Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-55-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

Օ Ր Ե Ն Ք Ը

    

Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին

     

«ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Հոդված 1. «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» 2008 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-185-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1.1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1) վարկային բյուրոները «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձանց վերաբերյալ վարկային տեղեկատվությունը և վարկային պատմությունը վարկային բյուրոյի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև կնքված պայմանագրի հիման վրա տրամադրում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2.1-ին և 2.2-րդ կետերով սահմանված նպատակով:».

2) 2-րդ մասի 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.1) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց հայտարարագրերի վերլուծությունը և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունը.»:

          

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Վարկային բյուրոյի կողմից վարկային տեղեկատվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրվում է անվճար՝ հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր անձի ներկայացրած հայտարարագրերի թվին կամ բարեվարքության ուսումնասիրության շրջանակներում յուրաքանչյուր թեկնածուի և նրա ընտանիքի անդամների թվին կամ յուրաքանչյուր կուսակցության կողմից ներկայացված տարեկան հաշվետվությունների թվին հավասար թվով հարցումներ ներկայացվելու դեպքում:»:

           

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

             

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. փետրվարի 16
Երևան
ՀՕ-55-Ն

     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան