Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-85-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 18.03.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մարտի 4-ին

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածի ցանկում`

 1) հանել 5305000000 ապրանքային դիրքի տողը.

 2) հանել 9406003100 ապրանքային դիրքի տողը.

 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«010649000

Միջատներ` գիտահետազոտական նպատակների համար

0407191100

Հնդկահավի կամ սագի բեղմնավորված ձվեր՝ ինկուբացիայի համար

1701 14

Եղեգնաշաքար, այլ

2833210000

Մագնեզիումի սուլֆատ

2833250000

Պղնձի սուլֆատ

2834210000

Կալիումի նիտրատ

2903150000

Էթիլենդիքլորիդ

3207100000

Պատրաստի գունանյութեր

3812100000

Կաուչուկի ռետինացման պատրաստի արագարարներ

3812209000

Կաուչուկի կամ պլաստմասսաների բաղադրյալ պլաստիկարարներ

3812390000

Կաուչուկի ռետինացման պատրաստի արագարարներ

3907

Պոլիացետալներ, այլ պարզ պոլիեթերներ և էպօքսիդային խեժեր` սկզբնական ձևերով. պոլիկարբոնատներ, ալկիդային խեժեր, պոլիալիլային բարդ եթերներ և այլ բարդ պոլիեթերներ` սկզբնական ձևերով

3908

Պոլիամիդներ

3912

Թաղանթանյութ և դրա քիմիական ածանցյալները` սկզբնական ձևերով, այլ տեղում չհիշատակված կամ չներառված

4010

Փոխակրիչ ժապավեն, շարժափոկեր

520100

Բամբակի մանրաթել` սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված

5205

Բամբակե գործվածքներ

5206

Բամբակե գործվածքներ

5208

Բամբակե գործվածքներ

5209

Բամբակե գործվածքներ

5210

Բամբակե գործվածքներ

5211

Բամբակե գործվածքներ

53

Այլ բուսական մանածագործական մանրաթելեր, թղթե մանվածք և գործվածքներ թղթե մանվածքից

5401

Կարի թելեր քիմիական թելերից, բացառությամբ`

5401109000

մանրածախ վաճառքի համար բաժնեծրարածի

5401209000

մանրածախ վաճառքի համար բաժնեծրարածի

5402

Սինթետիկ համալիր թելեր

5404

Սինթետիկ առանձնաթելեր

5407

Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից

5408

Գործվածքներ արհեստական համալիր թելերից

5503

Սինթետիկ մանրաթելեր

5508

Կարի թելեր քիմիական մանրաթելերից` մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած կամ չբաժնեծրարած, բացառությամբ`

5508109000

մանրածախ վաճառքի համար բաժնեծրարածի

5508209000

մանրածախ վաճառքի համար բաժնեծրարածի

5509

Մանվածք սինթետիկ մանրաթելից

5512

Գործվածք սինթետիկ մանրաթելից > 85%

5513

Գործվածք սինթետիկ մանրաթելից 85%

5516

Գործվածք արհեստական մանրաթելից

5601

Բամբակ` մանածագործական նյութերից և դրանից պատրաստած արտադրատեսակներ

5603149000

Չգործված կտորեղեն

5604

Ռետինե թելեր և կորդ

5806200000

Նեղ գործվածքներ

5903

Մանածագործական նյութեր

60

Տրիկոտաժե պաստառներ` մեքենայագործ կամ ձեռագործ

7007198009

Ապակի` անվտանգ, ներառյալ՝ ամրացված (թրծված)

7019

Ապակե նրբաթել և դրա արտադրանք

7208380000

Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք

7208390000

Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք

7209169000

Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք` 600 մմ կամ ավելի լայնությամբ, սառնագլոցված

7211

Հարթ գլանվածք` պողպատից կամ չլեգիրված պողպատից` լայնությամբ 600 մմ-ից պակաս, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ պատվածքի

7212

Հարթ գլանվածք երկաթից կամ չլեգիրված պողպատից` 600 մմ-ից պակաս լայնությամբ, երեսապատված գալվանական կամ այլ պատվածքով

7219

Կոռոզիակայուն պողպատից հարթ գլանվածք` 600 մմ կամ ավելի լայնությամբ

7220

Կոռոզիակայուն պողպատից հարթ գլանվածք` 600 մմ-ից պակաս լայնությամբ

7225

Այլ լեգիրված պողպատից հարթ գլանվածք` 600 մմ կամ ավելի լայնությամբ

7226200000

Այլ լեգիրված պողպատից հարթ գլանվածք

7308905900

Հենարաններ և դրանց հենասյուներ

7309005100

Ամբարներ, ցիստեռններ, բաքեր և նույնանման տարողություններ սև մետաղներից՝ 100 000 լիտրից ավելի

7309005900

Ամբարներ, ցիստեռններ, բաքեր և նույնանման տարողություններ սև մետաղներից՝ 100 000 լիտրից ոչ ավելի

7326 20 000 9

Արտադրատեսակներ մետաղալարերից` պատրաստված սև մետաղներից

9027

Սարքեր և ապարատուրա` ֆիզիկական կամ քիմիական անալիզի համար

940600

Շինարարական հավաքովի կոնստրուկցիաներ

9606210000

Կոճակներ պլաստմասսայից, առանց մանածագործական պատվածքի

96071100000

Կայծակ-ճարմանդներ

9607190000

Կայծակ-ճարմանդներ»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվող ներմուծումների վրա:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մարտի 17
Երևան
ՀՕ-85-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մարտի 2021 թվական: