Basic information
Number
N 1251-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (13.09.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.09.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
09.09.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
12.09.2006
Effective date
13.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 սեպտեմբերի 2006 թվականի N 1251-Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով ապահովել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը` 854800.0 հազ. դրամով:

2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 խմբի 03 ենթախմբի «01. «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ում աշխատած միջուկային վառելիքի չոր եղանակով պահպանման պահեստարանի կառուցում» ծախսային ծրագրով նախատեսված 854800.0 հազ. դրամը, որպես կանոնադրական կապիտալի ավելացում, հատկացնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը` «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Կոջեմա Լոջիստիկս» ֆրանսիական կազմակերպության միջև 2005 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ոչ ֆինանսական կազմակերպությունների վարկավորում» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. սեպտեմբերի 9
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation