ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մարտի 4-ին
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «և տարածքային կառավարման պետական մարմնի տարածքային ստորաբաժանումներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում» բառերը փոխարինել «ստորաբաժանումներ» բառով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և տեղական ինքնակառավարման մարմինը», «և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերով» և «կամ համայնքային ծառայության» բառերը, իսկ «են» բառը փոխարինել «է» բառով:
Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստից հանել «լիազորած պետական մարմնում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող» բառերը:
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի տարածքային մարմինների միջոցով կազմակերպում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը և համալիր կենտրոններում մեկ պատուհանի սկզբունքով դիմումների ընդունումը, հաշվառումը և միասնական փաստաթղթաշրջանառությունը.»:
Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 13-րդ, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը և 43-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ համայնքային» բառերը:
Հոդված 7. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերը համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը:
3. Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի քաղաքացիական ծառայության պաշտոնները մինչև օրենքով սահմանված մրցութային կարգով զբաղեցնելը կարող են զբաղեցվել ժամկետային աշխատանքային պայմանագրով:
(7-րդ հոդվածը խմբ. 22.09.20 ՀՕ-409-Ն)
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. մարտի 18 Երևան ՀՕ-97-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.02.2021, ՀՕ-70-Ն | 17.02.2021, ՀՕ-97-Ն | |
22.09.2020, ՀՕ-409-Ն | 23.09.2020, ՀՕ-97-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|