Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 185
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
21.11.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2016
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

21 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 185

քաղ. Մոսկվա

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՏՈՒՐԲՈՊՏՈՒՏԱԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Ժամանակավորապես ներմուծվող՝ տուրբոպտուտակային քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 
ԽՈՐՀՈՒՐԴ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«   »   ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՈՒՐԲՈՊՏՈՒՏԱԿԱՅԻՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 280-րդ հոդվածի 2-րդ կետին, 282-րդ հոդվածի 1-ին կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 35-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) առաջին պարբերությունում «մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ» բառերով.

բ) երկրորդ պարբերությունում «2 տարուց» բառերը փոխարինել «10 տարուց» բառերով:

2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշմամբ հաստատված՝ ապրանքների այն կատեգորիաների ցանկը, որոնց համար սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի երկար վերջնաժամկետներ, քան Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված վերջնաժամկետները, լրացնել հետևյալ բովանդակությամբ 131 դիրքով՝

 

«131.

Ժամանակավորապես ներմուծվող՝ տուրբոպտուտակային քաղաքացիական

 ուղևորատար ինքնաթիռներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 30 000 2, 8802 30 000 7,

8802 40 001 1 և 8802 40 001 6 ծածկագրեր) (օդանավերի թռիչքային

պիտանելիությունը պահպանելու համար պատասխանատու լիազորված

մարմնի կողմից հաստատված՝ ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA)

նշված, սակայն ոչ ավելի քան 72 մարդու համար ուղևորատեղերով), եթե

«ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով

դրանց ձևակերպման պահին օդանավի տեղեկամատյանում նշված՝ դրանց

արտադրման օրվանից անցել է 10 տարուց ոչ ավելի, որոնց համար, Մաքսային

միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ

հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական

ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 35-րդ

կետին համապատասխան, տրամադրվել է ներմուծման մաքսատուրքերի,

հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում:

10 (տասը) տարի»:

 
 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է այն իրավահարաբերությունների վրա, որոնք ծագել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ 57 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից և առնչվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 30 000 2, 8802 30 000 7, 8802 40 001 1 և 8802 40 001 6 ծածկագրերին դասվող այն տուրբոպտուտակային քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռները (օդանավերի թռիչքային պիտանելիությունը պահպանելու համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից հաստատված՝ ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA) նշված, սակայն ոչ ավելի քան 72 մարդու համար ուղևորատեղերով) «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ, որոնց «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպման պահին դրանց արտադրության օրվանից անցել է 10 տարուց ոչ ավելի՝ բացառությամբ ինքնաթիռների, որոնց՝ մաքսային մարմնի կողմից սահմանված՝ ժամանակավոր ներմուծման ժամկետը լրացել է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով