Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 228
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
27.12.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

27 դեկտեմբերի 2016 թվականի

թիվ 228

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԽԹԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղատնտեսության համար արտադրված մեքենաների և սարքավորումների պահանջարկը խթանելու միջոցների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հանձնարարականի նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

«    » ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԽԹԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան,

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղատնտեսության համար մեքենաների և սարքավորումների արտադրությունը զարգացնելու համար պայմաններ ստեղծելու մասին» թիվ 4 որոշման 2-րդ կետի հիման վրա,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ` անդամ պետություններ) գյուղատնտեսության համար արտադրված մեքենաների և սարքավորումների պահանջարկը խթանելու նպատակով,

հանձնարարում է անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից վերլուծել՝

գյուղատնտեսության համար մեքենաները և սարքավորումները լիզինգով տրամադրելու այն պայմանների օպտիմալացման (լիզինգի ժամկետը, տարեկան պարգևատրումը, լրացուցիչ զեղչերը) հնարավորությունը, որոնք թույլ են տալիս նվազեցնել գյուղատնտեսական արտադրանք արտադրողների ֆինանսական ծանրաբեռնվածությունը.

անդամ պետություններում չարտադրվող, գյուղատնտեսության համար մեքենաների և սարքավորումների արտադրության աշխատանքի կազմակերպման հնարավորությունը.

գյուղատնտեսության համար մեքենաներ և սարքավորումներ արտադրողներին պետական աջակցություն տրամադրելու մեխանիզմների մշակման հնարավորությունը՝ ելնելով տնտեսական արդյունավետության չափորոշիչներին դրանց կողմից թողարկվող արտադրանքի համապատասխանությունից, այդ թվում՝ հավելվածի համաձայն սահմանված ցանկից.

գյուղատնտեսության համար տրանսպորտային միջոցների և ինքնագնաց մեքենաների էլեկտրոնային հաշվառման ապահովման հնարավորությունը՝ «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական մեքենաշինության շուկայի մոնիթորինգ անցկացնելու նպատակով։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2016 թվականի ի թիվ հանձնարարականի

 

ՑԱՆԿ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Գյուղատնտեսության համար տարբեր տեսակի մեքենաների և սարքավորումների արտադրության ու կիրառման ժամանակ կատարվող տեխնոլոգիական գործառնությունների ինքնարժեքի նվազեցում։

2. Գյուղատնտեսության համար տարբեր տեսակի մեքենաների և սարքավորումների արտադրության ու կիրառման ժամանակ տեխնոլոգիական գործառնությունները կատարելիս աշխատանքի արտադրողականության աճ։

3. Գյուղատնտեսության համար մեքենաները և սարքավորումները սարքին վիճակում պահելու ծախսերի նվազեցում։

4. Գյուղատնտեսության համար մեքենաների և սարքավորումների՝ շարժիչային վառելիքի պահանջարկի նվազեցում: