Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 167
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
25.10.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

25 հոկտեմբերի 2016 թվականի

թիվ 167

քաղ. Մոսկվա

 

««Եվրասիական տնտեսական միության դատարան դիմելիս տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքերի չափը սահմանելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծի մասին

 

1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության դատարան դիմելիս տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքերի չափը սահմանելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական- հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Տ. Սարգսյան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 
ԽՈՐՀՈՒՐԴ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«   »   ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

«Եվրասիական տնտեսական միության դատարան դիմելիս տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքերի չափը սահմանելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 85 որոշման 2-րդ կետի իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության դատարան դիմելիս տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքերի չափը հաստատելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ 
 
ԽՈՐՀՈՒՐԴ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«   »   ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միության դատարան դիմելիս տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքերի չափը հաստատելու մասին

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 85 որոշման 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության դատարան դիմելիս տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքերի չափը 2017 թվականի համար սահմանել 41 297 ռուսական ռուբլի՝ Եվրասիական տնտեսական միության 2017 թվականի բյուջեի նախագիծը պատրաստելիս 4,9 տոկոս կազմող սպառողական գների աճի կանխատեսված ինդեքսին համապատասխան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան