Basic information
Number
N 1298-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.10.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.10.04/51(506) Հոդ.1061
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
14.09.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
20.09.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
25.09.2006
Effective date
05.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 25 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2006 թվականի N 1298-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ 102-ՐԴ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ «ՄԵԾ ԲԵՐԴ» ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ N 74 ՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության 102-րդ զինվորական բազայի «Մեծ բերդ» տարածքում գտնվող N 74 շենքում բնակվող ընտանիքների վերաբնակեցումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին Գյումրի քաղաքում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության 102-րդ զինվորական բազայի «Մեծ բերդ» տարածքում գտնվող N 74 շենքում բնակվող 3 ընտանիքին` համաձայն հավելվածի, ընդգրկել Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված «Բնակարանների գնման վկայագիր» ծրագրում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 20
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 14-ի N 1298-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ 102-ՐԴ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ «ՄԵԾ ԲԵՐԴ» ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ N 74 ՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

NN
ը/կ

Անունը, ազգանունը Անձանց թիվը

1.

Լևոն Հովհաննիսյան

5

2.

Սուսաննա Մխիթարյան

7

3.

Անժիկ Սիմոնյան

4

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան