Basic information
Number
N 1129-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.08.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
20.07.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.08.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
21.08.2006
Effective date
22.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 2006 թվականի N 1129-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` Միացյալ հայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը նվիրատվության կարգով տրված և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Գույք հանձնելու մասին» N 1080-Ա որոշման Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի տնօրինությանը հանձնված 2.216.035.718,75 դրամ հաշվեկշռային արժեքով խոր հորատման հաստոցի և օժանդակ սարքավորումների գույքային համալիրի կազմից առանձնացնել 1.567.536.342 դրամ հաշվեկշռային արժեքով խոր հորատման հաստոցն ու հորատման համար անհրաժեշտ օժանդակ սարքավորումները և որպես գույքի մեկ միավոր` 1,0 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (գույքի վաճառքի օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքով հաշվարկված) գնով` ուղղակի վաճառքի ձևով օտարել կանադական «Տրանսեվրո Էներջի» ընկերության Հայաստանի Հանրապետությունում հիմնադրած «ԹԻՄ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` այդ նպատակով վերջինիս հետ կնքվող գույքի օտարման մասին պայմանագրում նախատեսելով դրույթ, որ «ԹԻՄ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն օտարվող գույքի գինը կվճարի նախապես` Հայաստանի Հանրապետության կառավարության անունից (հանձնարարությամբ) ամբողջ գումարը փոխանցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին` որպես Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցություն հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. օգոստոսի 21
Երևան