ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մարտի 4-ին
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածի ցանկում`
1) հանել 5305000000 ապրանքային դիրքի տողը.
2) հանել 9406003100 ապրանքային դիրքի տողը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«010649000 |
Միջատներ` գիտահետազոտական նպատակների համար |
0407191100 |
Հնդկահավի կամ սագի բեղմնավորված ձվեր՝ ինկուբացիայի համար |
1701 14 |
Եղեգնաշաքար, այլ |
2833210000 |
Մագնեզիումի սուլֆատ |
2833250000 |
Պղնձի սուլֆատ |
2834210000 |
Կալիումի նիտրատ |
2903150000 |
Էթիլենդիքլորիդ |
3207100000 |
Պատրաստի գունանյութեր |
3812100000 |
Կաուչուկի ռետինացման պատրաստի արագարարներ |
3812209000 |
Կաուչուկի կամ պլաստմասսաների բաղադրյալ պլաստիկարարներ |
3812390000 |
Կաուչուկի ռետինացման պատրաստի արագարարներ |
3907 |
Պոլիացետալներ, այլ պարզ պոլիեթերներ և էպօքսիդային խեժեր` սկզբնական ձևերով. պոլիկարբոնատներ, ալկիդային խեժեր, պոլիալիլային բարդ եթերներ և այլ բարդ պոլիեթերներ` սկզբնական ձևերով |
3908 |
Պոլիամիդներ |
3912 |
Թաղանթանյութ և դրա քիմիական ածանցյալները` սկզբնական ձևերով, այլ տեղում չհիշատակված կամ չներառված |
4010 |
Փոխակրիչ ժապավեն, շարժափոկեր |
520100 |
Բամբակի մանրաթել` սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված |
5205 |
Բամբակե գործվածքներ |
5206 |
Բամբակե գործվածքներ |
5208 |
Բամբակե գործվածքներ |
5209 |
Բամբակե գործվածքներ |
5210 |
Բամբակե գործվածքներ |
5211 |
Բամբակե գործվածքներ |
53 |
Այլ բուսական մանածագործական մանրաթելեր, թղթե մանվածք և գործվածքներ թղթե մանվածքից |
5401 |
Կարի թելեր քիմիական թելերից, բացառությամբ` |
5401109000 |
մանրածախ վաճառքի համար բաժնեծրարածի |
5401209000 |
մանրածախ վաճառքի համար բաժնեծրարածի |
5402 |
Սինթետիկ համալիր թելեր |
5404 |
Սինթետիկ առանձնաթելեր |
5407 |
Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից |
5408 |
Գործվածքներ արհեստական համալիր թելերից |
5503 |
Սինթետիկ մանրաթելեր |
5508 |
Կարի թելեր քիմիական մանրաթելերից` մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած կամ չբաժնեծրարած, բացառությամբ` |
5508109000 |
մանրածախ վաճառքի համար բաժնեծրարածի |
5508209000 |
մանրածախ վաճառքի համար բաժնեծրարածի |
5509 |
Մանվածք սինթետիկ մանրաթելից |
5512 |
Գործվածք սինթետիկ մանրաթելից > 85% |
5513 |
Գործվածք սինթետիկ մանրաթելից 85% |
5516 |
Գործվածք արհեստական մանրաթելից |
5601 |
Բամբակ` մանածագործական նյութերից և դրանից պատրաստած արտադրատեսակներ |
5603149000 |
Չգործված կտորեղեն |
5604 |
Ռետինե թելեր և կորդ |
5806200000 |
Նեղ գործվածքներ |
5903 |
Մանածագործական նյութեր |
60 |
Տրիկոտաժե պաստառներ` մեքենայագործ կամ ձեռագործ |
7007198009 |
Ապակի` անվտանգ, ներառյալ՝ ամրացված (թրծված) |
7019 |
Ապակե նրբաթել և դրա արտադրանք |
7208380000 |
Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք |
7208390000 |
Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք |
7209169000 |
Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք` 600 մմ կամ ավելի լայնությամբ, սառնագլոցված |
7211 |
Հարթ գլանվածք` պողպատից կամ չլեգիրված պողպատից` լայնությամբ 600 մմ-ից պակաս, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ պատվածքի |
7212 |
Հարթ գլանվածք երկաթից կամ չլեգիրված պողպատից` 600 մմ-ից պակաս լայնությամբ, երեսապատված գալվանական կամ այլ պատվածքով |
7219 |
Կոռոզիակայուն պողպատից հարթ գլանվածք` 600 մմ կամ ավելի լայնությամբ |
7220 |
Կոռոզիակայուն պողպատից հարթ գլանվածք` 600 մմ-ից պակաս լայնությամբ |
7225 |
Այլ լեգիրված պողպատից հարթ գլանվածք` 600 մմ կամ ավելի լայնությամբ |
7226200000 |
Այլ լեգիրված պողպատից հարթ գլանվածք |
7308905900 |
Հենարաններ և դրանց հենասյուներ |
7309005100 |
Ամբարներ, ցիստեռններ, բաքեր և նույնանման տարողություններ սև մետաղներից՝ 100 000 լիտրից ավելի |
7309005900 |
Ամբարներ, ցիստեռններ, բաքեր և նույնանման տարողություններ սև մետաղներից՝ 100 000 լիտրից ոչ ավելի |
7326 20 000 9 |
Արտադրատեսակներ մետաղալարերից` պատրաստված սև մետաղներից |
9027 |
Սարքեր և ապարատուրա` ֆիզիկական կամ քիմիական անալիզի համար |
940600 |
Շինարարական հավաքովի կոնստրուկցիաներ |
9606210000 |
Կոճակներ պլաստմասսայից, առանց մանածագործական պատվածքի |
96071100000 |
Կայծակ-ճարմանդներ |
9607190000 |
Կայծակ-ճարմանդներ»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվող ներմուծումների վրա:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մարտի 17 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մարտի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|