Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-129-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2021

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ        

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մարտի 25-ին

 

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 61-րդ հոդվածում`

1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քրեական հետապնդում հարուցվելու դեպքում դատախազի լիազորությունները կասեցվում են օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

2. Դատախազի լիազորությունները կարող են կասեցվել դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում մինչև տվյալ վարույթով վերջնական որոշման ընդունումը: Կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում դատախազների լիազորությունները կասեցվում են գլխավոր դատախազի հրամանով, իսկ լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրանց աշխատավարձը պահպանվում է:».

2) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասը «հարուցում» բառից հետո լրացնել «և տվյալ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում» բառերով, իսկ «գլխավոր դատախազը» բառերից հետո՝ «կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. ապրիլի 7
Երևան
ՀՕ-129-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2021 թվական: