Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 183
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
15.11.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

15 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 183

քաղ. Մոսկվա

«ՄԱՔՍԱՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Մաքսասակագնային կարգավորման որոշ հարցերի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 
ԽՈՐՀՈՒՐԴ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«   »   ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ՄԱՔՍԱՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ ու 45-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական համայնքի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 18 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

3. Ուժը կորցրած ճանաչել՝

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 27-ի «Շարժիչային տրանսպորտային միջոցների արտադրություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին ներմուծման մաքսատուրքերի վճարման սակագնային արտոնությունների տրամադրման մասին» թիվ 169 որոշումը.

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մարտի 25-ի «Իսլամական զարգացման բանկի միջոցների հաշվին ներմուծվող ապրանքները ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատելու մասին» թիվ 211 որոշումը.

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի նոյեմբերի 18-ի «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Մաքսային միության միասնական մաքսային սակագնի նոր խմբագրության մասին» թիվ 850 որոշումը.

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի առանձին որոշումներում կատարվող փոփոխությունների (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հուլիսի 2-ի թիվ 43 որոշման հավելված) 3-րդ կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2016 թվականի      ի թիվ     որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

 

որոնք կատարվում են Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման մեջ՝

ա) անվանման մեջ «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

բ) տեքստում՝

«ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.

համապատասխան հոլովով «Մաքսային միության հանձնաժողով» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «Հանձնաժողով» բառով (բացառությամբ նախաբանի).

համապատասխան թվով և հոլովով «Մաքսային միության մասնակից պետություն», «Մաքսային միության անդամ պետություն» և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն» բառերը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետություն» բառերով.

համապատասխան հոլովով «արտոնություն» բառը փոխարինել համապատասխան հոլովով «սակագնային արտոնություն» բառերով.

համապատասխան հոլովով «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք» և «Եվրասիական տնտեսական միության տարածք» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «Միության մաքսային տարածք» բառերով.

գ) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետը.

դ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք (այսուհետ՝ Միության մաքսային տարածք) ներմուծվող և ցանկացած երկրի ծագում ունեցող ապրանքների նկատմամբ (այդ թվում՝ այն ապրանքների նկատմամբ, որոնց ծագումն անհայտ է)՝ բացառությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված դեպքերի:».

ե) 3-րդ կետում՝

«Բելառուսի Հանրապետությանը, Ղազախստանի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը՝ տրամադրել» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները տրամադրում են» բառերով.

«պետությունների ղեկավարների մակարդակով ԵվրԱզԷՍ-ի միջպետխորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) կողմից 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 18 որոշմամբ հաստատված» բառերը հանել.

զ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը.

է) 5-րդ կետում՝

առաջին պարբերությունում՝

«ՄՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ենթադիրքի եղեգնաշաքարի հումքի (այսուհետ՝ շաքարի հումք)» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 1701 13 և 1701 14 ենթադիրքերի եղեգնաշաքարի հումքի (այսուհետ համապատասխանաբար՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ, շաքարի հումք)» բառերով.

հանել «գանձումներ» բառը.

երկրորդ պարբերությունում «Ղազախստանի Հանրապետության տարածքում արդյունաբերական վերամշակման համար շաքարի հումքի ներմուծման» բառերը փոխարինել «նշված սակագնային արտոնության տրամադրման» բառերով.

երրորդ պարբերությունում «Մաքսային միության հանձնաժողովին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)» բառերով.

չորրորդ պարբերությունում «մաքսային միության մասնակից պետությունների» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ)», «մաքսային միության շաքարի» բառերը փոխարինել «Միության շաքարի» բառերով.

հինգերորդ պարբերությունում [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին], «Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության» բառերը փոխարինել «այլ անդամ պետությունների» բառերով.

վեցերորդ պարբերությունում «Բելառուսի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից» բառերը փոխարինել «այլ անդամ պետությունների տարածքներից» բառերով.

ը) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը.

թ) 7-րդ կետում՝

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Սահմանել, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված սակագնային արտոնություններից բացի, երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերով և Հանձնաժողովի որոշումներով տրամադրվում են հետևյալ սակագնային արտոնությունները:».

7.1.1 ենթակետի «ա» ենթակետում «Մաքսային միության մասնակիցներ, Մաքսային միության միասնական մաքսային սակագնի դիրքերով» բառերը փոխարինել «Միության անդամների կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դիրքերով».

ուժը կորցրած ճանաչել 7.1.8 ենթակետը.

7.1.11 ենթակետի չորրորդ պարբերությունում «որոնց մասով տրամադրվում են մաքսատուրքերից ազատումներ» բառերը փոխարինել «որոնք մաքսային ընթացակարգով ձևակերպվել են նշված սակագնային արտոնության կիրառմամբ».

7.1.15 ենթակետի երկրորդ պարբերությունում «որոնք ներմուծվել են ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատմամբ» բառերը փոխարինել «որոնք մաքսային ընթացակարգով ձևակերպվել են նշված սակագնային արտոնության կիրառմամբ» բառերով.

ուժը կորցրած ճանաչել 7.1.17 ենթակետը.

7.1.18 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7.1.18. Այն ապրանքները, որոնք Միության մաքսային տարածք են ներմուծվում Բելառուսի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շինարարության և երաշխիքային ժամկետում շահագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Երաշխիքային ժամկետի ընթացքում ատոմային էլեկտրակայանի շինարարության և դրա շահագործման նպատակներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկի համաձայն.».

7.1.20 ենթակետում «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8802 30 000 7 և 8802 40 001 6 ծածկագրերով» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 30 000 7 և 8802 40 001 6 ծածկագրերով» բառերով.

ուժը կորցրած ճանաչել 7.1.21 ենթակետը.

7.1.22 և 7.1.26 ենթակետերում «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.

7.2-րդ ենթակետում «Տրամադրվում են մաքսային միության մասնակից պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված՝ մաքսատուրքերի վճարման արտոնություններ» բառերը փոխարինել «Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը տրամադրում են այդ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված սակագնային արտոնություններ».

7.4-րդ ենթակետում՝

առաջին պարբերությունում «մաքսատուրքերի վճարման արտոնության» բառերը փոխարինել «սակագնային արտոնության» բառերով, «այդպիսի արտոնություն» բառերը փոխարինել «այդպիսի սակագնային արտոնություն» բառերով.

երկրորդ պարբերությունում «Արտոնություն» բառը փոխարինել «Սակագնային արտոնություն» բառերով.

երրորդ պարբերությունում «նշված արտոնությունների կիրառման» բառերը փոխարինել «նշված սակագնային արտոնության տրամադրման» բառերով.

ժ) նշված որոշման 5-րդ հավելվածը հանել:

2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 16-ի «Ղազախստանի Հանրապետության տարածք շաքարի ներմուծման կարգավորման որոշ հարցերի մասին» թիվ 247 որոշման նախաբանում «2009 թվականի նոյեմբերի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130» բառերը փոխարինել «2009 թ. նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130» բառերով:

3. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված՝ մաքսային վճարների վճարման արտոնությունների դասակարգչում (հավելված թիվ 7) «Անվանումը» սյունակում՝

ա) «AC» ծածկագրով դիրքում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 9 որոշմամբ հաստատված» բառերով.

բ) «АЭ» ծածկագրով դիրքում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով:

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի մարտի 19-ի «Ապրանքների առանձին կատեգորիաները ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատելու հարցերով Մաքսային միության հանձնաժողովի առանձին որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 9 որոշման մեջ՝

ա) 4-րդ կետում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

բ) նշված որոշմամբ հաստատված՝ Ատոմային էլեկտրակայանի շինարարության և երաշխիքային ժամկետում շահագործման նպատակներով Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկում՝

անվանման մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

աղյուսակի երրորդ սյունակի անվանման մեջ «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով:

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ 
 
ԽՈՐՀՈՒՐԴ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«   »   ի 20   թվականի

թիվ

քաղ.

 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ) 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 18 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 99-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական համայնքի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 18 որոշումը:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝