Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-84-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 18.03.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մարտի 4-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-97-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասում «պետական մարմինները (բացառությամբ Կենտրոնական բանկի)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, պետական մարմինները (այդ թվում՝ ենթակա պետական մարմինները), բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետից հանել «ֆինանսատնտեսական գործունեության» բառերը.

2) 6-րդ կետը «փաթեթը» բառից հետո լրացնել «և լրացման ցուցումները» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Լիազոր մարմինն իր իրավասության սահմաններում հաստատում է՝

1) Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը.

2) կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը.

3) կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելը.

4) կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթը և լրացման ցուցումները.

5) կազմակերպություններում հողամասերի և շենքերի վերագնահատման անցկացման ժամկետները և մեթոդաբանությունը.

6) կազմակերպություններում նյութական ակտիվը որպես հիմնական միջոց դասակարգելու նվազագույն արժեքը.

7) կազմակերպություններում նոր հիմնական միջոցների և սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետները.

8) կազմակերպությունների դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման, դուրսգրման և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգը.

9) սույն օրենքով նախատեսված իրավական այլ ակտեր:».

2) 3-րդ մասի 3-րդ կետից հանել «՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերը.

3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) կազմակերպությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի) կողմից հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացի նկատմամբ մշտադիտարկումը և անհրաժեշտ մեթոդական ցուցումների տրամադրումը և այդ նպատակով իրավասու է կազմակերպություններից պահանջելու տրամադրել նրանց սինթետիկ (ընդհանրացված) հաշիվների հաշվապահական հաշվառման գրանցամատյանները (հաշվապահական հաշվառման գործառնությունների մատյանները), դրանց շրջանառության տեղեկագրերը և ֆինանսական հաշվետվությունները:».

4) 4-րդ մասից հանել «ֆինանսատնտեսական գործունեության» բառերը, իսկ նույն մասի «օրինակելի փաթեթը և» բառերը փոխարինել «օրինակելի փաթեթը և լրացման ցուցումները, ինչպես նաև» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «սկզբնական հաշվառման փաստաթղթերի» բառերը փոխարինել «սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի (այսուհետ՝ սկզբնական հաշվառման փաստաթղթեր)» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Համայնքի՝ որպես մեկ միասնական միավորի ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է համայնքի ղեկավարի աշխատակազմը:»:

 

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Վերահսկող կազմակերպությունը սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված առաջին համախմբված ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է 2023 թվականի հաշվետու ժամանակահատվածի համար:».

2) 3-րդ մասի «2019» թիվը փոխարինել «2024» թվով:

 

Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մարտի 17
Երևան
ՀՕ-84-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մարտի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան