ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին
«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» 2020 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում 1-ին մասի 4-րդ կետը «223-րդ հոդվածի 3-րդ մասով,» բառերից հետո լրացնել «223․1-ին հոդվածով, 223․2-րդ հոդվածով, 223․3-րդ հոդվածով, 223.4-րդ հոդվածով,» բառերով»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «հայտնաբերված» բառը փոխարինել «հայտնաբերվելիք» բառով։
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3. Իրավասու մարմինը կարող է դիմել առաջին ատյանի դատարան՝ ներկայացնելով նոտարական, բանկային, ապահովագրական կամ առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված՝ ծառայողական տեղեկություններ (բացառությամբ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունների), վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն պահանջելու դիմում։»։
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում «գույքի մի մասն» բառերը փոխարինել «գույքն» բառով։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մարտի 24 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|