ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին
«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կենտրոնական բանկի մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» կետից, 7.1-ին հոդվածի 2-րդ մասից և 20-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետից հանել «կանխարգելման» բառը:
Հոդված 2. Օրենքի 7.1-ին հոդվածում՝
1) 3-րդ մասի «Կենտրոնական բանկը և Հանձնաժողովը կնքում են համագործակցության հուշագիր» բառերը փոխարինել «Հանձնաժողովի նախագահը և Կենտրոնական բանկի նախագահը ստորագրում են համատեղ հրաման» բառերով.
2) 3-րդ մասի «գ» կետը «վերահսկվող անձանց նկատմամբ» բառերից հետո լրացնել «և այդ դեպքերում Հանձնաժողովի դիրքորոշման ներկայացման ընթացակարգն ու փոխհամագործակցության մանրամասները» բառերով.
3) 7-րդ մասի երկրորդ պարբերության «համագործակցության հուշագրով» բառերը փոխարինել «համատեղ հրամանով» բառերով.
4) 7-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն մասով նախատեսված դեպքերում ընդունված որոշումները Կենտրոնական բանկը հանձնում է Հանձնաժողովին, բացառությամբ այն հատվածների, որոնք պարունակում են բանկային գաղտնիք կամ այնպիսի տեղեկություն, որի տրամադրումն արգելված է օրենքով կամ կարող է թույլատրվել միայն դատական ակտի հիման վրա:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մարտի 30 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|