Basic information
Number
N 1128-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (18.08.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
10.08.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
15.08.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
17.08.2006
Effective date
18.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 օգոստոսի 2006 թվականի N 1128-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինության` Երևանի Արշակունյաց պողոտայի N 2 հասցեում գտնվող հողամասը` 66 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 1.673.100 դրամ կադաստրային արժեքով (այսուհետ՝ գույք), հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝

ա) Երևանի քաղաքապետի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել նշված հողամասի սահմանների ճշտումը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը,

բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. օգոստոսի 15
Երևան