Basic information
Number
N 1557-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (04.10.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
28.09.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.09.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
03.10.2005
Effective date
04.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2005 թվականի N 1557-Ա

ԴԱՎԻԹ ՍԱԹՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Դավիթ Սաթյանի բացառիկ ընդունակություններն ու երաժշտարվեստի կատարողական և ստեղծագործական բնագավառում խոստումնալից ապագան, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքն ու մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները և ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Դավիթ Արամի Սաթյանին (ծնվ.` 1979 թ., քաղ. Երևան, Իսրայելյան 37, բն. 30) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. սեպտեմբերի 30
Երևան