Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-68-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, գրանցման հիման վրա վկայական, վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք տրամադրելու, քաղաքացիական կացության ակտը վերականգնելու, քաղաքացիական կացության ակտում ուղղում, փոփոխություն կամ լրացում կատարելու, դրա հիման վրա վկայական կամ տեղեկանք տալու, ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք տալու, Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու համար.»:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. 1-ին կետի «հնգապատիկի» բառը փոխարինել «երեսնապատիկի» բառով,

բ. 5-րդ կետի «եռապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով,

գ. 6-րդ կետը «տուրքի» բառից հետո լրացնել «տասնապատիկի» բառով,

դ. 8-րդ կետի «եռապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով,

ե. 2-րդ, 7-րդ, 9-11-րդ և 13-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

զ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«12.

Հայաստանի Հանրապետությունում ամուսնության
բացակայության մասին տեղեկանք տալու համար

բազային տուրքի
տասնապատիկի չափով».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 34-րդ կետում «հնգապատիկի» բառը փոխարինել «յոթնապատիկի» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) քաղաքացիները՝ քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղագրական սխալների կամ առանձին տառերի կամ թվերի ուղղման հիման վրա՝ նոր պետական վկայականներ ստանալու դեպքում.»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե», «զ», «է» և «ը» կետերով.

«ե) կենսաթոշակառուները.

զ) առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամություն ունեցող երեխաները.

է) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձինք.

ը) ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսինը, զավակը և ծնողը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Եթե հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է երեխայի ծնողների ամուսնության պետական գրանցման հետ համատեղ, ապա երեխայի նկատմամբ հայրության որոշման պետական գրանցման համար պետական տուրք չի գանձվում:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. փետրվարի 16
Երևան
ՀՕ-68-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական: