ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 123-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Երաշխավորի նկատմամբ հայցապահանջները ներկայացվում են պարտապանի դեմ հայցի շրջանակներում մեկ վարույթում, բացառությամբ հիմնական պարտապանի սնանկ ճանաչված լինելու դեպքի:»:
Հոդված 2. Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.
«13) հայցը ներկայացվել է սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջների խախտմամբ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 192-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Պահանջները մի քանի պատասխանողների դեմ ներկայացվելու դեպքում նշում վերջիններիս պատասխանատվության մասին, իսկ երաշխավորության դեպքում՝ նաև երաշխավոր հանդիսանալու և երաշխավորի պատասխանատվության սուբսիդիար կամ համապարտ լինելու մասին,»:
Հոդված 4. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված երաշխավորության պայմանագրերից բխող վեճերի վրա:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. փետրվարի 11 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|