց. 29.12.20 ՀՕ-505-Ն)

 

Հոդված 29. Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները


Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար պետական տուրքի վճարումից ազատվում են՝

ա) մինչև 12 տարեկան երեխաները.

բ) տարանցիկ ուղևորները.

գ) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձը, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիները, Խորհրդային Միության հերոսները և Փառքի երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք, Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները.

դ) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից մինչև 450 կիլոմետր շառավղով օդային փոխադրումների իրականացման դեպքում` օդային տրանսպորտի միջոցով մեկնող ֆիզիկական անձինք.

ե) Գյումրու «Շիրակ» օդանավակայանի օդային ուղևորները.

զ) օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, որոնք սույն կետով սահմանված արտոնության ժամկետներում մեկնում են այդ ուղղությամբ առաջին թռիչքի մեկնարկի պահին նախորդող վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով օդանավակայաններ առևտրային ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների միջոցով, եթե այդ ավիաընկերությունները դեպի այդ նույն օդանավակայաններ չվերթեր են իրականացնում IATA ամառային և ձմեռային ժամանակահատվածներում:

Սույն կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմանները բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից: Սույն կետով սահմանված արտոնությունների կիրառման համապատասխան ժամկետների, այդ թվում՝ երկարաձգման, ավիափոխադրողի, չվերթերի հաճախականության պահանջների և չսպասարկվող ուղղության վերաբերյալ, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը, մարդու իրավունքների պաշտպանը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ հայտ ներկայացրած՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետով սահմանված լրատվական գործունեություն իրականացնողները, որոնց հայտի հիման վրա տրամադրված հասանելիությունը օրենքով նախատեսված կարգով չի սահմանափակվել: Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա և ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են նաև դատական իշխանության մարմինները, Հայաստանի Հանրապետության դատախազական մարմինները, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինները, նոտարները, բանկերը և այլ կազմակերպություններ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության համար պետական տուրքի վճարումից ազատվում են սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների մասով:

Պետական իրավասու մարմինները կալանք և (կամ) արգելանք դնելու միջոցով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար ազատվում են պետական տուրքի վճարումից:

Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` բնակելի նշանակության անշարժ գույքի (բացառությամբ առանձին միավոր հանդիսացող ավտոտնակների) և գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման, այդ թվում՝ այդ գործընթացի ժամանակ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման կամ վարձակալության պայմանագրերի պետական գրանցման համար սեփականատերերը ազատվում են պետական տուրքի վճարումից:

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի վճարումից ազատվում են պետական սեփականություն համարվող բնակելի նշանակության անշարժ գույք անհատույց ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար:

Օրենքով նախատեսված դեպքերում սեփականության իրավունքով անհատույց տրամադրված պետական սեփականություն համարվող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելիս սեփականատերերն ազատվում են պետական տուրքի վճարումից:

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած` իրենց զբաղեցրած համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքների նկատմամբ սահմանված կարգով վարձակալ ճանաչված անձինք ազատվում են այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի վճարումից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225 հոդվածով սահմանված դեպքերում բնակելի տարածության օգտագործման իրավունքը գրանցելու համար սեփականատերերը և օգտագործողներն ազատվում են պետական տուրքի վճարումից:

Հայաստանի Հանրապետության պետական ծրագրերի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիա) պայմանագրերով սեփականության իրավունքը գրանցելու համար սեփականատերերն ազատվում են պետական տուրքի վճարումից:

Իրավաբանական անձն ազատվում է վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման համար, նոր խմբագրությամբ կանոնադրության պետական գրանցման կամ իր առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի նոր խմբագրությամբ կանոնադրության պետական հաշվառման համար պետական տուրքի վճարումից, եթե պետական գրանցումը կամ հաշվառումը պայմանավորված է պետական ռեգիստրում գրանցումից կամ հաշվառումից հետո ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն վերակազմակերպվելու կամ կանոնադրությունն օրենքին համապատասխանեցնելու՝ օրենքով սահմանված անհրաժեշտությամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկերում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար սույն օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ կետով սահմանված վճարները գանձվում են 50 տոկոսի չափով:

Անշարժ գույքի պետական ռեգիստրի հետ պետական գրանցման համար օրենքով նախատեսված տուրքը տարաժամկետ կարգով վճարելու պայմանագրի հիման վրա համայնքի ղեկավարի որոշմամբ օրինական ճանաչված ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակի և համապատասխան հողամասի նկատմամբ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման համար սույն օրենքով նախատեսված տուրքի գումարը վճարվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից՝ երկու տարվա ընթացքում, եռամսյակային պարբերականությամբ՝ պետական տուրքի մեկ ութերորդի չափով:

(29-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, լրաց., փոփ. 12.10.99 ՀՕ-4, լրաց. 30.05.00 ՀՕ-67, 15.12.00 ՀՕ-136, 09.10.01 ՀՕ-234, փոփ. 12.06.02 ՀՕ-375-Ն, լրաց. 04.10.05 ՀՕ-198-Ն, 01.06.06 ՀՕ-116-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-241-Ն, լրաց. 19.03.12 ՀՕ-131-Ն, 17.12.14 ՀՕ-223-Ն, 16.12.15 ՀՕ-192-Ն, խմբ., փոփ., լրաց. 20.10.16 ՀՕ-167-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-33-Ն, 14.11.19 ՀՕ-215-Ն, 09.12.19 ՀՕ-258-Ն, փոփ., լրաց. 06.03.20 ՀՕ-146-Ն, խմբ. 19.01.21 ՀՕ-41-Ն)

(19.01.21 ՀՕ-41-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

 

Հոդված 30. Նոտարական կարգով վավերացվող գործարքների համար մի կողմին պետական տուրքից ազատելու դեպքում պետական տուրքի վճարումը

(հոդվածն ուժը կորցրել է 12.10.99 ՀՕ-4)

 

Հոդված 31. Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնությունների սահմանումը

 

Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետը` սույն օրենքի 14 հոդվածի 8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները` պետական տուրքերի բոլոր տեսակների գծով` վճարողի փոխարեն պետական տուրքը վճարելու միջոցով.

գ) դատարանները կամ դատավորները` սույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից.

գ1) Սահմանադրական դատարանը` ելնելով դիմողի գույքային դրությունից.

դ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, դեսպանը կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը` սույն օրենքի 15 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով վճարողի գույքային դրությունից.

ե) պետական տուրքի վճարման գծով այլ արտոնությունները սահմանվում են օրենքով:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ազատվում է սույն օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարումից:

Համահայկական բանկն ազատվում է գրանցման և լիցենզավորման համար սույն օրենքով սահմանված պետական տուրքի վճարումից:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման ստեղծված հատուցման հիմնադրամն ազատվում է սույն օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարումից:

(31-րդ հոդվածը լրաց., փոփ. 06.07.98 ՀՕ-237, լրաց. 28.12.98 ՀՕ-277, լրաց. 13.12.00 ՀՕ-123, 08.04.08 ՀՕ-27-Ն, 26.12.08 ՀՕ-33-Ն, 15.12.16 ՀՕ-254-Ն, 17.01.18 ՀՕ-45-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-280-Ն)

(հոդվածը 19.04.21 ՀՕ-177-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)

(19.04.21 ՀՕ-177-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

Պետական տուրքը հաշվարկելու, վճարելու, վերադարձնելու կարգը եվ պաշտոնատար անձանց պատասխանատվությունը դրանք պահպանելու համար

 

Հոդված 32. Պետական տուրքի գանձումը

 

Պետական տուրքը գանձվում է մինչև համապատասխան ծառայության մատուցումը կամ գործողության իրականացումը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ կամ վճարողին պետական տուրքի գծով արտոնություն տրված չէ: Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, գործունեության իրականացման թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման, գործունեության իրականացման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, գործունեության իրականացման թույլտվության վերաձևակերպման համար պետական տուրք սահմանված լինելու դեպքում համապատասխան ծառայության մատուցում կամ գործողության իրականացում է համարվում լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, գործունեության իրականացման թույլտվության իրավունքը հավաստող փաստաթուղթը, գործունեության իրականացման թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված գործունեության իրականացման թույլտվության իրավունքը հավաստող փաստաթուղթը, վերաձևակերպված գործունեության իրականացման թույլտվության իրավունքը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները հայտատուին պատշաճ ձևով ուղարկելը կամ հանձնելը:

Օրենքով սահմանված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրք սահմանված լինելու դեպքում համապատասխան ծառայության մատուցում կամ գործողության իրականացում է համարվում լիազոր մարմնի կողմից համապատասխան անձին հաշվառելը:

Մարդատար-տաքսի մեկից չորս ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները, մարդատար-տաքսի ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորսից ավելացնելու դեպքում պարտավոր են վճարել պետական տուրք՝ բազային տուրքի 100-ապատիկի չափով: Պետական տուրքը պետք է վճարվի մինչև ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորսից ավելի դառնալը: Սույն պարբերությամբ սահմանված դեպքում, անկախ պետական տուրքի վճարման ամսաթվից, լիցենզիայի համար տարեկան հերթական պետական տուրքը վճարվում է սույն օրենքի 34 հոդվածով սահմանված ժամկետում: Անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները մարդատար-տաքսի ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորսից ավելի դառնալու դեպքում հերթական տարեկան պետական տուրքը վճարում են սույն օրենքի 19 հոդվածի 15.5-րդ ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված դրույքաչափով:

Անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները մարդատար-տաքսի ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորս և պակաս դառնալու դեպքում տարեկան հերթական պետական տուրքը վճարում են սույն օրենքի 34 հոդվածով սահմանված ժամկետում՝ սույն օրենքի 19 հոդվածի 15.5-րդ ենթակետի առաջին պարբերությամբ սահմանված դրույքաչափով:

Պետական տուրքի հաշվարկման և գանձման նպատակով գործողությունների կատարման և ծառայությունների մատուցման պահ է ճանաչվում դրանց ավարտման պահը:

Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտային միջոցներով մեկնող ֆիզիկական անձանց ելքի դեպքում ծառայության մատուցման պահ է համարվում թռիչքի պահը:

Պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող մի քանի գործողություններ միաժամանակ կատարելու կամ ծառայություններ մատուցելու դեպքում պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուրի համար առանձին, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, և փոխանցվում համապատասխան բանկային հաշվին: Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ բան սահմանված չլինելու դեպքում, պետական տուրքի տեսակի, վճարողի անվան, գումարի փոխանցման բանկային հաշվի համարի և վճարման ամսաթվի նշումով, մնում է պետական տուրք գանձող մարմնում` համապատասխան գործողությունների կատարումը կամ ծառայությունների մատուցումը հաստատող գործերին կցված: Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների իրականացրած գործողությունների և մատուցված ծառայությունների համար գանձված (այդ թվում` կանխիկ) պետական տուրքի գումարները համապատասխան գործողություններ կատարող կամ ծառայություններ մատուցող մարմինները բանկ են մուծում (բյուջե փոխանցում) համապատասխան գործողությունների կատարման, ծառայությունների մատուցման հաջորդող ամսվա առաջին երկու բանկային օրվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը սահմանում և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցնում է պետական տուրքի այն տեսակները, որոնք գանձող մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից կարող է իրականացվել կանխիկ: Այդ դեպքում գանձված (ստացված) պետական տուրքի գումարները համապատասխան գործողություններ կատարող կամ ծառայություններ մատուցող մարմինները (դրանց պատասխանատու պաշտոնատար անձինք) բանկ են մուծում (բյուջե փոխանցում) համապատասխան գործողությունների կատարման, ծառայությունների մատուցման հաջորդ երկու բանկային օրվա ընթացքում, բացառությամբ, երբ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով մեկնող ֆիզիկական անձանց ելքի դեպքում պետական տուրքի գանձման լիազորությունը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պատվիրակվել է կազմակերպություններին, որի դեպքում պետական տուրքի գումարները պետական բյուջե են փոխանցվում կառավարության սահմանած կարգով: Այս դեպքում Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողները և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված օտարերկրյա ավիափոխադրողների ներկայացուցչությունները ուղևորների փոխադրման տոմսի մեջ ներառված պետական տուրքի գումարները պետական բյուջե են փոխանցում ոչ ուշ, քան փաստացի թռիչքի օրվան հաջորդող 10 բանկային օրվա ընթացքում, իսկ ոչ կանոնավոր օդային փոխադրումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություններ չունեցող օտարերկրյա կազմակերպությունների կողմից օդային փոխադրումներ իրականացնելու դեպքում փաստացի թռիչքի օրվան հաջորդող 10 բանկային օրվա ընթացքում պետական տուրքի գումարները հաշվարկում և պետական բյուջե են փոխանցում օդանավակայանները շահագործող կազմակերպությունները` անկախ օդային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններից փոխանցումների ստացումից:

Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական տուրքի գանձման լիազորությունը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է պատվիրակվել ձեռնարկություններին, կազմակերպություններին: Այդ դեպքում դրանց իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով տվյալ ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից կարող են սահմանվել վճարներ, (բացառությամբ օդային փոխադրումների տոմսերի վաճառք և օդային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին պետական տուրքի գանձման լիազորությունը պատվիրակված լինելու դեպքերի)որոնց չափը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ:

Օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ բաժնի 14.2.1-14.2.5-րդ կետերով սահմանված պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր եռամսյակ` մինչև տվյալ եռամսյակի սկզբին նախորդող ամսվա 25-ը ներառյալ, բացառությամբ լիցենզիայի տրման համար վճարվող առաջին պետական տուրքի, որի վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հետևյալ չափով` օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ բաժնի 14.2.1-14.2.5-րդ կետերով սահմանված պետական տուրքի տարեկան գումարի մեկ տասներկուերորդի և լիցենզիայի տրման ամսվանից մինչև տվյալ եռամսյակի վերջին ամիսն ընկած ժամանակահատվածում ներառված, այդ թվում` ոչ ամբողջական, ամիսների թվի արտադրյալով:

Սույն օրենքի 19.9-րդ հոդվածով սահմանված պետական տուրքը վճարվում է՝

ա) մաքսային ընթացակարգերի շրջանակներում, բացառությամբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի, ինչպես նաև ժամանակավոր պահպանության համար՝ մինչև ապրանքները բաց թողնելու պահը.

բ) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի շրջանակներում՝ մինչև մաքսային տարանցման ավարտը.

գ) մաքսային ուղեկցման համար՝ մինչև մաքսային ուղեկցումը փաստացի սկսելը.

դ) նախնական որոշումների համար՝ մինչև մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրումը:

Սույն օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված պետական տուրքի գումարները պետական բյուջե են վճարվում այդ հոդվածներով սահմանված ժամկետներում:

(32-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, փոփ. 13.12.00 ՀՕ-123, լրաց. 25.12.06 ՀՕ-49-Ն, 26.12.08 ՀՕ-241-Ն, փոփ. 20.05.10 ՀՕ-85-Ն, լրաց. 08.12.10 ՀՕ-203-Ն, 06.12.12 ՀՕ-232-Ն, 29.04.13 ՀՕ-49-Ն, խմբ. 23.12.13 ՀՕ-133-Ն, լրաց. 20.11.14 ՀՕ-171-Ն, 13.11.15 ՀՕ-124-Ն, խմբ. 29.06.16 ՀՕ-123-Ն, լրաց. 20.10.16 ՀՕ-167-Ն, փոփ., լրաց. 25.06.19 ՀՕ-69-Ն, լրաց. 14.11.19 ՀՕ-230-Ն)

 

Հոդված 33. Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքը գանձելու առանձնահատկությունները

(վերնագիրը փոփ. 26.10.99 ՀՕ-14, 13.12.00 ՀՕ-123, 29.04.10 ՀՕ-62-Ն, լրաց. 08.12.17 ՀՕ-234-Ն)

 

Արդյունաբերական սեփականության օբյեկտի, ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի հայտը մի քանի ինքնուրույն հայտերի բաժանելու դեպքում յուրաքանչյուր զատված հայտի համար պետական տուրքերը վճարվում են այնպես, ինչպես առանձին ինքնուրույն հայտի համար:

Եթե սույն օրենքի 18 հոդվածով նախատեսված որևէ գործողության համար վճարված տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափերին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման` այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում:

Գյուտի, օգտակար մոդելի, արտոնագիր տալու համար, արդյունաբերական նմուշի, բույսերի սորտերի, ապրանքային նշանների գրանցման և վկայագիր տալու, աշխարհագրական նշումների և ծագման տեղանունների գրանցման և (կամ) օգտագործման վկայագիր տալու, երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման տալու համար պետական տուրքերը վճարվում են այդ մասին լիազորված պետական կառավարման մարմնի որոշումը ստանալու օրվանից եռամսյա ժամկետում: Նշված տուրքերը կարող են վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում դրանց չափերն ավելացվում են 50 տոկոսով, բացառությամբ ապրանքային նշանների գրանցման և վկայագիր տալու համար տուրքերի, որոնց չափերն ավելացվում են 20 տոկոսով:

Գյուտի, օգտակար մոդելի իրավական պահպանության հետ կապված տարեկան պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության լրիվ տարվա համար: Տարեկան պետական տուրքի առաջին վճարումը կատարվում է մինչև արտոնագրի գործողության երկրորդ տարվա սկիզբը կամ արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ մեկտեղ: Արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների պահպանության ժամկետի երկարաձգման պետական տուրքերը վճարվում են յուրաքանչյուր հինգ տարվա համար, որոնց հաշվարկն իրականացվում է հայտի ներկայացման թվականից սկսած, ընդ որում, առաջին հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է արդյունաբերական նմուշի վկայագիր տալու համար պետական տուրքի հետ միասին: Յուրաքանչյուր հաջորդ հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է դրան նախորդող տարվա ընթացքում:

Սույն օրենքի 18 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի «ե» ենթակետերով սահմանված պետական տուրքերը ենթակա են վճարման արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ մեկտեղ:

Եթե արտոնագիր կամ վկայագիր տալու համար պետական տուրքը վճարվել է սահմանված ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում՝ սույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ 50 տոկոսով ավելացված դրույքաչափով, ապա դրա հետ մեկտեղ վճարման ենթակա այլ պետական տուրքերի դրույքաչափերը չեն փոխվում:

Արտոնագրի գործողության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության ընթացիկ տարվա ընթացքում: Արդյունաբերական նմուշների նկատմամբ իրավունքների գործողության յուրաքանչյուր հաջորդ հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է իրավունքների ընթացիկ գործողության հինգերորդ տարվա ընթացքում: Նշված պետական տուրքերը կարող են վճարվել նաև սահմանված ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում դրանց չափն ավելացվում է 50 տոկոսով:

Ապրանքային նշանի գրանցման գործողության, ինչպես նաև աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքը վճարվում է դրանց գործողության տասներորդ տարվա ընթացքում: Պետական տուրքը կարող է վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով, բացառությամբ ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու համար տուրքի, որի չափն ավելացվում է 20 տոկոսով:

(մասն ուժը կորցրել է 10.06.08 ՀՕ-113-Ն)

Սույն հոդվածի երկրորդ, երրորդ, չորրորդ, վեցերորդ և յոթերորդ մասերով սահմանված ժամկետներում վճարված պետական տուրքի վճարումը հաստատող  փաստաթուղթը պետական տուրք գանձող մարմին է ներկայացվում ոչ ուշ, քան տվյալ ժամկետի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետում վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացնելու դեպքում տվյալ պետական տուրքը համարվում է չվճարված, և համապատասխան գործողությունը չի կատարվում, կամ ծառայությունը չի մատուցվում:

(33-րդ հոդվածը լրաց., փոփ. 28.12.98 ՀՕ-277, փոփ. 26.10.99 ՀՕ-14, փոփ., խմբ. 13.12.00 ՀՕ-123, փոփ., լրաց., խմբ. 10.06.08 ՀՕ-113-Ն, փոփ. 29.04.10 ՀՕ-62-Ն, լրաց. 28.09.16 ՀՕ-156-Ն, 08.12.17 ՀՕ-234-Ն)

(հոդվածը 03.03.21 ՀՕ-110-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.07.2021 թվականին)

 

Հոդված 34. Պատասխանատվությունը պետական տուրքը ճիշտ հաշվարկելու և ժամանակին գանձելու համար

Պետական տուրքը հաշվարկում և գանձում են սույն օրենքով սահմանված ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձինք:

Պետական տուրքը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատասխանատվությունը դրվում է համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա, իսկ գումարները կանխիկ գանձված (ստացված) լինելու դեպքում` դրանք ժամանակին բյուջե փոխանցելու պատասխանատվությունը դրվում է պետական տուրք գանձող մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի վրա, իսկ պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից պետական տուրք գանձող մարմնում ստուգմամբ հայտնաբերելու դեպքում (տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ համարվող ծառայությունների կամ գործողությունների դեպքում` առաջին տարեկան պետական տուրքի մասով)` պետական տուրք գանձող մարմնի վրա:

Սույն օրենքով սահմանված տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչև առաջիկա տարին սկսելը` լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների, որակավորման վկայականների) վրա նշված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների, որակավորման վկայականների) տրման կամ օրենքով սահմանված դեպքերում գործունեության որոշ տեսակներ իրականացնելու վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման ամսաթվից ոչ ուշ:

Գործունեության արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողությունը կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցնելու, դադարեցնելու (բացառությամբ տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքերի) մասին լիազոր մարմինների որոշումները վերադասության կամ դատական կարգով անվավեր ճանաչվելու դեպքում սույն մասով սահմանված տարեկան պետական տուրքի վճարման ժամկետը երկարաձգվում է արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողությունը կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցնելու, դադարեցնելու որոշման ընդունման օրվանից մինչև այդ որոշումն անվավեր ճանաչվելու մասին ակտն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածով:

Օրենքի 32 հոդվածով սահմանված կարգով պետական տուրքի գանձման լիազորությունը կազմակերպություններին պատվիրակված լինելու դեպքում, եթե սույն օրենքով սահմանված ժամկետներում դրանց կողմից չվճարված պետական տուրքի գումարը գերազանցում է 5.0 մլն դրամը, պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի ղեկավարը կազմակերպությունների բանկային հաշիվների նկատմամբ կիրառում է արգելանք` ապահովելով պետական տուրքի գծով պարտավորությունների կատարումը: Ընդ որում, նշված արգելանքից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի ղեկավարը հրաժարվել չի կարող, քանի դեռ պետական տուրքի գծով պարտավորություններն ամբողջությամբ կատարված չեն:

Սույն օրենքի 19 հոդվածի 15.6-րդ ենթակետով սահմանված ամսական կամ եռամսյակային հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա ամսվա կամ եռամսյակի համար կատարվում է համապատասխանաբար մինչև առաջիկա ամիսը կամ եռամսյակը սկսելը` լիազոր մարմնի կողմից համապատասխան լիցենզիայի վրա նշված լիցենզիաների տրման ամսաթվից ոչ ուշ:

(34-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, փոփ., լրաց. 14.12.01 ՀՕ-283, խմբ., լրաց. 15.12.05 ՀՕ-11-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-241-Ն, լրաց., փոփ. 26.02.13 ՀՕ-14-Ն, լրաց. 20.11.14 ՀՕ-171-Ն, 13.11.15 ՀՕ-124-Ն, 21.12.17 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 35. Պատասխանատվությունը պետական տուրքի գանձումն ուշացնելու համար

Պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են նրանցից (իսկ պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից պետական տուրք գանձող մարմնում համալիր հարկային ստուգմամբ հայտնաբերելու դեպքում` պետական տուրք գանձող մարմնից) բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.075 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ:

Պետական տուրք գանձող պաշտոնատար անձինք (պետական տուրք գանձող մարմինները) սահմանված ժամկետում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները, ինչպես նաև դրանց համար սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված տույժերը բյուջե են վճարում լիազորված մարմնի կողմից համապատասխան ակտի ամսաթվին հաջորդող տասն օրվա ընթացքում:

Սույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի, սույն օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված պետական տուրքի գումարների վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.075 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին: Տարեկան պետական տուրք, ինչպես նաև սույն օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված պետական տուրք վճարողները սահմանված ժամկետում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները, ինչպես նաև դրանց համար սույն հոդվածին համապատասխան հաշվարկված տույժերը բյուջե են վճարում լիազորված մարմնի համապատասխան ակտի ամսաթվին հաջորդող տասն օրվա ընթացքում:

Պետական տուրքի չգանձված կամ չվճարված գումարների, ինչպես նաև դրանց համար սույն օրենքով սահմանված տույժերի գանձումը կատարվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

Տարեկան պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթում վճարման նպատակը (լիցենզիայի, թույլտվության, արտոնագրի կամ որակավորման վկայականի համարը և պարտավորության ժամանակահատվածը, իսկ օրենքով սահմանված դեպքերում գործունեության որոշ տեսակներ իրականացնելու վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման մասով միայն պարտավորության ժամանակահատվածը) չնշելու կամ վճարումից հետո՝ երեսունօրյա ժամկետում, վճարման նպատակի վերաբերյալ գրավոր հայտարարություն լիազոր մարմին չներկայացնելու դեպքում տարեկան պետական տուրք վճարողի կողմից վճարված տարեկան պետական տուրքի գումարների հաշվին առաջին հերթին մարվում են հերթական տարեկան պետական տուրքի գումարները (ըստ դրանց վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության), ապա սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքի տույժերի գծով պարտավորությունները: Սույն մասում նշված ժամկետում գրավոր հայտարարություն չներկայացնելու կամ ներկայացված հայտարարությունում նշված վճարման նպատակը նոր հայտարարությամբ փոփոխելու դեպքում տարեկան պետական տուրքի պարտավորությունները վերահաշվարկման ենթակա չեն:

Լիցենզիաների, արտոնագրերի, թույլտվությունների և որակավորման վկայականների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործողության ծանուցված գործունեության ժամկետներից շուտ դրանց գործողության ծանուցված գործունեության դադարեցման դեպքում դադարեցման օրվանից, դիմումի հիման վրա լիցենզիայի, արտոնագրի, թույլտվության կամ որակավորման վկայականի գործողության ծանուցված գործունեության դադարեցման դեպքում դիմումի ներկայացման (դիմումում դադարեցման ավելի ուշ ժամկետ նշված լինելու դեպքում` այդ օրվանից, իսկ դիմումում ավելի վաղ ժամկետ, քան դիմումի ներկայացման օրը նշված լինելու դեպքում` դիմումի ներկայացման օրվանից) օրվանից, եթե այդ դիմումը հետագայում բավարարվել է, իսկ սույն օրենքի 61 հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված դեպքում համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած նախկինում չվճարված հերթական տարեկան պետական տուրքերի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու համար ժամկետանց օրերի տույժեր չեն հաշվարկվում:

Սույն հոդվածով նախատեսված տույժը կիրառվում է ժամանակին չվճարված (չգանձված) պետական տուրքի գումարի նկատմամբ՝ դրա վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար:

(35-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, փոփ. 13.12.00 ՀՕ-123, լրաց. 15.12.05 ՀՕ-11-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-186-Ն, լրաց., փոփ. 26.02.13 ՀՕ-14-Ն, փոփ. 05.12.13 ՀՕ-145-Ն, փոփ., լրաց. 19.11.14 ՀՕ-189-Ն, լրաց. 13.11.15 ՀՕ-124-Ն, փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-294-Ն, լրաց. 25.06.19 ՀՕ-69-Ն)

 

Հոդված 36. Պետական տուրքի վճարումը

 

Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը վճարվում է հայկական դրամով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցնելով կարող է սահմանել և պարտադիր կիրառության մեջ դնել պետական տուրքի վճարման բանկային հաշվարկային փաստաթղթերի (անդորրագրերի) տիպային ձևեր:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման համար պետական տուրքերը կարող են վճարվել արտարժույթով:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքերը արտարժույթով գանձելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված նախորդ տարվա` արժութային շուկաներում ձևավորված միջին տարեկան փոխարժեքը:

Պետական տուրքի դրույքաչափն արտարժույթով հաշվարկելու ժամանակ տվյալ արտարժույթով ամբողջական թիվ ստանալու համար իրականացվում է դրույքաչափի կլորացում: Մինչև 0,5-ի դեպքում դրույքաչափը կլորացվում է դեպի փոքրացում, իսկ 0,5-ից ավելիի դեպքում` դեպի մեծացում:

(36-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, խմբ., լրաց. 25.12.06 ՀՕ-49-Ն, փոփ. 09.04.07 ՀՕ-151-Ն, լրաց. 08.12.10 ՀՕ-203-Ն)

 

Հոդված 36.1.

Պետական տուրքի պարտավորությունների հաշվառումը

 

1. Պետական տուրքի պարտավորությունների (տուրք, տույժ), բացառությամբ սույն օրենքի 19 հոդվածի 15.6-րդ ենթակետով, 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված պետական տուրքի պարտավորությունների, հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը: Սույն օրենքի 19 հոդվածի 15.6-րդ ենթակետով սահմանված պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը: Սույն օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը` այդ պարտավորությունների հաշվառման համար հարկային մարմնում բացված առանձին անձնական հաշվի քարտում:

2. Պետական տուրքերի պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև պետական տուրքերի պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Վճարողի լուծարման դեպքում պետական տուրքերի մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:

3. Պետական տուրքերի պարտավորությունները հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ պետական տուրքի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով):

4. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են պետական տուրքերի առկա պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` տուրքի գումարները, տույժերը:

(36.1-ին հոդվածը լրաց. 08.12.10 ՀՕ-186-Ն, խմբ. 20.11.14 ՀՕ-171-Ն, լրաց. 25.06.19 ՀՕ-69-Ն)

 

Հոդված 37. Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունը

Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինները:

 

Հոդված 38. Պետական տուրքը վերադարձնելը

 

Պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ`

ա) եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ.

ա1) Սահմանադրական դատարանի կողմից դիմումը վերադարձնելու, գործի քննությունը մերժելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում.

բ) դատարանների կողմից դիմումները (բողոքները) վերադարձվելու կամ դրանց ընդունումը մերժվելու, ինչպես նաև նոտարի կողմից նոտարական գործողությունների կատարումը մերժվելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցումը և ուրիշ գործողությունների ու ծառայությունների կատարումը մերժվելու դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.

բ1)

գ) տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության, կամ հայցվորը չի պահպանել տվյալ կատեգորիայի գործի համար վեճը լուծելու սահմանված նախնական արտադատարանական կարգը, կամ հայցը ներկայացրել է անգործունակ անձը.

գ1)

դ) եթե հայցի ենթադրական գինը, որից դատարանը գանձել են պետական տուրքը, գործի քննության ընթացքում ճշտվել է, որի հետևանքով պակասել է հայցի ընդհանուր գինը.

դ1)

ե) գույքն արգելանքից ազատելու մասին հայցը բավարարելու դեպքում.

զ) պետական տուրք գանձող պետական մարմնի կողմից այս կամ այն գործողության կատարումը մերժելու դեպքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ.

է) մինչև համապատասխան գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման ավարտման պահը, պետական տուրքը վճարողի կողմից համապատասխան ծառայություններ ստանալուց կամ գործողություններ կատարելուց հրաժարվելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրք գանձող մարմնի կողմից, սահմանված կարգով, արդեն սկսվել է տևական բնույթ կրող համապատասխան գործողության կատարումը կամ ծառայության մատուցումը, ինչպես նաև սույն օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին կետի 5.1-ին և 11.1-ին ենթակետերով սահմանված գործունեության իրավունք ձեռք բերելու համար վճարված պետական տուրքը.

ը) անչափահաս երեխաներ չունեցող ամուսինների փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության ակտի գրանցման փոխարենուղղ. մուծված պետական տուրքը, եթե գրանցումը չի կատարվել ամուսինների հաշտվելու կամ նրանցից որևէ մեկի չներկայանալու պատճառով.

թ) քաղաքացիական կացության ակտերը կամ նոտարական կարգով վավերացված պայմանագրերը, ժառանգության իրավունքի մասին վկայականները և այլ փաստաթղթերը դատական կարգով անվավեր ճանաչվելու դեպքում.

ժ) արդյունաբերական սեփականության օբյեկտների գրանցման հայտերով փորձաքննության կայացրած որոշումը բողոքարկման խորհրդի կամ դատարանի կողմից անվավեր ճանաչելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է փորձաքննության որոշումն ընդունումից հետո ի հայտ եկած նոր հանգամանքների հիմքերով.

ժա) Հայաստանի Հանրապետությունից մեկնելու փաստաթղթեր ստանալու համար քաղաքացիների վճարած պետական տուրքերը` մինչև մեկնելու թույլտվություն ստանալը արտասահման մեկնելուց հրաժարվելու դեպքում:

Սույն օրենքի 18 հոդվածով նախատեսված և վերադարձման ենթակա պետական տուրքի գումարները վճարողի կողմից, պետական տուրք գանձող մարմնի սահմանած կարգով, կարող են օգտագործվել նույն մարմնի կողմից այլ գործողություն կատարելու կամ ծառայություն մատուցելու համար, եթե վերադարձման ենթակա պետական տուրքի գումարները վճարված են այն հաշվին, որին վճարվում են տվյալ գործողության կատարման կամ ծառայության մատուցման համար սահմանված պետական տուրքի գումարները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվելու կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 162 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվելու դեպքում պետական տուրքը, բայց ոչ ավելի, քան քսան հազար Հայաստանի Հանրապետության դրամ, չի վերադարձվում:

(38-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-277, խմբ., լրաց. 13.12.00 ՀՕ-123, լրաց. 29.05.02 ՀՕ-358-Ն, խմբ. 12.06.02 ՀՕ-375-Ն, 05.12.06 ՀՕ-255-Ն, խմբ., լրաց. 11.12.13 ՀՕ-130-Ն, լրաց. 17.01.18 ՀՕ-45-Ն, փոփ. 09.02.18 ՀՕ-111-Ն, լրաց. 13.06.18 ՀՕ-359-Ն)

(հոդվածը 19.04.21 ՀՕ-177-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)

(19.04.21 ՀՕ-177-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

 

  Հոդված 38.1. Հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն կնքելու հիմքով դատարան վճարված պետական տուրքի վերադարձը

 

Այն դեպքում, երբ հաշտարարությունը նշանակված է դատարանի կողմից, և կողմերը դատարանի կողմից հաշտարարության համար սահմանված ժամկետում կնքում են հաշտության համաձայնություն, վճարված պետական տուրքը վերադարձվում է պետական տուրք վճարած կողմին հետևյալ չափաբաժիններով.

ա) 50 տոկոս, եթե հաշտարարությունը նշանակել է առաջին ատյանի դատարանը.

բ) 40 տոկոս, եթե հաշտարարությունը նշանակել է վերաքննիչ ատյանի դատարանը:

(38.1-ին հոդվածը լրաց. 07.05.15 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 39. Պետական տուրքը վերադարձնելու կարգը

 

Ֆինանսական մարմինների պետական տուրքը վերադարձնում են այն բյուջեից, որին հաշվանցվել է գումարը` ոչ ուշ, քան սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, բացառությամբ օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված տուրքի գումարների: Օդային տրանսպորտային միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված պետական տուրքը ֆիզիկական անձանց է վերադարձվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Պետական տուրքը վերադարձվում է վճարողի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է ֆինանսական մարմին` պետական տուրքի կամ նրա մի մասը վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացված ծառայությունների կամ գործողությունների համար գանձված պետական տուրքը վերադարձվում է գանձող մարմնի կողմից ընթացիկ ամսում գանձված պետական տուրքի այն գումարներից, որոնք օրենքով սահմանված կարգով դեռ չեն փոխանցվել պետբյուջե: Այս դեպքում կազմվում և վճարողի դիմումին է կցվում նաև ակտ, որի օրինակելի ձևը և պետական տուրքի վերադարձի փաստաթղթավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

Պետական տուրքը կամ նրա մի մասը վերադարձնելու մասին ֆինանսական մարմին դիմում տալը կասեցնում է վերոհիշյալ ժամկետի ընթացքը:

Պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումին կցվում են Սահմանադրական դատարանի, դատարանի և պետական տուրք գանձող մյուս հիմնարկների տեղեկանքները` պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը:

(39-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-277, լրաց. 26.12.08 ՀՕ-241-Ն, 08.12.10 ՀՕ-203-Ն, 17.01.18 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 40. Պետական տուրքը վերադարձնելու արժույթը


Պետական տուրքը վերադարձվում է հայկական դրամով, իսկ սույն օրենքի 36 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում` նաև արտարժույթով:

Հոդված 41. Պետական տուրքը գանձելիս համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը

Պետական տուրքը գանձելիս համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բողոքարկվել այն մարմին, որին անմիջականորեն ենթարկվում են այդ անձինք, կամ` դատարան:

Վերադասության կարգով բողոքները քննության են առնվում և դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան բողոքը ստացվելու օրվանից հնգօրյա ժամկետում:

(41-րդ հոդվածը փոփ. 09.02.18 ՀՕ-111-Ն)

 

Հոդված 42. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը:

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

Անցումային դրույթներ

 

Հոդված 43.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի հուլիսի 19-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

Սույն օրենքի 14-րդ բաժնի 14.2 և 14.3 կետերով սահմանված գործունեության տեսակների համար 2013 թվականի ընթացքում վճարման ենթակա հերթական տարեկան պետական տուրքի գումարի մեծությունը` մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար իրականացվող գործունեության մասով, որոշվում է սույն օրենքի 14-րդ բաժնի 14.2 և 14.3 կետերով սահմանված տարեկան պետական տուրքի գումարի մեկ տասներկուերորդի և 2013 թվականի ընթացքում հերթական պետական տուրքի վճարման ամսվանից մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում ներառված, այդ թվում` ոչ ամբողջական, ամիսների թվի արտադրյալով:

(43-րդ հոդվածը լրաց. 22.06.12 ՀՕ-169-Ն, փոփ. 06.12.12 ՀՕ-232-Ն)

 

Հոդված 44.

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը վճարման ենթակա, սակայն չվճարված պետական տուրքերի գանձումը

(հոդվածն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
10 հունվարի 1998 թ.
ՀՕ-186

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.09.2024, ՀՕ-339-Ն ---------
15.11.2024, ՀՕ-463-Ն ---------
22.05.2024, ՀՕ-254-Ն ---------
11.04.2024, ՀՕ-181-Ն ---------
11.04.2024, ՀՕ-165-Ն ---------
24.10.2024, ՀՕ-390-Ն ---------
12.06.2024, ՀՕ-290-Ն ---------
07.02.2024, ՀՕ-85-Ն ---------
02.05.2024, ՀՕ-218-Ն ---------
28.02.2024, ՀՕ-107-Ն ---------
22.05.2024, ՀՕ-234-Ն 08.12.2024, ՀՕ-186
24.10.2024, ՀՕ-412-Ն 14.11.2024, ՀՕ-186
02.10.2024, ՀՕ-360-Ն 24.10.2024, ՀՕ-186
22.12.2023, ՀՕ-7-Ն 01.09.2024, ՀՕ-186
08.12.2023, ՀՕ-393-Ն 01.09.2024, ՀՕ-186
12.07.2024, ՀՕ-315-Ն 04.08.2024, ՀՕ-186
16.01.2024, ՀՕ-17-Ն 01.08.2024, ՀՕ-186
12.06.2024, ՀՕ-300-Ն 18.07.2024, ՀՕ-186
12.04.2024, ՀՕ-174-Ն 01.07.2024, ՀՕ-186
12.06.2024, ՀՕ-266-Ն ---------
12.04.2024, ՀՕ-212-Ն 17.05.2024, ՀՕ-186
12.04.2024, ՀՕ-146-Ն 13.05.2024, ՀՕ-186
11.04.2024, ՀՕ-156-Ն 08.05.2024, ՀՕ-186
11.12.2023, ՀՕ-407-Ն 01.03.2024, ՀՕ-186
16.01.2024, ՀՕ-43-Ն 15.02.2024, ՀՕ-186
13.07.2023, ՀՕ-258-Ն 08.02.2024, ՀՕ-186
03.10.2023, ՀՕ-299-Ն 01.01.2024, ՀՕ-186
25.10.2023, ՀՕ-329-Ն 18.12.2023, ՀՕ-186
16.11.2022, ՀՕ-432-Ն 17.12.2023, ՀՕ-186
26.06.2023, ՀՕ-230-Ն 11.12.2023, ՀՕ-186
25.10.2023, ՀՕ-348-Ն 01.12.2023, ՀՕ-186
26.10.2022, ՀՕ-393-Ն 15.11.2023, ՀՕ-186
14.06.2023, ՀՕ-211-Ն 13.10.2023, ՀՕ-186
17.01.2023, ՀՕ-19-Ն 10.08.2023, ՀՕ-186
13.07.2023, ՀՕ-269-Ն 08.08.2023, ՀՕ-186
22.03.2023, ՀՕ-123-Ն 14.07.2023, ՀՕ-186
16.12.2022, ՀՕ-572-Ն 01.07.2023, ՀՕ-186
03.05.2023, ՀՕ-164-Ն 09.06.2023, ՀՕ-186
03.05.2023, ՀՕ-153-Ն 09.06.2023, ՀՕ-186
16.12.2022, ՀՕ-464-Ն 15.03.2023, ՀՕ-186
10.02.2023, ՀՕ-28-Ն 06.03.2023, ՀՕ-186
07.07.2022, ՀՕ-321-Ն 01.02.2023, ՀՕ-186
06.07.2022, ՀՕ-306-Ն 01.02.2023, ՀՕ-186
07.12.2022, ՀՕ-545-Ն 02.01.2023, ՀՕ-186
23.03.2022, ՀՕ-77-Ն 01.01.2023, ՀՕ-186
23.12.2022, ՀՕ-596-Ն 01.01.2023, ՀՕ-186
15.06.2022, ՀՕ-150-Ն 01.01.2023, ՀՕ-186
05.10.2022, ՀՕ-379-Ն 28.12.2022, ՀՕ-186
16.11.2022, ՀՕ-437-Ն 26.12.2022, ՀՕ-186
23.12.2022, ՀՕ-587-Ն 23.12.2022, ՀՕ-186
14.09.2022, ՀՕ-356-Ն 17.10.2022, ՀՕ-186
05.10.2022, ՀՕ-359-Ն 12.10.2022, ՀՕ-186
18.01.2022, ՀՕ-10-Ն 09.08.2022, ՀՕ-186
10.12.2021, ՀՕ-421-Ն 01.07.2022, ՀՕ-186
09.06.2022, ՀՕ-228-Ն 01.07.2022, ՀՕ-186
04.05.2022, ՀՕ-122-Ն 18.06.2022, ՀՕ-186
21.01.2022, ՀՕ-6-Ն 01.06.2022, ՀՕ-186
04.03.2022, ՀՕ-43-Ն 12.03.2022, ՀՕ-186
30.06.2021, ՀՕ-294-Ն 16.01.2022, ՀՕ-186
10.12.2021, ՀՕ-378-Ն 01.01.2022, ՀՕ-186
27.05.2021, ՀՕ-269-Ն 01.01.2022, ՀՕ-186
27.05.2021, ՀՕ-226-Ն 01.01.2022, ՀՕ-186
15.07.2021, ՀՕ-310-Ն 04.09.2021, ՀՕ-186
20.01.2021, ՀՕ-60-Ն 16.08.2021, ՀՕ-186
20.01.2021, ՀՕ-50-Ն 16.08.2021, ՀՕ-186
19.01.2021, ՀՕ-34-Ն 12.08.2021, ՀՕ-186
26.05.2021, ՀՕ-243-Ն 08.07.2021, ՀՕ-186
03.06.2021, ՀՕ-279-Ն 05.07.2021, ՀՕ-186
03.03.2021, ՀՕ-110-Ն 01.07.2021, ՀՕ-186
19.01.2021, ՀՕ-68-Ն 16.05.2021, ՀՕ-186
19.04.2021, ՀՕ-177-Ն 09.05.2021, ՀՕ-186
16.09.2020, ՀՕ-419-Ն 28.03.2021, ՀՕ-186
19.01.2021, ՀՕ-41-Ն 26.02.2021, ՀՕ-186
20.01.2021, ՀՕ-29-Ն 22.02.2021, ՀՕ-186
19.01.2021, ՀՕ-20-Ն 20.02.2021, ՀՕ-186
29.12.2020, ՀՕ-505-Ն 09.01.2021, ՀՕ-186
16.07.2020, ՀՕ-389-Ն 14.08.2020, ՀՕ-186
06.05.2020, ՀՕ-272-Ն 30.05.2020, ՀՕ-186
25.03.2020, ՀՕ-209-Ն 02.05.2020, ՀՕ-186
12.12.2019, ՀՕ-299-Ն 15.04.2020, ՀՕ-186
25.03.2020, ՀՕ-181-Ն 15.04.2020, ՀՕ-186
06.03.2020, ՀՕ-154-Ն 11.04.2020, ՀՕ-186
06.03.2020, ՀՕ-146-Ն 11.04.2020, ՀՕ-186
14.11.2019, ՀՕ-230-Ն 01.02.2020, ՀՕ-186
04.12.2019, ՀՕ-289-Ն 02.01.2020, ՀՕ-186
09.12.2019, ՀՕ-305-Ն 01.01.2020, ՀՕ-186
02.03.2018, ՀՕ-128-Ն 01.01.2020, ՀՕ-186
09.12.2019, ՀՕ-280-Ն 29.12.2019, ՀՕ-186
13.11.2019, ՀՕ-257-Ն 21.12.2019, ՀՕ-186
09.12.2019, ՀՕ-258-Ն 12.12.2019, ՀՕ-186
14.11.2019, ՀՕ-215-Ն 30.11.2019, ՀՕ-186
31.05.2019, ՀՕ-38-Ն 12.09.2019, ՀՕ-186
09.07.2019, ՀՕ-125-Ն 10.09.2019, ՀՕ-186
09.07.2019, ՀՕ-133-Ն 04.08.2019, ՀՕ-186
25.06.2019, ՀՕ-69-Ն 29.06.2019, ՀՕ-186
03.06.2019, ՀՕ-59-Ն 29.06.2019, ՀՕ-186
13.06.2018, ՀՕ-359-Ն 04.01.2019, ՀՕ-186
13.06.2018, ՀՕ-352-Ն 05.07.2018, ՀՕ-186
07.02.2018, ՀՕ-102-Ն 01.07.2018, ՀՕ-186
06.12.2017, ՀՕ-237-Ն 27.06.2018, ՀՕ-186
25.10.2017, ՀՕ-163-Ն 15.05.2018, ՀՕ-186
17.01.2018, ՀՕ-45-Ն 09.04.2018, ՀՕ-186
23.03.2018, ՀՕ-156-Ն 09.04.2018, ՀՕ-186
09.02.2018, ՀՕ-111-Ն 09.04.2018, ՀՕ-186
08.02.2018, ՀՕ-105-Ն 10.03.2018, ՀՕ-186
08.12.2017, ՀՕ-234-Ն 06.01.2018, ՀՕ-186
31.05.2017, ՀՕ-88-Ն 01.01.2018, ՀՕ-186
21.12.2017, ՀՕ-294-Ն 01.01.2018, ՀՕ-186
21.12.2017, ՀՕ-265-Ն 01.01.2018, ՀՕ-186
13.12.2017, ՀՕ-317-Ն 30.12.2017, ՀՕ-186
17.11.2017, ՀՕ-210-Ն 23.12.2017, ՀՕ-186
17.11.2017, ՀՕ-202-Ն 23.12.2017, ՀՕ-186
27.10.2017, ՀՕ-171-Ն 25.11.2017, ՀՕ-186
25.10.2017, ՀՕ-160-Ն 16.11.2017, ՀՕ-186
16.12.2016, ՀՕ-19-Ն 24.02.2017, ՀՕ-186
16.12.2016, ՀՕ-33-Ն 04.02.2017, ՀՕ-186
15.12.2016, ՀՕ-254-Ն 09.01.2017, ՀՕ-186
16.12.2016, ՀՕ-243-Ն 09.01.2017, ՀՕ-186
23.12.2016, ՀՕ-218-Ն 01.01.2017, ՀՕ-186
17.11.2016, ՀՕ-208-Ն 17.12.2016, ՀՕ-186
17.05.2016, ՀՕ-88-Ն 15.12.2016, ՀՕ-186
19.10.2016, ՀՕ-187-Ն 26.11.2016, ՀՕ-186
20.10.2016, ՀՕ-167-Ն 14.11.2016, ՀՕ-186
28.09.2016, ՀՕ-156-Ն 05.11.2016, ՀՕ-186
28.09.2016, ՀՕ-154-Ն 05.11.2016, ՀՕ-186
29.06.2016, ՀՕ-123-Ն 06.08.2016, ՀՕ-186
21.12.2015, ՀՕ-20-Ն 20.07.2016, ՀՕ-186
17.12.2015, ՀՕ-195-Ն 30.06.2016, ՀՕ-186
12.05.2016, ՀՕ-79-Ն 18.06.2016, ՀՕ-186
12.05.2016, ՀՕ-78-Ն 18.06.2016, ՀՕ-186
06.10.2015, ՀՕ-114-Ն 04.05.2016, ՀՕ-186
19.02.2016, ՀՕ-30-Ն 20.03.2016, ՀՕ-186
21.12.2015, ՀՕ-10-Ն 23.01.2016, ՀՕ-186
23.06.2015, ՀՕ-112-Ն 22.01.2016, ՀՕ-186
16.12.2015, ՀՕ-192-Ն 09.01.2016, ՀՕ-186
18.12.2015, ՀՕ-204-Ն 01.01.2016, ՀՕ-186
13.11.2015, ՀՕ-124-Ն 05.12.2015, ՀՕ-186
17.12.2014, ՀՕ-275-Ն 01.10.2015, ՀՕ-186
07.05.2015, ՀՕ-48-Ն 10.09.2015, ՀՕ-186
22.06.2015, ՀՕ-83-Ն 30.07.2015, ՀՕ-186
01.12.2014, ՀՕ-196-Ն 01.01.2015, ՀՕ-186
19.11.2014, ՀՕ-189-Ն 01.01.2015, ՀՕ-186
17.12.2014, ՀՕ-223-Ն 31.12.2014, ՀՕ-186
20.11.2014, ՀՕ-171-Ն 27.12.2014, ՀՕ-186
20.11.2014, ՀՕ-167-Ն 27.12.2014, ՀՕ-186
21.06.2014, ՀՕ-142-Ն 09.08.2014, ՀՕ-186
21.06.2014, ՀՕ-111-Ն 09.08.2014, ՀՕ-186
19.06.2013, ՀՕ-85-Ն 17.01.2014, ՀՕ-186
05.12.2013, ՀՕ-145-Ն 07.01.2014, ՀՕ-186
11.12.2013, ՀՕ-130-Ն 07.01.2014, ՀՕ-186
11.12.2013, ՀՕ-138-Ն 01.01.2014, ՀՕ-186
23.12.2013, ՀՕ-133-Ն 01.01.2014, ՀՕ-186
20.06.2013, ՀՕ-91-Ն 03.08.2013, ՀՕ-186
19.06.2013, ՀՕ-88-Ն 27.07.2013, ՀՕ-186
19.06.2013, ՀՕ-65-Ն 01.07.2013, ՀՕ-186
29.04.2013, ՀՕ-49-Ն 15.06.2013, ՀՕ-186
30.04.2013, ՀՕ-44-Ն 15.06.2013, ՀՕ-186
26.02.2013, ՀՕ-14-Ն 06.04.2013, ՀՕ-186
19.12.2012, ՀՕ-253-Ն 07.01.2013, ՀՕ-186
19.12.2012, ՀՕ-255-Ն 01.01.2013, ՀՕ-186
12.11.2012, ՀՕ-219-Ն 01.01.2013, ՀՕ-186
06.12.2012, ՀՕ-232-Ն 28.12.2012, ՀՕ-186
24.10.2012, ՀՕ-185-Ն 24.11.2012, ՀՕ-186
22.06.2012, ՀՕ-169-Ն 28.07.2012, ՀՕ-186
19.03.2012, ՀՕ-131-Ն 25.07.2012, ՀՕ-186
08.12.2011, ՀՕ-350-Ն 09.07.2012, ՀՕ-186
09.02.2012, ՀՕ-9-Ն 17.03.2012, ՀՕ-186
08.12.2011, ՀՕ-338-Ն 19.01.2012, ՀՕ-186
08.12.2011, ՀՕ-326-Ն 01.01.2012, ՀՕ-186
30.11.2011, ՀՕ-302-Ն 01.01.2012, ՀՕ-186
28.11.2011, ՀՕ-282-Ն 31.12.2011, ՀՕ-186
11.05.2011, ՀՕ-159-Ն 15.12.2011, ՀՕ-186
25.10.2011, ՀՕ-265-Ն 21.11.2011, ՀՕ-186
23.06.2011, ՀՕ-231-Ն 30.07.2011, ՀՕ-186
25.05.2011, ՀՕ-201-Ն 25.06.2011, ՀՕ-186
10.05.2011, ՀՕ-149-Ն 05.06.2011, ՀՕ-186
01.03.2011, ՀՕ-63-Ն 02.04.2011, ՀՕ-186
22.12.2010, ՀՕ-15-Ն 05.02.2011, ՀՕ-186
22.12.2010, ՀՕ-283-Ն 09.01.2011, ՀՕ-186
08.12.2010, ՀՕ-242-Ն 01.01.2011, ՀՕ-186
21.12.2010, ՀՕ-221-Ն 01.01.2011, ՀՕ-186
08.12.2010, ՀՕ-203-Ն 01.01.2011, ՀՕ-186
08.12.2010, ՀՕ-186-Ն 01.01.2011, ՀՕ-186
15.11.2010, ՀՕ-173-Ն 25.12.2010, ՀՕ-186
15.11.2010, ՀՕ-168-Ն 25.12.2010, ՀՕ-186
16.09.2010, ՀՕ-125-Ն 30.10.2010, ՀՕ-186
16.09.2010, ՀՕ-121-Ն 17.10.2010, ՀՕ-186
04.02.2010, ՀՕ-13-Ն 10.09.2010, ՀՕ-186
29.04.2010, ՀՕ-62-Ն 01.07.2010, ՀՕ-186
20.05.2010, ՀՕ-86-Ն 24.06.2010, ՀՕ-186
20.05.2010, ՀՕ-85-Ն 24.06.2010, ՀՕ-186
08.04.2010, ՀՕ-44-Ն 15.05.2010, ՀՕ-186
10.07.2009, ՀՕ-164-Ն 05.02.2010, ՀՕ-186
17.09.2009, ՀՕ-167-Ն 10.10.2009, ՀՕ-186
08.04.2008, ՀՕ-18-Ն 01.09.2009, ՀՕ-186
26.12.2008, ՀՕ-2-Ն 21.07.2009, ՀՕ-186
28.04.2009, ՀՕ-112-Ն 13.06.2009, ՀՕ-186
28.04.2009, ՀՕ-108-Ն 06.06.2009, ՀՕ-186
28.04.2009, ՀՕ-107-Ն 06.06.2009, ՀՕ-186
22.10.2008, ՀՕ-190-Ն 26.05.2009, ՀՕ-186
07.04.2009, ՀՕ-84-Ն 16.05.2009, ՀՕ-186
19.03.2009, ՀՕ-74-Ն 25.04.2009, ՀՕ-186
26.12.2008, ՀՕ-241-Ն 29.03.2009, ՀՕ-186
26.12.2008, ՀՕ-33-Ն 05.02.2009, ՀՕ-186
27.11.2008, ՀՕ-220-Ն 01.01.2009, ՀՕ-186
10.06.2008, ՀՕ-113-Ն 01.01.2009, ՀՕ-186
22.10.2008, ՀՕ-178-Ն 06.12.2008, ՀՕ-186
21.08.2008, ՀՕ-157-Ն 04.10.2008, ՀՕ-186
21.08.2008, ՀՕ-141-Ն 04.10.2008, ՀՕ-186
26.05.2008, ՀՕ-109-Ն 12.07.2008, ՀՕ-186
19.05.2008, ՀՕ-71-Ն 28.06.2008, ՀՕ-186
08.04.2008, ՀՕ-28-Ն 24.05.2008, ՀՕ-186
08.04.2008, ՀՕ-27-Ն 24.05.2008, ՀՕ-186
11.10.2007, ՀՕ-205-Ն 29.02.2008, ՀՕ-186
28.11.2007, ՀՕ-282-Ն 01.01.2008, ՀՕ-186
13.11.2007, ՀՕ-266-Ն 22.12.2007, ՀՕ-186
28.11.2007, ՀՕ-254-Ն 06.12.2007, ՀՕ-186
09.04.2007, ՀՕ-187-Ն 30.09.2007, ՀՕ-186
25.12.2006, ՀՕ-52-Ն 31.07.2007, ՀՕ-186
05.12.2006, ՀՕ-238-Ն 27.06.2007, ՀՕ-186
29.11.2006, ՀՕ-229-Ն 25.06.2007, ՀՕ-186
09.04.2007, ՀՕ-168-Ն 16.06.2007, ՀՕ-186
09.04.2007, ՀՕ-161-Ն 20.05.2007, ՀՕ-186
09.04.2007, ՀՕ-151-Ն 20.05.2007, ՀՕ-186
22.02.2007, ՀՕ-85-Ն 07.04.2007, ՀՕ-186
22.02.2007, ՀՕ-117-Ն 05.04.2007, ՀՕ-186
25.12.2006, ՀՕ-60-Ն 10.02.2007, ՀՕ-186
25.12.2006, ՀՕ-49-Ն 03.02.2007, ՀՕ-186
25.12.2006, ՀՕ-23-Ն 03.02.2007, ՀՕ-186
05.12.2006, ՀՕ-255-Ն 20.01.2007, ՀՕ-186
13.06.2006, ՀՕ-151-Ն 12.01.2007, ՀՕ-186
05.12.2006, ՀՕ-243-Ն 06.01.2007, ՀՕ-186
27.11.2006, ՀՕ-219-Ն 04.01.2007, ՀՕ-186
27.11.2006, ՀՕ-198-Ն 04.01.2007, ՀՕ-186
20.12.2006, ՀՕ-248-Ն 01.01.2007, ՀՕ-186
27.11.2006, ՀՕ-201-Ն 01.01.2007, ՀՕ-186
23.05.2006, ՀՕ-88-Ն 28.12.2006, ՀՕ-186
01.06.2006, ՀՕ-109-Ն 16.07.2006, ՀՕ-186
23.05.2006, ՀՕ-93-Ն 08.07.2006, ՀՕ-186
01.06.2006, ՀՕ-116-Ն 29.06.2006, ՀՕ-186
23.03.2006, ՀՕ-42-Ն 27.04.2006, ՀՕ-186
16.12.2005, ՀՕ-30-Ն 04.02.2006, ՀՕ-186
15.12.2005, ՀՕ-11-Ն 28.01.2006, ՀՕ-186
08.12.2005, ՀՕ-249-Ն 01.01.2006, ՀՕ-186
04.10.2005, ՀՕ-198-Ն 26.11.2005, ՀՕ-186
07.07.2005, ՀՕ-148-Ն 01.10.2005, ՀՕ-186
07.07.2005, ՀՕ-159-Ն 13.08.2005, ՀՕ-186
14.12.2004, ՀՕ-47-Ն 26.07.2005, ՀՕ-186
25.05.2005, ՀՕ-139-Ն 16.07.2005, ՀՕ-186
25.05.2005, ՀՕ-128-Ն 09.07.2005, ՀՕ-186
24.11.2004, ՀՕ-151-Ն 28.06.2005, ՀՕ-186
05.05.2005, ՀՕ-99-Ն 25.06.2005, ՀՕ-186
08.12.2004, ՀՕ-170-Ն 09.01.2005, ՀՕ-186
24.11.2004, ՀՕ-140-Ն 07.01.2005, ՀՕ-186
06.12.2004, ՀՕ-177-Ն 01.01.2005, ՀՕ-186
28.09.2004, ՀՕ-114-Ն 04.11.2004, ՀՕ-186
11.06.2004, ՀՕ-102-Ն 31.07.2004, ՀՕ-186
26.05.2004, ՀՕ-84-Ն 10.07.2004, ՀՕ-186
11.05.2004, ՀՕ-77-Ն 26.06.2004, ՀՕ-186
31.03.2004, ՀՕ-59-Ն 29.04.2004, ՀՕ-186
16.03.2004, ՀՕ-51-Ն 24.04.2004, ՀՕ-186
03.03.2004, ՀՕ-50-Ն 15.04.2004, ՀՕ-186
13.12.2003, ՀՕ-16-Ն 08.02.2004, ՀՕ-186
17.12.2003, ՀՕ-5-Ն 24.01.2004, ՀՕ-186
18.11.2003, ՀՕ-32-Ն 03.01.2004, ՀՕ-186
01.12.2003, ՀՕ-46-Ն 01.01.2004, ՀՕ-186
24.09.2003, ՀՕ-10-Ն 08.11.2003, ՀՕ-186
31.03.2003, ՀՕ-523-Ն 10.05.2003, ՀՕ-186
26.12.2002, ՀՕ-502-Ն 06.02.2003, ՀՕ-186
11.12.2002, ՀՕ-482-Ն 31.12.2002, ՀՕ-186
19.11.2002, ՀՕ-462-Ն 27.12.2002, ՀՕ-186
04.11.2002, ՀՕ-446-Ն 14.12.2002, ՀՕ-186
12.06.2002, ՀՕ-375-Ն 18.07.2002, ՀՕ-186
29.05.2002, ՀՕ-358-Ն 13.07.2002, ՀՕ-186
29.05.2002, ՀՕ-369-Ն 04.07.2002, ՀՕ-186
03.04.2002, ՀՕ-321 10.05.2002, ՀՕ-186
14.12.2001, ՀՕ-283 01.01.2002, ՀՕ-186
06.11.2001, ՀՕ-258 12.12.2001, ՀՕ-186
09.10.2001, ՀՕ-234 14.11.2001, ՀՕ-186
11.09.2001, ՀՕ-219 18.10.2001, ՀՕ-186
02.05.2001, ՀՕ-181 12.06.2001, ՀՕ-186
02.05.2001, ՀՕ-178 12.06.2001, ՀՕ-186
15.12.2000, ՀՕ-136 15.01.2001, ՀՕ-186
13.12.2000, ՀՕ-123 30.12.2000, ՀՕ-186
06.11.2000, ՀՕ-111 18.12.2000, ՀՕ-186
11.10.2000, ՀՕ-99 28.11.2000, ՀՕ-186
07.07.2000, ՀՕ-77 01.08.2000, ՀՕ-186
30.05.2000, ՀՕ-67 10.07.2000, ՀՕ-186
26.10.1999, ՀՕ-14 16.12.1999, ՀՕ-186
12.10.1999, ՀՕ-4 23.11.1999, ՀՕ-186
28.12.1998, ՀՕ-277 01.01.1999, ՀՕ-186
06.07.1998, ՀՕ-237 10.08.1998, ՀՕ-186
19.06.1998, ՀՕ-227 27.07.1998, ՀՕ-186
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան