ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 27-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 408-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրականացվող համալիր հարկային ստուգման արդյունքում հայտնաբերված` մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդած ժամանակահատվածներին վերաբերող իրավախախտումների նկատմամբ Օրենսգրքի 408-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տուգանքը չի կիրառվում, իսկ համալիր հարկային ստուգման արդյունքում կազմված ակտով արձանագրված տուգանքները հարկ վճարողին չեն առաջադրվում, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին կազմված ակտն Օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն չի համարվել անբողոքարկելի։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հոկտեմբերի 29 Երևան ՀՕ-476-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|