ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին
«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արհեստակցական միությունների մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-135 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9.1-ին հոդվածում՝
1) 3-րդ մասի «ընդունելու մասին հաշվառման գրանցամատյանում գրառում կատարելուց հետո՝ 30» բառերը փոխարինել «ստանալուց հետո՝ 10 աշխատանքային» բառերով:
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Պետական գրանցման մարմինը արհեստակցական միության փոփոխության գրանցման մասին դիմումն ու պահանջվող փաստաթղթերն ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է քննարկել դիմումը և գրանցել արհեստակցական միության փոփոխությունը կամ համապատասխան հիմնավորումներով մերժել արհեստակցական միության փոփոխության գրանցումը: Արհեստակցական միության փոփոխության պետական գրանցումը կարող է մերժվել օրենքով սահմանված կարգով և դեպքում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. փետրվարի 16 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|