Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-494-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի դեկտեմբերի 9-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքում (այuուհետ` Oրենք) «քննչական կոմիտեի ծառայող» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետից հանել «հատուկ» բառը.

2) 2-րդ կետը ծառայողները բառից հետո լրացնել «, որոնք «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն համարվում են ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք» բառերով։

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորություններն իրականացնելիս քննչական կոմիտեն կարող է ձևավորել տվյալների բազա, որը օգտագործում է բացառապես իր լիազորություններն իրականացնելիս` օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելով, որի վարման կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:»:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «հունվարի 31-ը» բառերը փոխարինել «ապրիլի 1-ը» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «, ինչպես նաև քննչական կոմիտեի դեպարտամենտը» բառերը.

2) 2-րդ մասի առաջին նախադասությունը «բաժինները» բառից հետո լրացնել «, աջակցող մասնագիտական վարչությունները և աջակցող մասնագիտական բաժինները» բառերով.

3) 2-րդ մասում՝

ա․ «կայազորային քննչական բաժինները» բառերից հետո լրացնել «աջակցող մասնագիտական բաժինները» բառերով,

բ․ «Երևան քաղաքի քննչական վարչության բաժինները և վարչական շրջանների քննչական բաժինները» բառերը փոխարինել «Երևան քաղաքի քննչական վարչության բաժինները, աջակցող մասնագիտական բաժինները և վարչական շրջանների քննչական բաժինները, աջակցող մասնագիտական բաժինները» բառերով,

գ․ «մարզային քննչական վարչության տարածքային բաժինները» բառերից հետո լրացնել «աջակցող մասնագիտական բաժինները» բառերով.

4) 4-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

5) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Քննչական կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման աշխատողները և գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայողներ են, որոնց վրա տարածվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը:»:

 

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) հաստատում է քննչական կոմիտեի կառուցվածքը, հաստիքացուցակը և կանոնադրությունը.».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

«6.1) դիմում է գլխավոր դատախազին` դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ.»:

 

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) կատարում է աշխատանքի բաժանում իր համակարգման ներքո գտնվող քննչական ստորաբաժանումներում՝ քննիչների միջև.»:

 

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերում, 31-րդ հոդվածի 6-րդ և 11-րդ մասերում, 34-րդ հոդվածի 3-րդ մասում «ծառայող» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «քննիչ» բառով:

 

Հոդված 9. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ԿՈՄԻՏԵՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ԿՈՄԻՏԵԻ» բառով, «ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ» բառը` «ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ» բառերով, իսկ նույն գլխի 16-րդ հոդվածի վերնագրում և ամբողջ տեքստում «կոմիտեում ծառայության» բառերը՝ «կոմիտեի» բառով:

 

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ծառայության կարող է անցնել» բառերը փոխարինել «պաշտոնի կարող է նշանակվել» բառերով.

2) 1-ին մասի 4-րդ կետը «ցուցակում» բառից հետո լրացնել «, բացառությամբ քննչական կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալների» բառերով․

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաև օրենքով նախատեսված կարգով ու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք:».

4) 3-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, իսկ անզգույշ հանցագործության դեպքում՝ մինչև դատվածությունը չի մարվել կամ հանվել.».

5) 4-րդ մասի «ծառայության» բառը փոխարինել «պաշտոնավարման» բառով:

 

Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «տարին մեկ անգամ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին» բառերը փոխարինել «առնվազն տարին մեկ անգամ» բառերով․

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասի «գրավոր քննության օրը» բառերը փոխարինել «գրավոր և բանավոր քննության օրերը» բառերով.

4) 4-րդ մասի 5-րդ կետի «ծառայությանը» բառը փոխարինել «պաշտոն զբաղեցնելուն» բառերով.

5) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հայտատուները հանձնում են գրավոր քննություն, որից դրական գնահատական ստանալուց հետո՝ նաև բանավոր քննություն:

Գրավոր և բանավոր քննություններից դրական գնահատական ստացած անձինք լրացնում են հարցաթերթիկ:

Գրավոր և բանավոր քննությունների անցկացման կարգը, հարցաթերթիկում ներառվող հարցերի շրջանակը և լրացման կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:

Քննություններից դրական գնահատական և հարցաթերթիկը լրացնելուց հետո դրական եզրակացություն ստացած հայտատուներն ընդգրկվում են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում` որակավորման հանձնաժողովի որոշմամբ:»․

6) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, երեք տարի ժամկետով ընդգրկվում են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում: Թեկնածությունների ցուցակում ընդգրկված ժամանակահատվածում անձը երկու անգամ ինքնավար պաշտոն զբաղեցնելու առաջարկ ստանալու և դրանից հրաժարվելու դեպքում հանվում է թեկնածությունների ցուցակից:

Թեկնածությունների ցուցակում ընդգրկված ժամանակահատվածի ավարտին քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու առաջարկ չստանալու դեպքում անձը կարող է դիմել որակավորման հանձնաժողով՝ իր գործնական և տեսական ունակություններն ստուգելու համար: Դրական եզրակացություն ստանալու դեպքում անձը ևս երեք տարի ժամկետով շարունակում է ընդգրկված մնալ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում:»:

 

Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվում է հինգ տարի ժամկետով:»:

 

Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «ծառայության» բառը փոխարինել «աշխատանքի» բառով:

 

Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածի վերնագրից, 1-ին մասի 2-րդ կետից, 27-րդ հոդվածի վերնագրից, 28-րդ հոդվածի 1-ին մասից, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերից հանել «ծառայողական» բառը:

 

Հոդված 15. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «երկարամյա ծառայության» բառերը փոխարինել «երկարամյա պաշտոնավարման» բառերով.

2) 3-րդ մասի «ծառայության» բառը փոխարինել «պաշտոնավարման» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք վարչապետի կողմից կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և կոչումների:»։

 

Հոդված 16. Օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասը «պարգևատրմամբ» բառից հետո լրացնել «, մեդալով կամ կրծքանշանով» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.

«2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառվում են միայն ծառայողական քննություն անցկացնելուց հետո:

2.2. Մինչև սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձից: Եթե բացատրությունում կարգապահական խախտում թույլ տված՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը չի ընդունում կատարված խախտման մեջ իր մեղավորությունը, ապա անցկացվում է ծառայողական քննություն:»։

 

Հոդված 18. Օրենքի 31-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն, որի փուլերն են` նախնական ուսումնասիրություն և կարգապահական վարույթ:

Կարգապահական խախտման փաստի առթիվ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ` քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի միջնորդությամբ:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Քննչական կոմիտեում կարգապահական վարույթ հարուցելու հարցի լուծման նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:»:

 

Հոդված 19. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա պաշտոնը ժամանակավորապես զբաղեցվում է սույն օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի համաձայն, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սույն օրենքով սահմանված հիմքերով քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող անձանց կողմից մինչև համապատասխան հիմքի վերացումը:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի վերաբերյալ արդարացման որոշման օրինական ուժի մեջ մտնելու դեպքում անձը նշանակվում է իր նախկին պաշտոնում, իսկ դրա անհնարինության կամ համաձայնություն չտալու դեպքում անձին առաջարկվում է այլ հավասարազոր պաշտոն: Եթե նա գրավոր հրաժարվում է հավասարազոր պաշտոնում նշանակվելուց, ապա սույն օրենքի 22.1-ին հոդվածով սահմանված կարգով գրանցվում է կադրերի ռեզերվում:

Պաշտոնը ժամանակավորապես զբաղեցրած անձը, եթե հավասարազոր պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց, ապա ընդգրկվում է կադրերի ռեզերվում:»:

 

Հոդված 20. Օրենքի 34-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, առանց իր համաձայնության, իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու պայմանով կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել այլ քննչական մարմին, քննչական կոմիտեի կենտրոնական կամ տարածքային ստորաբաժանում, վերջինիս կազմում քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ժամանակավոր բացակայության, ծանրաբեռնվածության կամ թափուր հաստիքների պատճառով կամ քննչական խմբում ընդգրկվելու նպատակով:».

2) 2-րդ մասի «ծառայության» բառը փոխարինել «աշխատանքի» բառով.

3) 4-րդ մասը «գործուղվել» բառից հետո լրացնել «, բացառությամբ քննչական խմբում ընդգրկվելու նպատակով այլ քննչական մարմին կամ մարզային քննչական ստորաբաժանման ներսում գործուղվելու դեպքերի» բառերով:

 

Հոդված 21. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2․2-րդ մասերով.

«2.1. Որակավորման հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մեկ տարի վեց ամիս հաճախականությամբ ստուգվում են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գործնական և տեսական ունակությունները, որն անցկացնելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:

 2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված ստուգման արդյունքները հիմք են հանդիսանում արտահերթ ատեստավորման համար:».

2) 6-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների պետերը և նրանց տեղակալները.»:

 

Հոդված 22. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:

 

Հոդված 23. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» բառերը փոխարինել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» բառերով:

 

Հոդված 24. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում «ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղմամբ» բառերը փոխարինել «աշխատանքի նշանակմամբ կամ գործուղմամբ» բառերով:

 

Հոդված 25. Օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասում «դեպարտամենտում» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով:

 

Հոդված 26. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, քննչական կոմիտեի նախագահի հրամաններով սահմանվում են տվյալների բազայի վարման կարգը, գրավոր և բանավոր քննությունների անցկացման կարգը, հարցաթերթիկում ներառվող հարցերի շրջանակը և լրացման կարգը, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գործնական և տեսական ունակությունների ստուգում անցկացնելու կարգը, ինչպես նաև քննչական կոմիտեում կարգապահական վարույթ հարուցելու հարցի լուծման նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու կարգը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-494-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան