Basic information
Number
N 17
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.01.1998-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1998.02.14/3(36)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.01.1998
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.01.1998
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
16.01.1998
Effective date
16.01.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ

16 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 1998 թվականի N 17

քաղ. Երևան

 

ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կաոավարությունը որոշում Է.

1. Հաստատել աշխատավորական կոլեկտիվների նախաձեռնությամբ սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկը (կցվում է)։

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, «Հայավտոսերվիս» փակ բաժնետիրական ընկերությանը և առաջարկել Գյումրիի քաղաքային համայնքի ղեկավարին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները։

3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ավարտել նշված «փոքր» օբյեկտների գնահատման աշխատանքները և այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց աշխատավորական կոլեկտիվներին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 16-ից։

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 17 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Ց Ա Ն Կ

 

աշխատավորական կոլեկտիվների նախաձեռնությամբ սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների

 

________________________________________________________________

Ծածկագիրը,
հայտի համարը

Ձեռնարկության (օբյեկտի)
անվանումը, բնութագիրը

Հասցեն

________________________________________________________________


ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

98020
6020
Գյումրիի ԲԿՍ ԴՁ-ի ժամագործական կետ քաղ. Գյումրի,
Շահումյան 188
98028
6028
«Տավուշառսպաս» ՊՁ-ի N 3 խանութ քաղ. Դիլիջան,
Գետափնյայի 68
98039
6039
«Շիրառսպաս» ՊՁ-ի N 86/1 տաղավար քաղ. Գյումրի, Շիրակացու և
Քութաիսյան փողոցների
խաչմերուկ


ՀՀ առողջապահության նախարարություն

98041
6041
«Հայդեղագործություն» ՊՁ-ի «Արալեզ»
ԴՁ (գույք)
քաղ. Աշտարակ,
Սիսակյան 13 ա


Տնտեսության այլ ճյուղեր

98099
6099
Գյումրիի վոենտորգի N 684 ՊՁ-ի
N 5 խանութ
քաղ. Գյումրի,
Շիրակացու 27
98033
6033
«Հայավտոսերվիս» ՓԲԸ-ի «Ավտոսերվիս
և պահպանում» ԴՁ
քաղ. Երևան,
Բագրատունյաց 4

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation