ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մարտի 25-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27-րդ մասով.
«27. Քրեական հետապնդման շրջանակներում օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանրային պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները կասեցվելիս նրան պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը նշանակում է պարտականությունները կատարող, եթե օրենքով նրա պարտականությունները կատարելու վերաբերյալ այլ բան նախատեսված չէ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. ապրիլի 7 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2021 թվական: