Basic information
Number
N 684-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (17.06.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.09.01/22(231)
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
16.06.2006
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
16.06.2006
Effective date
17.06.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 հունիսի 2006 թ.
ք. Երևան

N 684-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ԱՊՓԲԸ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԹԻՎ 6 ԲՈՒԺՄԻԱՎՈՐՈՒՄ» ԱՊՓԲԸ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» ԱՊՓԲԸ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԹԻՎ 18 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ԱՊՓԲԸ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 30.10.2003թ. N 1413-Ն որոշումը, 25.05.2006թ. N 4204 դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնության մանկական կլինիկական հիվանդանոց», Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն», Երևանի քաղաքապետարանի «Թիվ 6 բուժմիավորում», Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր կլինիկական ծննդատուն», Երևանի քաղաքապետարանի «Թիվ 18 պոլիկլինիկա» ընկերությաններին տրամադրած N Կ-XX-000175, Կ-XX-000736, Կ-XX-000417, Կ-XX-000135, Կ-XX-000185, Կ-XX-000607, Կ-XX-000774 լիցենզիաները վերաձևակերպել Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անունով:

2. Դադարեցնել Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնության մանկական կլինիկական հիվանդանոց» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000175, Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000736, Կ-XX-000607, Կ-XX-000774, Երևանի քաղաքապետարանի «Թիվ 6 բուժմիավորում» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000417, Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր կլինիկական ծննդատուն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000135, Երևանի քաղաքապետարանի «Թիվ 18 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000185 լիցենզիաները:

3. Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնության մանկական կլինիկական հիվանդանոց» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության, Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, Երևանի քաղաքապետարանի «Թիվ 6 բուժմիավորում» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության, Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր կլինիկական ծննդատուն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության, Երևանի քաղաքապետարանի «Թիվ 18 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000175, Կ-XX-000736, Կ-XX-000607, Կ-XX-000774, Կ-XX-000417, Կ-XX-000135, Կ-XX-000185 լիցենզիաների մեջ ներառված բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:

4. ՀՀ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

4.1 ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.

4.2 եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ` Ա. Ղուկասյանին:

 

Նախարար` Ն. Դավիդյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation