Basic information
Number
N 927-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (15.08.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.09.15/23(232)
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
14.08.2006
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
14.08.2006
Effective date
15.08.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 օգոստոսի 2006 թվականի N 927-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ ՎԱԼԵՆՏԻՆԱ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի 07.10.2005թ. N Ս-02 հանձնարարականը, 02.08.06 թվականի դիմումը, հաշվի առնելով, որ ստուգման ժամանակ հայտնաբերված խախտումները վերացվել են և այդպիսով վերացել են լիցենզիայի կասեցման հիմքերը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Վերացնել Ա/Ձ Վալենտինա Այվազյանի 25 հոկտեմբերի 2005 թվականի N 973-Ա հրամանով տրված լիցենզիայի կասեցումը:

2. Թույլատրել Ա/Ձ Վալենտինա Այվազյանի Ա-XX-000207 լիցենզիայի հիման վրա վերսկսել դեղատնային գործունեությունը:

3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, հարկային պետական ծառայությանը և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

 Ն. Դավիդյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation