Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-417-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2020-01.01.2021)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 28.09.2020
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 16-ին

 

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գույքահարկի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) առաջին պարբերության «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք`» բառերը փոխարինել «օրենքով սահմանված զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները`» բառերով.

2) երկրորդ պարբերության «ժամկետային» բառը փոխարինել «զինվորական» բառով, իսկ «ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք» բառերը՝ «օրենքով սահմանված հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող, ինչպես նաև հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողները» բառերով.

3) հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն մասով սահմանված արտոնությունների իրավունքը դադարում է զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու, ինչպես նաև հարկվող օբյեկտ համարվող գույքը զինվորական ծառայության ընթացքում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված լինելու դեպքերում:».

4) վեցերորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով սահմանված արտոնությունների կիրառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվան:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. սեպտեմբերի 25

Երևան

ՀՕ-417-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2020 թվական: