Basic information
Number
N 929-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (15.08.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.09.15/23(232)
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
14.08.2006
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
14.08.2006
Effective date
15.08.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 օգոստոսի 2006 թվականի N 929-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 «ԱՐԱԼԵԶԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Արալեզի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ին 2004 թվականի նոյեմբերի 10-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000637 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Արալեզի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ին լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

 Ն. Դավիդյան