ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունից հանել «, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված արտագնա ուսումնասիրությունների» բառերը, իսկ նույն մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի առաջին պարբերությունը, 2-րդ մասի առաջին պարբերությունը, 4-րդ մասի երկրորդ պարբերությունը և 6-րդ հոդվածի 1-ին մասը «հանձնաժողովի» բառից հետո լրացնել «ստորակետ»ուղղ. կետադրական նշանով:
Հոդված 4. Օրենքի 2․1-ին հավելվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մարտի 30 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2021 թվական: