ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հունվարի 20-ին
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 4.1-ին մասը և 43-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածում՝
1) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 9-րդ կետից հանել «, վերահսկում է դրանց իրականացումը» բառերը.
3) 14-րդ կետից հանել «և վերահսկումը» բառերը.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-14.3-րդ կետերով.
«14.1) սահմանում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը.
14.2) մշակում, ներդնում և վարում է կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրները.
14.3) հաստատում է լիցենզիայի ներդիրի և լիցենզավորված անձանց գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերը.»:
Հոդված 3. Օրենքի 37.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 37.1. | Նախադպրոցական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության բնագավառներում վերահսկողությունը |
1. Նախադպրոցական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության բնագավառներում պետական վերահսկողությունն ապահովում է օրենքով ստեղծված համապատասխան տեսչական մարմինը կանխարգելիչ, վերահսկողական, հետադարձ կապի ապահովման և օրենքով սահմանված այլ գործառույթների միջոցով։
2. Կրթության ոլորտի տեսչական մարմինն իրականացնում է ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների կողմից նախադպրոցական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում օրենսդրության, այդ թվում՝ կրթության պետական չափորոշիչների և կրթական ծրագրերի պահանջների պահպանման վերահսկողությունը, ինչպես նաև խորհրդատվական և կանխարգելիչ գործառույթների միջոցով նպաստում է կրթական ծրագրերի արդյունավետ կազմակերպման, դրանց յուրացման ու կրթության որակի բարձրացման գործընթացներին։»։
Հոդված 4. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ուսումնական հաստատությունների պետական պատվերով ֆինանսավորելու կարգը և չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հաշվի առնելով ուսումնական հաստատության տիպը, կրթական ծրագրերի և դրանց կազմակերպման առանձնահատկությունները։ Որպես հաշվարկման չափանիշ կարող է ընդունվել մեկ խմբի կամ մեկ սովորողի թիվը։»։
Հոդված 5. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «մեկ սովորողի հաշվարկով» բառերը։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի 14.1-14.3-րդ կետերով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամկետ սահմանել մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. փետրվարի 11 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|