Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-100-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.22-2021.04.04 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 59.3-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «կամ եթե իրավաբանական անձը համարվում է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող,» բառերը։

 

Հոդված 2. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «սույն օրենսգրքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով։

 

Հոդված 3. Օրենսգրքի 975-րդ հոդվածի 1-ին մասի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սահմանափակող պայմանները կարող են անվավեր ճանաչվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, այլ շահագրգիռ մարմնի կամ անձի պահանջով, եթե դրանք հակասում են տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը:»։

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մարտի 30
Երևան
ՀՕ-100-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2021 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան