Basic information
Number
N 221
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.04.1998-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1998.05.15/10(43)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
02.04.1998
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
02.04.1998
Ratification organisation
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Ratification date
02.04.1998
Effective date
02.04.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
2 ապրիլի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 ապրիլի 1998 թվականի N 221
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի «Սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկը հաստատելու մասին» N 40 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 2 հավելվածում «Բագրատունյաց 11» բառերը փոխարինել «Բագրատունյաց 19» բառերով (հերթական համարն ըստ ցանկի` 347, ծածկագիրը` 79139):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 26-ի «Վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 420 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմանը կից ցանկում «տարածք» բառը փոխարինել «տարածք և գույք» բառերով (հերթական համարն ըստ ցանկի` 3, ծածկագիրը` 97857):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի ապրիլի 2-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան